Ժուլի Պեյետ
Ժուլի Պեյետ | |
![]() | |
Կրթություն՝ | ՄաքԳիլի համալսարան (1986), Տորոնտոյի համալսարան (1990), UWC Atlantic College? և Collège Regina Assumpta? |
---|---|
Մասնագիտություն՝ | տիեզերագնաց, ճարտարագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 20, 1963[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Ժուլի Պեյետ (ֆր.՝ Julie Payette, հոկտեմբերի 20, 1963[1], Մոնրեալ, Քվեբեկ[2]), կանադացի գործարար կին, նախկին տիեզերագնաց, ինժեներ, Կանադական կոնֆեդերացիայի ձևավորումից ի վեր Կանադայի ներկայիս՝ 29-րդ գլխավոր նահանգապետը[3][4][5]։ Պեյետը կատարել է երկու տիեզերական թռիչք՝ STS-96 և STS-127՝ մուտք գործելով տիեզերք ավելի քան 25 օր։ Պեյետը եղել է Կանադական տիեզերական գործակալության (CSA) գլխավոր տիեզերագնաց, Հյուստոնում ՆԱՍԱ-ի առաքելության վերահսկման կենտրոնում հանդես է եկել որպես կապսուլ կոմունիկատոր։
2013 թվականի հուլիսին նշանակվել է Մոնրեալի գիտական կենտրոնի ղեկավար պաշտոնյա, 2014 թվականի ապրիլին՝ Կանադայի ազգային բանկի տնօրեն[6]։ 2017 թվականի հուլիսի 13-ին վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ թագուհին Պեյետին նշանակել է Կանադայի հաջորդ գլխավոր նահանգապետ[3][4][7]։ Պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեյետը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 20-ին Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում[9], ապրել է Ահունցիկ շրջանում, հաճախել Collège Mont-Saint-Louis և Collège Regina Assumpta[10][11]: 1982 թվականին Միջազգային Բակալավրիատի դիպլոմ է ստացել Միացյալ Թագավորության Հարավային Ուելսի Ատլանտիկի միջազգային քոլեջից։
Այնուհետև ընդունվել է ՄաքԳիլի համալսարան, 1986 թվականին ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան, 1990 թվականին Տորոնտոյի համալսարանից ստացել է կիրառական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Նրա թեզն ուղղված էր արհեստական ինտելեկտի դաշտ համարվող հաշվարկային լեզվաբանությանը[10] [12][13]:
1986-1988 թվականներին Պեյետն աշխատել է որպես IBM Կանադայի Գիտահետազոտական բաժնի համակարգերի ինժեներ։ 1988-1990 թվականներին, որպես Տորոնտոյի համալսարանի ասպիրանտ, ընդգրկվել է բարձրակարգ համակարգչային ճարտարապետության նախագծում և աշխատել որպես դասախոսի օգնական։ 1991 թվականի սկզբին Պեյետը միացել է Շվեյցարիայի IBM Ցյուրիխի հետազոտական լաբորատորիայի հաղորդակցման և գիտության բաժնին Շվեյցարիայում՝ մեկ տարի այցելու գիտնական նշանակման համար։ Երբ 1992 թվականի հունվարին նա վերադարձավ Կանադա, միացավ Մոնրեալի Bell-Northern հետազոտությունների ելույթների հետազոտական խմբին, որտեղ պատասխանատու էր հեռախոսային խոսքի ըմբռնման համար՝ օգտագործելով համակարգչային խոսքի ճանաչումը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականներին Պեյետն ամուսնացել է Ֆրանսուա Բրիսետի հետ[14][15], զույգն ամուսնալուծվել է 1999 թվականին[16]։ Երկրորդ անգամ ամուսնացել է Ուիլյամ Ֆլինի հետ, ամուսնալուծվել են 2015 թվականին. զույգն ունի մեկ որդի՝ Լորիերը[16]։
Պեյետն ազատ տիրապետում է ֆրանսերենի (մայրենի լեզու) և անգլերենի, հաղորդակցվում է իսպաներեն, գերմաներեն, իտալերեն և ռուսերեն։ Նվագում է դաշնամուր, երգել է Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի, Tafelmusik բարոկկո նվագախմբի հետ։
Կանադական տիեզերական գործակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեյետը 1992 թվականի հունիսի 5-ին 5330 դիմորդներից Կանադական տիեզերական գործակալության կողմից (CSA) ընտրված չորս տիեզերագնացներից մեկն է։ Կանադայում հիմնական վերապատրաստում անցելուց հետո, նա աշխատել է որպես բջջային սպասարկման համակարգի տեխնիկական խորհրդատու[17]։ 1993 թվականին Պեյետը Կանադայի տիեզերագնաց ծրագրում հիմնադրել է Մարդկային համակարգչային փոխազդեցության խումբը և ՆԱՏՕ-ի միջազգային հետազոտությունների ուսումնասիրման խմբում աշխատել որպես տեխնիկական մասնագետ։
Տիեզերական նշանակման նախապատրաստման ժամանակ Պեյետը ստացել է իր առևտրային պիլոտային լիցենզիան և 120 ժամ, որպես հետազոտական օպերատոր, մուտք գործել օդանավ։ 1996 թվականի ապրիլին Պեյետը որակավորվել է որպես մեկ մթնոլորտ ծովային սուզման օպերատոր։ 1996 թվականի փետրվարին նա եղել է CT-114 Tutor ռազմական ինքնաթիռի կապիտան, ռազմական սարքի համար կարգ ստացել է 1997 թվականին։
2000-2007 թվականներին Պեյետը եղել է Կանադական տիեզերական գործակալության գլխավոր տիեզերագնաց։
