Jump to content

Խաչկտուցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչկտուցներ
Արու խաչկտուց
Եղևնու խաչկտուցների արուները ԱՄՆՕրեգոն նահանգի
Deschutes ազգային անտառում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկակերպներ
Ընտանիք Սերինոսազգիներ
Ցեղ Խաչկտուցներ
Լատիներեն անվանում
Loxia Linnaeus, 1758
Տեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179258
NCBI 64794

Խաչկտուցներ (լատին․՝ Loxia), սերինոսազգիների ընտանիքի թռչունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 20 սմ է, քաշը՝ 30-58 գ։ Վերին և ստորին ծնոտների եղջերակտուցները ծայրերով խաչված են։ Արուների փետուրները կարմրավուն են, էգերինը՝ կանաչավուն։ Պոչը կարճ է։

Հայտնի է 3 տեսակի խաչկտուցներ՝

  1. սոճու խաչկտուցներ (Լ. pityopsittacus),
  2. եղևնու խաչկտուցներ (Լ. curvirostra),
  3. սպիտակաթև խաչկտուցներ (Լ. leucoptera)։

Ապրում են հիմնականում փշատերև անտառներում, սնվում են սոճու, եղևնու կոների սերմերով, երբեմն՝ միջատներով ու տարբեր բույսերով։

1965 թվականին Ստեփանավանի փշատերև անտառներում հայտնաբերվել են եղևնու խաչկտուցներ։ Խաչկտուցների բազմացումը կապված է փշատերև ծառերի կոների բերքատվության հետ։ Առատ կերի պայմաններում մի քանի սերունդ են տալիս, բազմանում են նաև ձմռանը։ Դնում են 3-5 ձու։ Թխսում է միայն էգը։

Խաչկտուցներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 28
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչկտուցներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչկտուցներ» հոդվածին։