Ծվծվիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծվծվիկներ
Ծվծվիկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Ծվծվիկներ
Տեսակ Ծվծվիկ
Լատիներեն անվանում
Certhiidae


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ծվծվիկներ (լատ.՝ Certhiidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 17, Հայաստանում՝ 1 տեսակ՝ ծվծվիկը (Certhia familiaris), նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 17,5-21 սմ, կենդանի զանգվածը՝ 9 գ։ Կտուցը երկար է՝ ներքև կեռված։ Մարմինը ներքևից և հոնքը սպիտակ են, պոչի փետուրները՝ սրածայր և ամուր։ Մարմինը վերևից դարչնագույն խայտերով է, գոտկատեղը՝ նարնջագույն-դարչնագույն, թևին կա բաց դարչնագույն-դեղին ալիքաձև լայնակի շերտ։ Հենվում է ամուր պոչի վրա, կարճ ցատկերով մագլցում ծառի բունն ի վեր և ճյուղերի երկայնքով։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում։ Սնվում է մանր անողնաշարավորներով։ Երգի առաջին արձագանքները լսվում են փետրվար-մարտին, որն ավարտվում է հարսանեկան զույգերի ձևավորմամբ։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը կառուցում է ապրիլ-մայիսին՝ 8-12 օրվա ընթացքում. այն գավաթաձև է՝ ճյուղերից, մամուռից։ Բնադրում է կեղևի խոռոչում կամ ծառաբնով մագլցող խիտ խոտաբույսերի տակ։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջին։ Դնում է 16 մմ տրամագծով, սպիտակ՝ վարդագույն պտերով 5-6 ձու։ Թխսակալում է 13-15 օր։ Ձագերը հայտնվում են մայիսի վերջին, բնից դուրս են գալիս 15-16-րդ օրը։ Ձագերին կերակրում են արուն և էգը՝ օրը 260 անգամ։ Հուլիս-օգտոստոսին ձագերն անջատվում են ծնողներից։ Օգտակար է, ոչնչացնում է մեծ քանակությամբ վնասատու միջատներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 143 CC BY-SA icon 80x15.png