Կանադական տիեզերական գործակալություն
Կանադական տիեզերական գործակալություն | |
---|---|
Տեսակ | տիեզերական գործակալություն և Կանադական դաշնային վարչություն կամ գործակալություն |
Երկիր | ![]() |
Հապավում | CSA և ASC |
Հիմնադրված | մարտի 1, 1989 |
Գլխադասային գրասենյակ | Լոնգյոյ, Քվեբեկ, Կանադա, John H. Chapman Space Centre և Քվեբեկ, Կանադա |
Անձնակազմ | 670 մարդ (2016)[1] |
Կայք | asc-csa.gc.ca(անգլ.)(ֆր.) |
Կանադական տիեզերական գործակալություն (ԿՏԳ, ֆր.՝ Agence Spatiale Canadienne, ASC), հիմնադրվել է Կանադական տիեզերական գործակալության ակտի հիման վրա, որը թագավորական հավանության է արժանացել 1990 թվականի մայիսի 10-ին։ Գործակալությունը հաշվետու է Կանադայի Նորարարության, գիտության և տնտեսական զարգացման նախարարությանը։ Կանադական տիեզերական գործակալության ներկայիս նախագահն է Սիլվան Լապորտը, որն այս պաշտոնը ստանձնել է 2015 թվականի մարտի 9-ին 2015 թվականի փետրվարի 27-ի նշանակումից հետո[2]։
ԿՏԳ գլխամասը գտնվում է Լոնգեյի Ջոն Հ. Չեփմեն տիեզերական կենտրոնում։ Գործակալությունը գրասենյակներ ունի նաև Օտտավայում` Դեյվիդ Ֆլորիդա լաբորատորիա, կապի փոքրիկ գրասենյակներ Հյուստոնում, Վաշինգտոնում և Փարիզում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադայի վերին մթնոլորտի և տիեզերական ծրագրի ծագումը կարելի է դիտարկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո[3]։ 1945-1960 թվականներին Կանադան, պաշտպանական հետազոտությունների հովանու ներքո, ձեռնամուխ եղավ մի շարք փոքրիկ գործարկիչ և արբանյակային հարակից նախագծերի` ներառյալ Black Brant rocket-ի զարգացումը, ինչպես նաև առաջադեմ ուսումնասիրություններ[4]։ 1957 թվականին Կանադայի պաշտպանության հետազոտությունների հեռահաղորդակցության ցանցի (DRTE) գիտնականներն ու ճարտարագետները, ղեկավար Ջոն Հ. Չափմանի ղեկավարությամբ սկսեցին նախապես հայտնի S-27 կամ Topside Sounder Project նախագիծը։ Այս աշխատանքը շուտով կհանգեցնի Կանադայի առաջին ալիքին, որը հայտնի է որպես Alouette 1: Այս աշխատանքը շուտով կհանգեցներ Կանադայի առաջին արբանյակի զարգացմանը, որը հայտնի է որպես Alouette 1:
1962 թվականի սեպտեմբերին Alouette-ի մեկնարկի շնորհիվ Կանադան դարձավ երրորդ երկիրը, որն արհեստական արբանյակ տարածեց, տեղադրեց տիեզերքում։ Այդ ժամանակ Կանադան միայն ուներ վերին մթնոլորտային գործարկման հնարավորություններ (օդերևութաբանական հրթիռներ), հետևաբար Alouette 1-ը ամերիկյան ՆԱՍԱ-ն դեպի վեր ուղարկեց Կալիֆոռնիայի Լոմպոկի Վանդենբերգ օդուժի բազայից։
