Վան Հայկազունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վան Հայկազունի
Մեծ Հայքի արքա
Իշխանությունմ.թ.ա. 371մ.թ.ա. 351,
Թագադրումմ.թ.ա. 371,
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝մ.թ.ա. 351
ԱզգությունՀայ
ՆախորդԲագամ Հայկազունի
ՀաջորդողՎահե Հայկազունի
Թագավորական ՏունՀայկազունիներ
ՏոհմՀայկազունիներ
ՀայրԲագամ Հայկազունի
ԵրեխաներՎահե Հայկազունի

Վան Հայկազունի նաև Վահան Հայկազունի (ծն. թ. անհայտ - մ.թ.ա. 351 թ.), Հայոց արքա մ.թ.ա. 371 - մ.թ.ա. 351 թթ.: Վանը Բագամ Հայկազունու որդին է, սերվում է Հայկազունիների արքայական տոհմից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Հայկազունին ըստ Չամչյանի, գահին է բազմել մ.թ.ա. 371 թվականին, հաջորդելով հորը՝ Բագամ Հայկազունուն: Վանը վերանորոգել է Շամիրամակերտ քաղաքը, որն այնուհետև իր անունով կոչվեց՝ Վան: Պահլավերեն Աշխարհագրական ցանկում գրված է՝ «Վան քաղաքը հիմնվեց Վանի ձեռքով, որը Գորսի որդին էր»: Վան Հայկազունուն հաջորդել է որդին՝ Վահե Հայկազունին (մ.թ.ա. 351 – մ.թ.ա. 331)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց Պատմություն, Մովսես Խորենացի
  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ., էջ 34
  • Հայկազունիներ (մոռացված մի արքայատոհմ), Մհեր Հակոբյան, Երևան 2012, Էջեր 57-58
  • Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, գիրք 4, Երևան 2007, էջ 35-38:
  • Պահլավերեն Աշխարհագրական ցանկ (Blochet, Liste géogr.), էջ 3