Բարշամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարշամինը, Բարշամ կամ Բարսամինը (Barshamin, Barsamin, բառացիորեն - "երկնքի որդի"), ի սկզբանե եղել է սեմական աստվածություն [1], որը երկրպագվել է առավելապես Ասորեստանում։

Բարշամինի պաշտամունքը Հայաստան է անցել Ասորիքից։ Թե ինչ գործառույթներ է ունեցել սեմական այդ գերագույն աստվածությունը հայոց դիցարանում՝ հայտնի չէ։ Հայ ավանդության մեջ նա հանդես է գալիս որպես պատմական անձ։ Ըստ Մովսես Խորենացու, հնագույն ժամանակներում Բարշամինը եղել է հայոց Արամ նահապետի հակառակորդը։ Հետագայում ասորիներից աստվածացվում և թերևս իբրև ասորիների աստվածային նախնի Բարշամ, որից հայոց նախնի Վահագնը հարդ է գողանում և հետքը թողնում երկնքում՝ «Հարդագողի ճանապարհ»։ Երկու դեպքում էլ նա հայերին հակառակորդ է, որի պաշտամունքը, սակայն, ներմուծվում է Հայաստան. հետագայում Տիգրան Մեծը Միջագետքը նվաճելիս գտել է Բարշամինի՝ փղոսկրից ու բյուրեղից կազմված, արծաթապատ արձանը, որն արքան հրամայել է տեղափոխել և կանգնեցնել Դարանաղիքի Թորդան ավանում և հետագայում այլ սրբավայրերի հետ կործանվում է Գրիգոր Լուսավորչի կողմից[2]։ Ըստ երևույթին, Բարշամինը Հայաստանում համադրվել է Միհրի հետ։

References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopedia of Gods, Michael Jordon, Kyle Cathie Limited, 2002.
  2. Սարգիս Հարությունյան, Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը, Երեւան, 2001, էջ 46