Գլխավոր նահանգապետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսի 13-ին վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ Կանադայի 29-րդ գլխավոր նահանգապետ կլինի Ժուլի Պեյետը, որը պաշտոնը կստանձնի Դեյվիդ Ջոնսթոնի պաշտոնավարման ավարտից հետո՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ից[18]։ Հայտարարության ավարտից հետո Ջոնսթոնը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և շնորհակալություն հայտնել «արտասովոր նվաճումներ ունեցող կանադացուն, որը վայելում է բոլորի հիացմունքը»[19]։
Որպես նշանակված պաշտոնյա՝ Պեյետն իր առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Եղիսաբեթ II թագուհու հետ 2017 թվականի սեպտեմբերի 20-ին Բալմորալ ամրոցում, երբ նա նաև ստացել է Կանադայի շքանշանի (Ս. Ս.) արտակարգ ուղեկցորդի, Ռազմական գերազանցության արտակարգ հրամանատարի (C.M.M.) և Ոստիկանության զորքերի պատվավոր հրամանատարի շքանշան Ձերդ գերազանցության կողմից[20]։

Պեյետը Կանադայի 29-րդ գլխավոր նահանգապետի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այնուհետև նա կոչ է արել կանադացիներին համատեղ աշխատել կլիմայի փոփոխության, միգրացիայի և աղքատության հարցերի շուրջ։ «Յուրաքանչյուր ոք կարող է ինչ-որ բան անել և առաջ տանել մարտահրավերը, քանի դեռ նրանք պատրաստ են աշխատել ուրիշների հետ, թողնել անձնական օրակարգը, հասնել ավելի բարձր նպատակի և անել այն, ինչ ճիշտ է ընդհանուր բարիքի համար։ Հուսով եմ, որ իմ մանդատը, որպես գլխավոր նահանգապետ, պետք է արտացոլի դա», - ասել է Պեյետը[21]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժուլի Պեյետի շքանշանները | |||
---|---|---|---|
![]() | |||
![]() ![]() ![]() ![]() | |||
![]() ![]() ![]() ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=1157
- ↑ 3,0 3,1 «Governor General: Ms. Julie Payette, Governor General»։ gg.ca։ Governor General of Canada։ հուլիսի 13, 2017
- ↑ 4,0 4,1 «Former astronaut Julie Payette to be Canada's next governor general»։ CBC News։ հուլիսի 12, 2017։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 12, 2017-ին
- ↑ Scotti Monique (հուլիսի 13, 2017)։ «Julie Payette: Meet Canada's next governor general»։ Global News։ Վերցված է հուլիսի 13, 2017
- ↑ National Bank of Canada (մայիսի 23, 2014)։ «Appointment Notice Julie Payette»։ The Globe and Mail
- ↑ «Prime Minister Trudeau announces The Queen's approval of Canada's next Governor General»։ pm.gc.ca։ Government of Canada։ հուլիսի 13, 2017
- ↑ MacCharles Tonda (հոկտեմբերի 2, 2017)։ «Julie Payette becomes Canada's 29th Governor General»։ Վերցված է հոկտեմբերի 2, 2017 – via Toronto Star
- ↑ «Biography of Julie Payette»։ Canadian Space Agency։ սեպտեմբերի 10, 2013
- ↑ 10,0 10,1 «Determination, generosity and spaghetti sauce: Meet Canada's new GG»։ CBC News։ հուլիսի 14, 2017
- ↑ «Julie Payette – Celebrating Women's Achievements»։ collectionscanada.gc.ca։ Library and Archives Canada։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-25-ին։ Վերցված է հուլիսի 13, 2017
- ↑ «Julie Payette: Astronaut, Canadian Space Agency (Biographical data)»։ Houston, Texas: National Aeronautics and Space Administration։ June 2012։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 18, 2017-ին
- ↑ Flavelle Dana (փետրվարի 1, 2009)։ «Blasting off into space with Massey mementoes»։ Toronto Star։ Վերցված է հուլիսի 13, 2017
- ↑ Branswell Brenda (մայիսի 17, 1999)։ Ambition accomplished: The multitalented Julie Payette joins the roll of Canadian space travellers։ Maclean's (Toronto)
- ↑ «Payette, Julie»։ Encyclopedia Astronautica։ Վերցված է հուլիսի 13, 2017
- ↑ 16,0 16,1 «Julie Payette drops legal battle to seal public records of her divorce proceedings»։ National Post։ 2017-08-21։ Վերցված է 2017-10-03
- ↑ «Biography of Julie Payette»։ Longueuil, Quebec: Canadian Space Agency։ հունվարի 21, 2013։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 12, 2017-ին
- ↑ «Julie Payette named Governor General»։ Maclean's։ Վերցված է հուլիսի 14, 2017
- ↑ «Message Following the Announcement of Canada's 29th Governor General»։ The Governor General of Canada։ Վերցված է հուլիսի 14, 2017
- ↑ General The Office of the Secretary to the Governor։ «The Governor General of Canada»։ Վերցված է հոկտեմբերի 2, 2017
- ↑ «Julie Payette pushes strength of team work, power of dreams in debut speech as GG»։ Վերցված է հոկտեմբերի 2, 2017
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժուլի Պեյետ կատեգորիայում։ |