Գիսանե, հայկական պանթեոնի աստված։ Ավանդազրույցների համաձայն՝ Գիսանեի անունը բացատրվում է գես (ծամ, մազ) բառով, այսինքն՝ իբր նա և իր տաճարի սպասավորներն ունեցել են երկար մազեր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Գիսանեն և նրա եղբայր ԴեմետրըՀնդկաստանից Հայաստան փախած ու Տարոն գավառում հաստատված արքայորդիներ էին։ Նրանք իրենց հետնորդների կողմից պաշտվել ու աստվածացվել են, նրանց պատվին արձաններ ու տաճարներ են կառուցվել։