Կամբոջական սարյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամբոջական սարյակ
ציפור.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սարյակներ
Ցեղ Սարյակներ
Տեսակ Կամբոջական սարյակ
Լատիներեն անվանում
Sturnus burmannicus
Jerdon, 1862
Հոմանիշներ

Acridotheres burmannicus
Sturnia burmannica

Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563163
NCBI 513302
EOL 1051059


Կամբոջական սարյակ (լատ.՝ Sturnus burmannicus), Սարյակների ընտանիքի թռչուն[1]։ Ապրում են երամներով։ Հանդիպում են Հնդկաչինում` Մյանմայում, Կամբոջայում, Վիետնամում, Լաոսում[2][3]։ Հազվադեպ հանդիպում են Չինաստանի հարավ-արևմուտքում։ Հանդիպում են բաց տարածություններում, այդ թվում՝ մարդաշատ վայրերում` այգիներ, զբոսայգիներ, մարգագետիններ։

Սովորաբար բնակվում են միայնակ, բայց ցուրտ եղանակներին կարող են հավաքվել ոչ մեծ խմբերով։ Ժամանակի մեծ մասն անցկացնում են հողի վրա, բաց տարածության մեջ, խոտերի մեջ։ Ապրում են երամներով։ Բույնը կառուցում են ծառերի փչակներում[2]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մեծ թռչուն, որի մարմնի երկարությունը 21-24 սմ է[2]։ Գլխի, պարանոցի, կրծքի վերին հատվածների փետուրները բաց մարմնագույն ունեն։ Կրծքի ներքևի մասերը վարդագույն-մոխրագույն է։ Մեջքը մուգ մոխրագույն է, երբեմն թույլ մետաղական փայլով։ Թևերի երկարությունը 112-122 սմ է[2], կլորավուն։ Առաջնային փետուրները մուգ գորշագույն են՝ ծայրերում մարմնագույն։ Երկրորդային փետուրները խամրած շագանակագույն են, ավելի բաց գունավորում ունեն, քան առաջնայինները։ Գլխի փետուրները երկար են։ Աչքի ծիածանաթաղանթը շագանակագույն է։ Կտուցը գրեթե այնքան երկար է, որքան գլուխը։ Կտուցի վերջնահատվածը նարնջադեղնավուն է։ Ոտքերը նույնպես նարնջագույն երանգ ունեն։ Արուներն ու էգերը միմյանցից չեն տարբերվում։ Երիտասարդների գլուխն ու մեջքը դարչնագույն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]