Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբ
Orchestre symphonique de Montreal 1934.jpg
Montreal Symphony Orchestra Վիքիպահեստում

Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբ (ֆր.՝ Orchestre symphonique de Montréal), կանադական սիմֆոնիկ նվագախումբ Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում: Տեղավորված է Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության տանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի բացօթյա համերգ դիրիժոր Ժան Ֆրանսուա Ռիվերեի գլխավորությամբ Պիերֆոն-Ռեոբորո շրջանում, 2008 թվականի օգոստոս

Մոնրեալի ներկայիս սիմֆոնիկ նվագախմբին նախորդել են մի քանի համույթներ: Դրանցից մեկը ստեղծվել է 1897 թվականին, գոյատևել է տասը տարի, մյուսը` 1930 թվականին, գործունեություն է ծավալել տասնմեկ տարի: Ներկայիս նվագախումբը ձևավորվել է 1934 թվականին, երբ Վիլֆրիդ Պելետիեն ստեղծեց «Les Concerts Symphoniques» անսամբլը: Այս համույթն իր առաջին համերգը տվել է 1935 թվականի հունվարի 14-ին` դիրիժոր Ռոսարիո Բուրդոնի ղեկավարությամբ: Իր ներկայիս անունը նվագախումբը ստացել է 1954 թվականին: 1960-ականների սկզբին, երբ նվագախումբը պատրաստվում էր տեղափոխվել «Place des Arts»-ում գտնվող նոր վայր, Մոնրեալի հայտնի հովանավոր և բարերար Ջոն Ուիլսոն ՄաքՔոնելը նվագախմբի կոնցերտմայստեր Կելվին Սիեբի համար գնեց 1727 թվականի Laub-Petschnikoff Stradivarius ջութակը:

Նվագախումբը սկսել է շրջագայել և ձայնագրվել 1960-ականներին և 1970-ականների սկզբին Զուբին Մեհտայի և Ֆրանս-Պոլ Դեքերի ղեկավարության օրոք: Ռաֆայել Ֆրյուբեկ դե Բուրգոսի (1975-1976) տնօրինության ժամանակ Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբը հրավեր է ստացել հանդես գալու Քարնեգի հոլում: Սակայն Ռաֆայել Ֆրյուբեկ դե Բուրգոսը մերժել է Ժիլ Թրամբլեի «Fleuves» գործը, որը Թրամբլեն ստեղծել է Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի շրջագայությունների համար: Բացի այդ Ռաֆայել Ֆրյուբեկ դե Բուրգոսը մեջբերվել է La Presse-ում` որպես նվագախմբի որոշ երաժիշտների մասին քննադատորեն արտահայտվողի: Տարաձայնությունները հանգեցրեցին Ֆրյուբեկ դե Բուրգոսի հրաժարականին (երբ Ֆրյուբեկ դե Բուրգոսը վերադարձավ որպես հյուր-դիրիժոր 2002 թվականին, նա ներողություն խնդրեց իր նախկին պահվածքի համար)[1][2]:

1977 թվականին նվագախմբի երաժշտական ​​տնօրեն դարձավ Շարլ Դյութուան, որն ընկերացել է Լոնդոնի / Դեքա ձայնագրության պրոդյուսեր Ռեյ Մինշուլի հետ, ինչը հանգեցրեց Դեքա / Լոնդոնի հետ քսանամյա ձայնագրման համագործակցության[3]: Այս ընթացքում Դյութուան և Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբն արձանագրել են բազմաթիվ ձայնագրություններ և սկսել են Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Ասիա և Հարավային Ամերիկա շրջագայությունները: Ամենահայտնի ձայնագրություններից են ֆրանսիական ռեպերտուարը, հատկապես Մորիս Ռավելի երաժշտությունը, ինչպես նաև Ստրավինսկու և Դեբյուսիի ստեղծագործությունները: Նվագախումբը և Չարլզ Դյութուան արժանացել են տարբեր մրցանակների իրենց ձայնագրությունների համար, այդ թվում` Ֆրանսիայի նախագահի Գրան պրի և Prix mondial du Disque de Montreux: 1996 թվականին նվագախումբն ստացել է Գրեմմի Էկտոր Բեռլիոզի «Տրոյացիներ»-ի և 2000 թվականին Սերգեյ Պրոկոֆևի և Բելա Բարտոկի դաշնամուրային համերգի համար` Մարթա Արգերիխի հետ EMI-ի վերաբերյալ: Նվագախումբն արժանացել է լրացուցիչ այլ մրցանակների` Juno և Felix:

Լոնդոն / Դեքա ձայնագրությունները դադարեցվել են 1990-ականների վերջին, դասական ձայնագրության ոլորտում շուկայական փոփոխությունների պատճառով: 2002 թվականին Դյութուան կտրուկ հրաժարվեց երաժշտական պրոդյուսերի պաշտոնից Դյութուայի և նվագախմբի երաժիշտների միջև երկարատև վեճից հետո: Դյութուան նվագախումբ վերադարձավ 2016 թվականին որպես հյուր-դիրիժոր[4][5]:

2003 թվականի մարտին նվագախումբը հայտարարեց նոր երաժշտական դիրիժորի` Կենտ Նագանոյի նշանակման մասին, որն իր աշխատանքը սկսեց 2006 թվականից: Նա իր առաջին համերգը տվել է Մոնրեալում` որպես երաժշտական պրոդյուսեր: Հետագայում 2005 թվականին նվագախմբի երաժիշտները երկրորդ անգամ գործադուլ արեցին: Ի տարբերություն 1998 թվականի գործադուլի, որն ընդամենը երեք շաբաթ էր տևել և հիմնականում լուծվել է Դյութուայի և Լյուսեն Բուշարի միջև անձնական հարաբերությունների շնորհիվ, որն այն ժամանակ Քվեբեկի վարչապետն էր, այս անգամ այն տևեց հինգ ամիս` ավարտելով Նագանոյի առաջին նախանշված համերգներից առաջ: Նվագախմբի հետ Նագանոն կատարեց առևտրային ձայնագրություններ ECM New Series-ի և Analekta-ի համար:

Երաժշտական տնօրեններ ու ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Obituary: Rafael Frühbeck de Burgos played pivotal role with OSM»։ Montreal Gazette։ 2014-06-12։ Վերցված է 2017-07-01 
  2. Tu Thanh Ha (2014-06-11)։ «Rafael Fruehbeck de Burgos: Musician until the very end»։ The Globe and Mail։ Վերցված է 2017-07-01 
  3. Minshull Ray (1999)։ The first OSM recordings (in brochure for Decca recording 289 458 605-2)։ Decca 
  4. Arthur Kaptainis (2016-02-17)։ «Charles Dutoit is back to lead the OSM, as a guest this time»։ Montreal Gazette։ Վերցված է 2017-07-01 
  5. Robert Everett-Green (2016-02-12)։ «Charles Dutoit returns to OSM 14 years after bitter split»։ The Globe and Mail։ Վերցված է 2017-07-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]