Բալմորալ ամրոց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
Տեսակ | կալվածք, թանգարան և country house? |
Տեղագրություն | Royal Deeside? |
Վարչական միավոր | Աբերդինշիր |
Գտնվում է ափին | Դի |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1852 թ. |
Ճարտարապետ | William Smith? և John Smith? |
Ճարտարապետական ոճ | Scottish Baronial architecture? |
Ընթացիկ սեփականատեր | Robert II of Scotland?, Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի և Էդուարդ VIII |
Կայք | balmoralcastle.com |
![]() | |
![]() | |
![]() |
Բալմորալ (անգլ.՝ Balmoral Castle), Աբերդինշիր տեղայնքում գտնվող ամրոց է, որը հանդիսանում է անգլիական թագավորների ամառանոցային նստելավայր Շոտլանդիայում։
Տեղակայված է Դի գետի վրա։ Վիկտորիա թագուհու ամառանոցն էր, որտեղ նա իր ընտանիքի հետ անցկացնում էր ամառվա վերջին ամիսը։ Կառուցվել է 1852 թվականին ճարտարապետ Ուիլյամ Սմիթի կողմից, հին շոտլանդական գոթական ոճով՝ գրանիտից, Ալբերտ արքայազնի հանձնարարությամբ, որը գնել էր այս կալվածքը։
Այցելուների համար բաց է ապրիլից մինչև հուլիսի վերջ։
Բալմորալ ամրոցի տարածքում գտնվող աղբյուրի ջուրը պարունակում է պաշտպանիչ հակաօքսիդիչ տարրեր։ Ըստ գիտնականների ՝ դրանք ազդում են ծերացման գործընթացի վրա ՝ դանդաղեցնելով այն։ «Այս ջուրը կարելի է օգտագործել օրգանիզմը երիտասարդացնելու համար», ասում է լրագրողներին պրոֆեսոր Հյու Մատեսոն, ով ուսումնասիրության ղեկավարներից մեկն է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտորիա թագուհին և արքայազն Ալբերտը առաջին անգամ այցելեցին Շոտլանդիա 1842 թ. ՝ նրա թագադրությունից հինգ տարի անց և նրանց ամուսնությունից երկու տարի անց։ Նրանք վերադարձան 1844 թվականին Բլերի ամրոց և այցելեցին այն 1847 թվականին, երբ վարձեցին Արդվերիկիեն հանգստավայրը Լոք Լագգան լճի մոտակայքում։ [2] Վերջին ուղևորության ժամանակ անընդհատ հորդառատ անձրևներ էին տեղում, ինչը ստիպեց Ջեյմս Քլարքին՝ թագուհու բժիշկին, այդ հանգստավայրի փոխարեն խորհուրդ տալ ավելի առողջ կլիմայով մի տեղ։ [3]
Սըր Ռոբերտ Գորդոնը՝ Բալմորալ ամրոցի տերը, մահացավ 1847 թվականին, և նրա Բալմորալի վարձակալության պայմանագիրը վերադարձավ լորդ Աբերդինին։ 1848 փետրվարին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ արքայազն Ալբերտը ձեռք կբերի Բալմորալի վարձակալության մնացած մասը, իր կահույքի և անձնակազմի հետ միասին ՝ նախքան այն տեսնելը։
Թագավորական զույգն առաջին այցի եկավ Բալմորալ 1848 սեպտեմբերի 8-ին։ [4] Վիկտորիան տունը գտավ «փոքր, բայց գեղեցիկ» [5] և իր օրագրում գրեց, որ. «ամեն ինչ, կարծես, շնչում է ազատությամբ և խաղաղությամբ և ստիպում է քեզ մոռանալ աշխարհն ու նրա տխուր խառնաշփոթությունները»։ [6] Շրջապատող լեռնոտ լանդշաֆտը հիշեցնում էր նրանց Թյուրինգիա ՝ Ալբերտի հայրենիքը Գերմանիայում[7]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://ecomoscow.ru/modules/news/article.php?storyid=392
- ↑ Millar, Delia (1985)։ Queen Victoriaʼs life in the Scottish Highlands : depicted by her watercolour artists։ London: Philip Wilson։ ISBN 0-85667-194-0 pp.23,31
- ↑ Millar, p.39
- ↑ Millar, pp.40–41
- ↑ Millar, p.41
- ↑ Gordon, Seton (2009)։ «The Country of Balmoral»։ Seton Gordon's Cairngorms : an anthology։ Whittles։ էջեր 141–142։ ISBN 978-1-904445-88-3
- ↑ «Balmoral Castle, Aberdeenshire»։ www.whichcastle.com։ Վերցված է 4 December 2010
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բալմորալ ամրոց կատեգորիայում։ |
|