Նանե (աստվածուհի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նանե (այլ կիրառումներ)
| Նանե | |
|---|---|
| Տեսակ | աստվածուհի |
| Դիցաբանություն | Հայկական դիցաբանություն |
| Սեռ | իգական |
| Անվանված է | Նանայա[1] |
| Այլ մշակույթներում | Աթենաս |
| Վայր | |
| Զբաղմունք | իմաստության և ողջախոհության աստվածուհի |
| Հայր | Արամազդ |
| Քույր/Եղբայր | Անահիտ, Աստղիկ և Միհր |
Նանե, իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։
Համարվել է Արամազդի դուստրը։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեն պատկերված էր որպես երիտասարդ, գեղեցիկ կին՝ ռազմիկի հագուստով, նիզակով և վահան ձեռքին։ Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեություն տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանությունում կա Նանեի անվամբ հավերժահարս (համարվել է Սանգարիս գետի դուստրը և ծննդաբերության ոգին)։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ներկայիս առավել իրատեսական համարվող տեսակետների․ կարծիքներ կան այն մասին, որ Հայկական լեռնաշխարհում և նրա հարակից շրջաններում տարածված Նանե աստվածուհու նախատիպ կարող էր հանդիսանալ՝ հին շումերական «Դումուզի և Ինաննա» դիցավեպի գլխավոր դիցուհի Ինաննան։[2]Հավանաբար նմանատիպ ծագում ունեն նաև նշված շումերական դիցավեպում հիշատակված և հայոց մեջ պահպանված՝ Դեմետր և Գիսանե/Գիսաննա աստվածությունները, որոնք Միջագետքի տիրուհի Ինաննայի հետ համատեղ հիշատակվում են, որպես Արատտայի գլխավոր դիցեր՝ Դումուզի և Գեշտինաննա /եղբայր և քույր/ անվանումներով։
Պաշտամունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Այն ավերվել է Հայաստանի քրիստոնեացման ժամանակ․
«Այնուհետև նրանք անցան Լիկուս գետը և քանդեցին Արամազդի դստեր Նանեի տաճարը Թիլ քաղաքում»։
«Այնուհետև Գրիգորը թույլտվություն խնդրեց թագավորից տապալել և ոչնչացնել հեթանոսական սրբավայրերն ու տաճարները։ Տրդատը պատրաստակամորեն հրամանագիր արձակեց, որով Գրիգորին վստահում էր այս առաջադրանքը, և ինքը քաղաքից դուրս եկավ մայրուղիների երկայնքով գտնվող սրբավայրերը ոչնչացնելու համար»։[3]
Ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեության ընդունման գործընթացը բռնի և պարտադրական բնույթ է կրել, ինչի հետևանքով ոչնչացվել են բազմաթիվ հուշարձաններ, գրքեր ու բանավոր ավանդություններ։ Այդ պատճառով նախաքրիստոնեական ժամանակաշրջանի բազմաթիվ իրողություններ այսօր էլ մնում են անհայտ կամ անբավարար ուսումնասիրված ժամանակակից գիտնականների համար։[4]
Այնուամենայնիվ, Հին Հայաստանում ավանդույթ էր համարվում, որ թագավորները հանդիպեին իրենց տոհմի ամենատարեց կնոջ հետ, քանի որ նրան հաճախ համարում էին Նանեի մարմնավորումը։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Нанэ // Мифы народов мира (ռուս.) / под ред. С. А. Токарев — Большая российская энциклопедия, 1980.
- ↑ Մխիթարյան, Ամասիա (2002). Հաբեթի սերունդները [The descendants of Habet] (arm.-հայերեն). Հայաստան, քաղ․ Երևան: Հեղինակայնի հրատարակություն. ISBN 99930-4-060-6..
{{cite book}}: Check|isbn=value: invalid character (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «AGATHANGELOS, History of St. Gregory and the Conversion of Armenia». www.vehi.net. Վերցված է 2026-08-27-ին.
- ↑ Ananikian, Mardiros Harootioon (2010). Armenian Mythology: Stories of Armenian Gods and Goddesses, Heroes and Heroines.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական դիցաբանություն
- Արատտա
- Edouard Selian (2010). The Immortal Spirit of the Goddess Nané
- Edouard Selian (2009). The Pomaks: an Islamized People of Europe
| ||||||||||||||||||||||||||||