Ազնվասարեկ
| Ազնվասարեկ | |
Ազնվասարեկ (արու) | |
Ազնվասարեկ (էգ) | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
| Ընտանիք | Սերինոսազգիներ (Fringillidae) |
| Ցեղ | Spinus |
| Տեսակ | Ազնվասարեկ (S. spinus) |
| Միջազգային անվանում | |
| Spinus spinus | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Ազնվասարեկ (լատիներեն՝ Carduelis spinus), սերինոսների ընտանիքի թռչուն։ Ձմեռող է, հազվագյուտ։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 12 սմ է, թևերի բացվածքը՝ 20-23 սմ, կենդանի զանգվածը 12-14 գ։ Թևերը սև են՝ 2 դեղին շերտերով։ Պոչի եզրային փետուրների հիմքը դեղին հատվածներով է։ Արուի կզակը և թասակը սև են, մեջքը՝ կանաչ, ներքնապոչը՝ սպիտակավուն։ Էգն ավելի խամրած ու խայտավոր է, արուին բնորոշ սև կզակն ու թասակը բացակայում են։ Ձմռանը հանդիպում է փոքր խմբերով (2-3 թռչուն)։ Սովորաբար աղմկոտ է, կերակրվելու համար նստում է ծառի ճյուղերի ծայրերին։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում։ Սնվում է սերմերով։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշնան ամենավաղ վերադարձը Հայաստան՝ սեպտեմբերի վերջին, գարնան հետադարձը՝ մինչև ապրիլի 3-րդ տասնօրյակը։
Բնադրումը հնարավոր է Հայաստանի հյուսիսային անտառներում։ Փետրագունավորման գրավչությամբ, վարքի դրսևորման յուրօրինակությամբ և տնային պայմաններին արագ հարմարվելու շնորհիվ մեծ արժեք ունի որպես գերազարդիչ տեսակ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Ընթերցե՛ք «ազնվասարեկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազնվասարեկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազնվասարեկ» հոդվածին։ |
| ||||||||||