Արամանյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամանյակ
Մահացել է մ. թ. ա. 1980
Կրոն Հայկական դիցաբանություն
Ծնողներ հայր՝ Հայկ Նահապետ
Երեխաներ Կադմոս և Արամայիս

Արամանյակ, ըստ Խորենացու հաղորդած ավանդության, Հայկ Աղեղնավորի որդին։ Հոր մահից հետո Արամանյակը դարձել է իր ժողովրդի առաջնորդը։ Նա իր եղբայրներից երկուսին՝ Խոռին և Մանավազին, ինչպես նաև Մանավազի որդուն՝ Բազին, թողնում է Հարքում։ Մանավազը ժառանգում է Հարքը, իսկ Բազը ստանում է աղի լճի հյուսիսարևմտյան ափը, և գավառն ու լիճը կոչում իր անունով՝ Բզնունիք և Բզնունյաց ծով։ Խորենացին ասում է, որ Մանավազից ծագել է Մանավազյան, Բազից՝ Բզնունյաց, իսկ Խոռից՝ Խորխոռունի նախարարական տոհմերը։

Արամանայակը իր գերդաստանն առնելով գաղթում է հյուսիս-արևելք, որտեղ հայտնաբերում է մի արգավանդ դաշտավայր, շրջապատված բարձր լեռներով ու գետերով, և բնակություն հաստատում այնտեղ։ Նա աղոթելու համար բարձրանում է սարերից մեկը, որը, ըստ ավանդության, նրա անունով կոչվում է Արագած, իսկ կալվածքը՝ Արագածոտն: Արամանյակի մահից հետո, հայերի առաջնորդ է դառնում նրա որդի Արամայիսը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]