Ամասիա Հայկազունի
Ամասիա Հայկազունի | |
|---|---|
| Հայոց նահապետ արքա | |
| Իշխանություն | մ.թ.ա. 1940 – մ.թ.ա. 1908 |
| Թագադրում | մ.թ.ա. 1940 |
| Մահացել է՝ | մ.թ.ա. 1908 |
| Վախճանի վայր | Արմավիր |
| Ազգություն | Հայ |
| Նախորդ | Արամայիս Հայկազունի |
| Հաջորդող | Գեղամ Հայկազունի |
| Տոհմ | Հայկազունիներ |
| Հայր | Արամայիս Հայկազունի |
| Երեխաներ | Գեղամ Հայկազունի, Փառոխ Հայկազունի, Ցոլակ Հայկազունի |
Ամասիա Հայկազունի (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 1908, Արմավիր), Հայոց նահապետ արքա մ.թ.ա. 1940 - մ.թ.ա. 1908 թվականներին, Արամայիս Հայկազունու որդին, Արամանյակ Հայկազունու թոռը, Հայկ նահապետի ծոռը, Շարա Հայկազունու և Երաստ Հայկազունու եղբայրը, Հայկազունիների արքայական տոհմից։ Ամասիա Հայկազունի ուներ երեք որդի՝ Գեղամ Հայկազունի, Փառոխ Հայկազունի և Ցոլակ Հայկազունի։
Ամասիան ժառանգում է հորից արգավանդ դաշտավայրը և Արմավիր քաղաքը։ Ունենալով իր երեք որդիներին, նա անցնում է Երասխ գետը և հարավային լեռան ստորոտին կառուցում երկու բնակավայր՝ Փառիխոտ և Ցոլակերտ, որտեղ բնակեցնում է իր երկու փոքր որդիներին՝ Փառոխին ու Ցոլակին։ Բարձր հարավային լեռը նրա անունով կոչվում է Մասիս։ Կյանքի մնացած տարիները անցկացնում է Արմավիրում։ Ամասիային հաջորդում է ավագ որդին՝ Գեղամ Հայկազունին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 115
- «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Ա. ե, ժբ
- «Պատմութիւն», Սեբեոս Բագրատունի, Ա. էջ 3, 5
- «Պատմութիւն Հայոց», Ուխտանես, Ա. է, ժզ
- «Պատմութիւն Աղուանից», Մովսես Կաղանկատվացի, 1860, Փարիզ, հրատ.՝ Կարապետ Շահնազարյան, Հատոր Ա. ժե (Արմայիսա)
- «Պատմութիւն», Վարդան Արևելցի, է
- «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս», Սամուել Անեցի, Գ
| ||||||
| ||||||||||||||||||||||||||||