Jump to content

Սոսյաց անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։

Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։

Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով[1]։

Սոսյաց անտառը Հայաստանի արհեստական անտառներից էր։ Դրանից հետո՝ հելլենիզմի դարաշրջանում, Երվանդ Դ արքան (մ. թ. ա. 220-201) Շիրակում տնկել է Ծննդոց անտառը։ Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330–338) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակել են պարիսպներով և բնակեցրել կենդանիներով ու թռչուններով։ Ինչպես սոսյաց անտառը, այդպես էլ Հայաստանի մյուս անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով[2]։

Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ Հռոմեացիներն սոսի ծառն անվանել են «Հայկական սոսի»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]