Խածկտիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անապատային խածկտիկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Սերինոսազգիներ (Fringillidae)
Ենթաընտանիք Carduelinae
Ցեղ Անապատային խածկտիկ (Bucanetes)

Խածկտիկներ, ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք։ Բնակվում են Եվրոպայի և Ասիայի անտառային գոտիներում, Կովկասի ասեղնատերև լեռնային անտառներում։ ՀՀ-ում տարածված է խածկտիկների 3 տեսակ՝ սովորական, անապատային և մոնղոլական։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խածկտիկները գեղանի կեցվածքով փոքրամարմին թռչուններ են. մարմնի երկարությունը մինչև 18-19 սմ է, կենդանի զանգվածը՝ 20–30 գ։ Գլուխը փոքր է, ոտքերն ու ճանկերը՝ երկար՝ հարմարված գետնին քայլելուն։ Փետրածածկը բազմագույն է. մեջքը կապտամոխրավուն է, թևերն ու պոչը՝ մուգ, կուրծքը՝ կարմիր (էգերինը՝ դարչնագորշավուն)։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատային և մոնղոլական խածկտիկները բնադրող-չվող են, սովորական խածկտիկը նստակյաց է, քիչ տարածված։ Ձմռանն ապրում են այգիներում։ Վաղ գարնանը այգիներից վերադառնում են հարազատ անտառի խուլ ու խաղաղ թավուտները և ծառերի (հաճախ՝ եղևնիների) վրա բարակ շիվերից հյուսում իրենց բները. դնում են երկնագույն 4–6 ձու։ Ձագերը լույս աշխարհ են գալիս 15–20 օր հետո։

Ձմեռային այգում, մթնշաղից առաջ, երբեմն կարելի է լսել խածկտիկի սրնգային մեղմ ու թախծոտ երգը, որը մերթ ընդ մերթ ընդհատվում է ճղճղան նոտաներով։ Խածկտիկը հիանալի նմանակող է։ Դյուրահավատ այդ թռչնակը հեշտությամբ է ընկնում որսացանցի մեջ և շատ արագ ընտելանում տիրոջը։ Բայց գերության մեջ նա կորցնում է իր ալ գույնը և մգանում է։

Խածկտիկը բնությունը զարդարող թռչուններից է և նրան պետք է խնամքով պահպանել։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խածկտիկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խածկտիկներ» հոդվածին։