Քաջքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քաջքեր, առասպելական ոգիներ, երբեմն բարի, երբեմն չար հատկություններով։ Քաջքերը ընդհանրապես ապրելիս են եղել քարանձավներում, լեռներում. նրանք համարվել են պատժող ուժեր։ Հավատացել են, որ քաջքերը երբեմն էլ մտնում էին մարդկանց մեջ, նրանց չարչաչում։ Ըստ ավանդության քաջքեը բռնել են Արտավազդ թագավորին և Մասիսի խորքերում շղթայակապ բանտարկել։