Ամպակ Ա Հայկազունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամպակ Ա Հայկազունի
Հայոց Նահապետ Արքա
Իշխանություն մ.թ.ա. 1363 - մ.թ.ա. 1349
Թագադրում մ.թ.ա. 1363
Հանձնում մ.թ.ա. 1349
Նախորդ Հայկակ Ա Հայկազունի
Հաջորդող Առնակ Հայկազունի
Տոհմ Հայկազունիներ
Հայր Հայկակ Ա Հայկազունի
Երեխաներ Առնակ Հայկազունի

Ամպակ Ա Հայկազունի նաև Ամբակ[1], Համբակ[2] (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 1349), Հայոց նահապետ արքա մ.թ.ա. 1363 - մ.թ.ա. 1349 թվականներին[3], Հայկակ Ա-ի որդին, Առնակի հայրը, Հայկազունիների արքայական տոհմից: Հայոց գահին հաջորդել է հորը՝ Հայկակ Ա-ին, իսկ նրան հաջորդել է որդին՝ Առնակը:

Հովհաննես Դրասխանակերտցու «Պատմութիւն Հայոց»-ում Ամբակը հաջորդում է Հոնակին (Հավանակ Հայկազունի), այստեղ չկան Վաշտակ և Հայկակ Ա Հայկազունիները, բայց սա սխալմունք է և այդ երկու անունները մոռացվել են, քանի որ Գլուխ Գ-ում գրված է «միւս Հայկակ» (Հայկակ Բ Հայկազունի)[4]: Վարդան Արևելցին էլ դնում է Յոնակ (Հավանակ Հայկազունի) հետո Համբակ: Ըստ Միքայել Չամչյանի Ամպակը իշխել է 14 տարի[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պատմութիւն Աղուանից», Մովսես Կաղանկատվացի, 1860, Փարիզ, հրատ.՝ Կարապետ Շահնազարյան, Հատոր Ա. ժե
  2. «Հաւաքումն պատմութեան», Վարդան Արևելցի, է
  3. «Պատմութիւն Հայոց», Միքայել Չամչյան, Հատոր Ա, էջ 84
  4. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 139
  5. «Պատմութիւն Հայոց», Միքայել Չամչյան, Հատոր Ա, էջ 84

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 139
  • «Ժամանակագրութիւն», Դավիթ Բաղիշեցի, Գլուխ Ա
  • «Պատմութիւն Աղուանից», Մովսես Կաղանկատվացի, 1860, Փարիզ, հրատ.՝ Կարապետ Շահնազարյան, Հատոր Ա. ժե
  • «Պատմութիւն Հայոց», Հովհաննես Դրասխանակերտցի, Գլուխ Բ
  • «Պատասխանի Սարգիս վարդապետի եւ ողբ ի վերայ Արամեանս նահանգի», Գրիգոր Մագիստրոս
  • «Պատմութիւն Հայոց», Միքայել Չամչյան, Հատոր Ա, էջ 84
  • «Հաւաքումն պատմութեան», Վարդան Արևելցի, է