Աստվածություն
Աստված ենթադրյալ գերբնական կամ անմահ անձնավորություն է, ով կարող է դիտվել որպես սուրբ, աստվածային կամ սրբազան։ Ավելի լայն իմաստով՝ պաշտամունքի և երկրպագության առարկա:
Աստվածությունները պատկերված են տարբեր ձևերով, բայց ավելի հաճախ՝ մարդու կամ կենդանու տեսքով: Որոշ համոզմունքներ և ավանդույթներ համարում են, որ աստծուն որևէ հատուկ ձևով պատկերելը աստվածանարգություն է: Որպես կանոն, նրանք անմահ են և սովորաբար ունենում են անհատականություն, օժտված են գիտակցությամբ, բանականությամբ, ցանկություններով և հույզերով, ինչպիսին բնորոշ է մարդուն : Բնության այդպիսի երևույթներ, ինչպիսիք են կայծակը, ջրհեղեղները, փոթորիկները, այլ «ֆորս մաժորային իրավիճակները» և հրաշքները վերագրվում են աստվածություններին: Հաճախ համարվում էն, որ նրանք ունեն իշխանություն մարդկային կյանքի տարբեր ասպեկտների վրա (օրինակ՝ ծննդյան կամ մահվան): Որոշ աստվածություններ, հավատացյալների համոզմունքների համաձայն, իրենց ճակատագրի տնօրինողներն են, վերևից քարոզում են բարոյականություն ու թելադրում մարդկային օրենքները, և, ի վերջո, համարվում են մարդկային արժանապատվության և պահվածքի դատավորները: Երբեմն աստվածությունները համարվում են նաև Երկրի և Տիեզերքի ստեղծողներ:
Կրոնները կարելի է դասակարգել երկրպագվող աստվածությունների քանակով։ Մոնոտեիստական կրոնները հավատում են միայն մեկ աստվածության[1], պոլիտեիստական կրոններում՝ հավատում են մի քանի աստվածների[2]: Գենոտեիզմի համար բնորոշ է մեկ գերագույն աստվածայնության առկայությունը՝ առանց մյուսների ժխտման, որոնք դիտվում են որպես մեկ բացարձակ Աստվածության ասպեկտներ[3]: Ոչ աստվածային կրոնները ժխտում են ցանկացած բարձրագույն աստվածների գոյությունը, բայց ընդունում են աստվածների պանթեոնը, որոնք ապրում են, մահանում են և կարող են վերածնվել, ինչպես ցանկացած այլ արարած:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասերը հավաքված Բալդայի մարմնի շուրջ, նկար Քրիստոֆեր Վիլհելմ Էկկերսբերգ, 1817
Վիշնուի Տիեզերական ձևը՝ վաիշնավիզմի հիմնական աստվածությունը
Տես ավելին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալլահ
- Աստվածուհի
- Աստված բուդդիզմում
- Աստված հինդուիզմում
- Լուսնային աստվածություն
- Խթոնյան աստվածություն
- Փերի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bob Becking, Meindert Dijkstra, Marjo Korpel, Karel Vriezen Only One God?: Monotheism in Ancient Israel and the Veneration of the Goddess Asherah. — Bloomsbury Publishing, 2002-02-01. — С. 189. — 232 с. — ISBN 9780567232120
- ↑ Jeannine K. Brown Scripture as Communication: Introducing Biblical Hermeneutics. — Baker Academic, 2007-03-01. — С. 72. — 320 с. — ISBN 9781585583133
- ↑ С. Пахомов Индия. Боги Индии // Энциклопедия для детей. Том 21. Общество. Ч.2. Культуры мира / Глав. ред. Е. Ананьева; вед. ред. М. Боярский. — Москва: Аванта+, 2004. — С. 85. — 640 с. — ISBN 5-94623-079-4