Jump to content

Երգեցիկ թռչուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թութակ
Արտույտ

Երգեցիկ թռչունները լինում են հատիկակեր և միջատակեր։ Հատիսիտեղներկակեր Երգեցիկ թռչունները են սերինոսները, հատբեկիչները, կանաչ սերինոսները, ամուրիկները, դեղձանիկները, կանեփուկները, խաչկտուցները, թութակները, խածկտիկները, ազնվասարեկները, կարմրակատարները, թանձրակտուցները են։

Միջատակեր երգեցիկ թռչունները են կարմրատուտները, կեռնեխները, արտույտները, արշալուսիկները, երաշտահավերը, սարյակները, շիկահավերը, սոխակները և այլն։ ճիշտ խնամելիս թռչունները վանդակում ապրում և երգում են մինչև 25 (երբեմն ավելի) տարի։ Առավել արագ են ընտելանում ազնվասարեկները, խածկտիկները, խաչկտուցները, արշալուսիկները, սարյակները, երաշտահավերը։ Ընտելացվել և վանդակում հաջողությամբ բազմանում են արտաքին տեսքով և երգով միմյանցից տարբերվող շատ ցեղերի դեղձանիկները։

Հիանալի երգում են կեռնեխները, սոխակները, սարյակները, կարմրատուտները, երաշտահավերը, արշալուսիկները։ Լավ են երգում նաև ազնվասարեկները, կարմրակատարները, ամուրիկները, կանեփուկները, խաչկտուցները։ Խածկտիկին և կանաչ սերինոսին պահում են գեղեցիկ փետրածածկի, թութակներին նաև հնչյուններ ու բառեր վերարտադրելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգեցիկ թռչուններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգեցիկ թռչուններ» հոդվածին։