Բախտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բախտ (այլ կիրառումներ)
Բախտ, ոգի հայ դիցաբանության մեջ։ Բախտը որոշում է մարդու ճակատագիրը, ծննդյան օրից (Գրողը գրանցում է այն)։
Հունական դիցաբանությունը ներկայացնում էր մարդկանց բախտի վերահսկումը երեք աստվածուհիների կողմից. Կլոթո (մանող), որը մանում էր կյանքի թելը, Լաքեսիս (վիճակ բաժանող), որը որոշում էր կյանքի երկարությունը, և Ատրոպոս (անթեքելի), որը կտրում էր կյանքը, երբ ժամանակը լրանում էր։ Նմանատիպ եռյակ գոյություն ուներ հռոմեական աստվածությունների մեջ։
Բախտը երբեմն պատկերվում է ալեհեր ծերունու տեսքով, որը նստած է կամ երկնքում, կամ բարձր սարին։ Նար կողմից որոշված ճակատագիրը, գրանցվում է Գրողի կողմից հատուկ գրքերում և գրվում մարդկանց ճակատին։ Բախտը նաև համարվում է երջանկություն պարգևող։ Որպեսզի հեռացած Բախտը նորից հետ գա, Հին Հայաստանում հին տարվա ավարտին կամ նոր տարվա սկզբին կատարվում էին հատուկ ծիսակատարություններ՝ աղջիկները նստում էին կրակխառնիչների վրա և թռչկոտում. պառավները դուրս էին գալիս տնից, մահակներով հարվածում գետնին ու հատուկ կախարդություններով խնդրում Բախտից վերադառնալ իրենց տուն։
Բախտին իր գործառույթներով կարելի է նմանեցնել հին հռոմեական Ֆորտունա աստվածուհուն։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 240)։ ![]() |