Կարմրակտուց սարյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմրակտուց սարյակ
Կարմրակտուց սարյակի արու
Կարմրակտուց սարյակի արու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սարյակներ
Ցեղ Սարյակներ
Տեսակ Կարմրակտուց սարյակ
Լատիներեն անվանում
Sturnus sericeus
Gmelin, 1788
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563172
NCBI 451428
EOL 1051047


Կարմրակտուց սարյակ (լատ.՝ Sturnus sericeus), սարյակների ցեղի թռչուն[1]։ Հանդիպում են Չինաստանում, Հոնկոնգում, Հյուսիսային Կորեայում, Ֆիլիպիններում, Վիետնամում, Թայվանում, Ճապոնիայում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրակտուց սարյակ

Ոչ մեծ թռչուն, որն ունի 21-24 սմ երկարություն։ Թևերի բացվածքը 118 սմ է։ Արուների գլուխը, վզի հետին հատվածը, պոչը սպիտակավուն են՝ երբեմն մոխրագույն գունավորմամբ։ Գլխի, վզի և կրծքի փետուրները մի փոքր երկարավուն են։ Գլուխը, կուրծքը և մեջքը մոխրագույն են՝ վերջավորություններում փոքր-ինչ բաց գունավորմամբ։ Թևերն ու պոչի վերջնամասը սև են՝ կանաչավուն, կապտավուն կամ մանուշակագույն փայլով։ Կտուցը կարմիր է կամ կարմիր և սև վերջավորությամբ։ Այստեղից էլ առաջացել է տեսակի անվանումը։ Ծիածանաթաղանթը կապույտ է։ Ոտքերը գազարագույն են։ Էգերի մոտ թևերը, մեջքը և պոչը գորշ են՝ մետաղական փայլով։ Երամային թռչուն է։ Ձմռանը հավաքվում են 100 առանձնյակից բաղկացած երամում։ Բույնը հյուսում են ծառերի փչակներում։ Ձվերը կապտականաչավուն են։

Ի տարբերություն սարյակների այլ տեսակների, կարմրակտուց սարյակները չեն համատեղվում խոշոր եղջերավոր կենդանիների հետ մեկ վայրում։ Սնունդ հայթայթում են ծառերի և հողի վրա։ Հիմնականում հավաքվում են գյուղատնտեսական տարածքներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]