Երկնագույն երաշտահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնագույն երաշտահավ
Երկնագույն երաշտահավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Երաշտահավեր
Լատիներեն անվանում
Parus coeruleus
Հատուկ պահպանություն
Բնապահպանական կարգավիճակը
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Երկնագույն երաշտահավ (լատին․՝ Parus coeruleus), երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկար է ՝ 11,5 սմ է, թևերի բացվածքը՝ 17,5-20 սմ, կենդանի զանգվածը՝ 11-13 գ։ Փետրածածկը վառ գույներով է։ Հասունի գագաթը կապույտ է, դիմային նախշը՝ ցայտուն, սև ու սպիտակ։ Երիտասարդի գագաթը վերևից և մեջքը խամրած կանաչ են, ճակատը, հոնքը և դեմքի ստորին մասը՝ դեղին։

Երկնագույն երաշտահավ

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնագույն երաշտահավերը հետբնադրման շրջանում երաշտահավերի այլ տեսակների հետ կազմում են ընդհանուր երամներ, սակայն մեծ մասամբ առանձնանում են զույգերով։ Երկանագույն երաշտահավերի աչքի է ընկնում նաև տրամաբանական որոշ գործողություններ կատարելով։ Բնակվում է սաղարթավոր անտառներում, պուրակներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ գետաձորերում և թվա սուպին կիսաանապատներում։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի սկզբին և անմիջապես նկատվում օգոստոսի առաջին օրերին։ Չնայած թաքնված լինելուն՝ աշնանային չուի ընթացքում (մինչև սեպտեմբերի վերջին օրերը) հայտնվում են բաց տարածություններում՝ ջրերից ոչ հեռու։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։ Տարիների ընթացքում թվաքանակի կտրուկ անկումներ ու վերելքներ են նկատվում։

Երկնագույն երաշտահավերը վանդակում

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնագույն երաշտահավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնագույն երաշտահավ» հոդվածին։