Արալեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արալեզ (այլ կիրառումներ)
Արալեզ | |
---|---|
![]() Արալեզ, ժամանակակից պատկերում | |
Տեսակ | դիցաբանական կերպար |
Արալեզ, Հարալեզ, հայկական ժողովրդական հավատալիքներում շնաձև ոգիներ, որոնք ապրում են երկնքում (ըստ այլ պատկերացումների՝ Արարատ լեռան լանջերին)։ Հին Հայաստանում պաշտվել են Արա Գեղեցիկի և Շամիրամի հետ միասին։ Հայերը հավատում էին, որ արալեզները իջնում են երկնքից ռազմադաշտում զոհված հերոսների վերքերը լիզելու և նրանց վերակենդանացնելու համար։
Ըստ հայ պատմիչների, երբ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը զոհվեց, նրա հարազատները տեղադրեցին նրա դիակը մի աշտարակի վրա, հուսալով, որ արալեզները կլիզեն և կվերակենդանացնեն նրան[1]։ Նման նախադեպ ըստ ավանդության արդեն եղել էր՝ արալեզները լիզել և վերակենդանացրել էին Արա Գեղեցիկին։ Այդ միջադեպը տեղի է ունեցել Արա լեռան ստորոտում (ներկայիս Հայքում՝ Արագածոտն մարզում), ըստ այլ տվյալների, պատմական արևմտյան Հայքի Վասպուրական աշխարհի Լեզք ավանում։
Ըստ ոմանց արալեզների հանդեպ հավատքը վկայում է հայերի մոտ նախաքրիստոնեական շրջանում շան պաշտամունքի մասին։ Միջնադարում հայ գուսանների և ժողովրդական թատրոնի մասկակիցների մի մասը ներկայացումների ժամանակ շնաձև դիմակներ էր կրում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Փավստոս Բուզանդ, «Հայոց Պատմություն», հինգերորդ դպրություն, ԼԶ (էջ 363)։ Երևանի Համալսարանի հրատ., Երևան - 1987։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալիշան Ղևոնդ, Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վենետիկ, 1895։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 684)։ ![]() |