Խածկտիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խածկտիկ
Pyrrhula pyrrhula bl1.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Pyrrhulapyrrhula
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Խածկտիկ, կարմրակուրծիկ (լատ.՝ Pyrrhula pyrrhula), ճնճղուկազգիների կարգի սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին տեսք[խմբագրել]

Բույնը ձվերով

Մարմնի երկարությունը 14,5-16 սմ է, թևերի բացվածքը՝ 22-29 սմ, կենդանի զանգվածը՝ 25-29 գ։ Մարմինը գեր է, կտուցը՝ հաստ, մուգ գույնի, գոտկատեղը և ներքնապոչը՝ սպիտակ։ Հասունի գագաթը, կզակը, թևերը և պոչը սև են, թևի միջին հատվածում կա բաց մոխրագույն շերտ։ Արուի մարմինը ներքևից և դեմքի ստորին մասը մուգ վարդագույն են, մեջքը՝ մոխրագույն։ Էգի մեջքը դարչնամոխրագույն է, մարմինը ներքևից՝ խամրած նարնջագույն-դարչնագույն։ Երիտասարդը նման է էգին, սակայն գլուխը և թևաշերտերը միատարր դեղնավուն դարչնագույն են։ Սովորական Խածկտիկները հանդիպում են զույգերով կամ փոքր խմբերով, թաքնվում են ցածրահասակ խիտ բուսաուտներում։

Տարածում[խմբագրել]

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, նախկին ՍՍՀՄ-ի անտառային գոտում (բացի Հյուսիսային Յակուտիայից) և Կովկասի փշատերև լեռնային անտառներում։
Հայաստանում տարածված են սովորական և անապատային խածկտիկները։ Բնակվում է սաղարթախիտ և խառնանտառներում, անտառապատ գետահովիտներում։

Կենսակերպ[խմբագրել]

Սնվում է սերմերով, բույսերի բողբոջներով, որոշ անողնաշարավորներով։ Արուների վաղ գարնանային երգը (ոչ հաճախ երգում են նաև էգերը) և հարսանեկան զույգերի ձևավորումը՝ փետրվարի 2-րդ կեսից։ Ձվադրմանը պատրաստ բները գրանցվում են մարտի կեսերից մայիս-հունիս։ Բույնը գավաթաձև է՝ բարակ ճյուղերից։ Բնադրում է խիտ թփուտներում կամ ծառերին։ Տևում է 21 մմ տրամագծով, բաց կապույտ՝ դարչնագույն պտերով ու գծիկներով 4-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-15 օր։ Դիլիջանի «Սոճուտ» դենդրոպարկում թխսակալող էգերը դիտվում են ապրիլի 2-րդ կեսից։ Ձագերը հայտնվում են ապրիլի վերջին տասնօրյակում, բնից դուրս են գալիս 2 շաբաթականում, կերակրում են ծնողները։ Հուլիսի ընթացքում ձևավորվում են թռիչքին լավ տիրապետող երիտասարդ և հասուն թռչուններից կազմված խմբեր ու մեծ երամներ։ Գունագեղ փետրավորման, անազատ պայմաններին արագ ու հեշտ ընտելանալու շնորհիվ գեղագիտական որոշակի արժեք է ներկայացնում թռչնասերների շրջանում։

Բազմացում[խմբագրել]

Դնում է երկնագույն 4 - 6 ձու, թխսում է հիմնականում էգը (13 - 15 օր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png