Եղևնու խաչկտուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղևնու խաչկտուց
Եղևնու խաչկտուց (արու)
Եղևնու խաչկտուց (արու)
Եղևնու խաչկտուց (էգ)
Եղևնու խաչկտուց (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Սերինոսազգիներ (Fringillidae)
Ենթաընտանիք Carduelinae
Ցեղ Խաչկտուցներ (Loxia)
Տեսակ Եղևնու խաչկտուց (L. curvirostra)
Միջազգային անվանում
Loxia curvirostra
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Եղևնու խաչկտուց (լատին․՝ Loxia curvirostra), սերինոսների ընտանիքին պատկանող փոքր թռչուն է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Նստակյաց և հազվագյուտ տեսակ է։

Loxia curvirostra

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27–30 սմ, կենդանի զանգվածը՝ 43–57գ։ Վերին և ստորին կտուցների ծայրերը խաչվում են (այստեղից՝ անվանումը)։ Արուն առավելապես կարմիր է, էգը՝ մոխրագույն-կանաչ, գոտկատեղը՝ դեղնավուն, երիտասարդը՝ դեղնադարչնագույն։ Կազմում է փոքր ընտանեկան խումբ-երամներ։ Բնակվում է բարձրաբուն ասեղնատերև անտառներում։ Տարածված է Լոռու մարզի ասեղնատերև անտառներում, «Սոճուտ» դենդրոպարկում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ասեղնատերև ծառերի սերմերով (կոներից դուրս է հանում խաչկտուցով) և որոշ անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է ձմռանը, գարնանը, աշնանը՝ կապված կերի առկայության հետ։ Բույնը հարթակ է՝ ճյուղերից։ Դնում է 22 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ, պտավոր 3-4 ձու։ Թխսակալում է էգը՝ 12-13 օր։ 18-15 օրական ձագերը բնից դուրս են գալիս և երկար ժամանակ կերակրվում ծնողների կողմից։

Հաջողությամբ ընտելանում է անազատ պայմաններին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը տարածված է Ղրիմում, Կովկասում, Թուրքիայում և Կիպրոսում։ Հայաստանում հանդիպում է հյուսիս-արևելքում՝ բնակեցնելով խառնանտառները[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակավաթիվ, օլիգոտոպային տեսակ է, որը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում տվյալների անբավարարություն կատեգորիայով։

Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։ Անազատ պայմաններում պահելու վերաբերյալ տեղեկությունները բացակայում են։

Վտանգման հիմնական գործոններն բավարար ուսումնասիրված չէ։ Հավանաբար, ապրելավայրերը կրճատվում են անկանոն անտառահատումների, մասնավորապես՝ սոճու հատման հետևանքով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.