Շարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շարա (այլ կիրառումներ)
Շարա
Ծնողներհայր՝ Արամայիս

Շարա, ըստ Մովսես Խորենացու, Արամայիսի որդին, Արամանյակի թոռը, Հայկ Աղեղնավորի ծոռը, Երաստի և Ամասիայի եղբայրը։ Հայրը շատակեր Շարային տվել է Արագած լեռան հյուսիսում գտնվող արգավանդ դաշտավայրը և նա իր ողջ ընտանիքով բնակվել է այնտեղ։ Գավառը հետագայում կոչվել է Շիրակ: Այդ օրվանից հայ բանահյուսության մեջ Շարայի շատակերության մասին պահպանվել է հետևյալ առածը.

Aquote1.png Թէ քո Շարայի որկոր է` մեր Շիրակայ ամբարքն չենք (Եթե դու Շարայի փորն ունես, ապա մենք Շիրակի ամբարները չունենք)։
- Ժողովրդական առած
Aquote2.png