1980-ականներին այս և այլ տիեզերքի հետ կապված գործողությունները ստիպեցին Կանադայի կառավարությանը հրապարակել Կանադայի տիեզերական գործակալության ակտը, որը հաստատեց Կանադայի տիեզերական գործակալությունը։ Օրենքը ստացավ թագավորական համաձայնություն 1990 թվականի մայիսի 10-ին և ուժի մեջ մտավ 1990 թվականի դեկտեմբերի 14-ին[5]։
1999 թվականին ԿՏԳ 'A-base' ֆինասավորման նախագծից անցավ 300 միլիոն դոլար ֆիքսված տարեկան բյուջեի։ Իրական բյուջեն տարեցտարի տարբերվում է լրացուցիչ ծախսերի և հատուկ նախագծերի պատճառով։
Կանադայի տիեզերական գործակալության մանդատն է նպաստել տիեզերքի խաղաղ օգտագործմանն ու զարգացմանը, գիտության միջոցով տիեզերքի գիտելիքները զարգացնելու և ապահովելու տիեզերական գիտությունն ու տեխնոլոգիան կանադացիների համար սոցիալական և տնտեսական օգուտներ ապահովելու համար։ Կանադական տիեզերական գործակալության առաքելության հայտարարության մեջ նշվում է, որ գործակալությունը հավատարիմ է տիեզերական գիտելիքների մշակմանը և կիրառմանը` ի օգուտ Կանադայի և մարդկության։
Նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989- մայիսի 4, 1992 – Լարկին Կերվին[6]
- Մայիսի 4, 1992– հուլիսի 15, 1994 - Ռոլանդ Դորե[7]
- Նոյեմբերի 21, 1994– 2001 - Ուիլյամ ՄաքԴոնալդ Էվանս[8]
- Նոյեմբերի 22, 2001– նոյեմբերի 28, 2005– Մարկ Գարնո[9]
- Ապրիլի 12, 2007– December 31, 2007 - Լորիեր Բուասվերտ[10]
- Հունվարի 1, 2008- սեպտեմբերի 2, 2008 - Գայ Բյուժոլդ
- Սեպտեմբերի 2, 2008 – փետրվարի 1, 2013 - Սթիվեն Մաքքլեյն[11]
- Փետրվարի 2, 2013 – օգոստոսի 5, 2013 - Գիլես Լեկլերկ (ժամանակավոր)
- Օգոստոսի 6, 2013 - նոյեմբերի 3, 2014 - Ուոլթեր Նատինչիկ
- Նոյեմբերի 3, 2014 - մարտի 9, 2015 - Լյուկ Բրյուլե, ժամանակավոր[12]
- Մարտի 9, 2015 - Սիլվան Լապորտ[13]
Կանադական արբանյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Մեկնարկ | Դադարեցում | Նպատակ |
---|---|---|---|
Alouette 1 | Սեպտեմբերի 29, 1962 | 1972 | Իոնոսֆերային հետազոտություն |
Alouette 2 | Նոյեմբերի 29, 1965 | Օգոստոսի 1, 1975 | Իոնոսֆերային հետազոտություն |
ISIS 1 | Հունվարի 30, 1969 | 1990 | Իոնոսֆերային հետազոտություն |
ISIS 2 | Ապրիլի 1, 1971 | 1990 | Իոնոսֆերային հետազոտություն |
Hermes | Հունվարի 17, 1976 | Նոյեմբեր, 1979 | Փորձարարական հեռահաղորդակցության արբանյակ |
RADARSAT-1 | Նոյեմբերի 4, 1995 | March 29, 2013 | Կոմերցիոն երկրազննման արբանյակ[14] |
MOST | Հունիսի 30, 2003 | Գործում է | տիեզերական հեռադիտակ |
SCISAT-1 | Օգոստոսի 12, 2003 | Գործում է | Երկիրը զննող արբանյակ (Երկրի մթնոլորտ) |
RADARSAT-2 | Դեկտեմբերի14, 2007 | Գործում է | Կոմերցիոն երկրազննման արբանյակ |
NEOSSat | Փետրվարի 25, 2013 | Գործում է | Զննում է երկրամերձ օբյեկտները[15] |
Sapphire | Փետրվարի 25, 2013 | Գործում է | Ռազմական տիեզերական հսկողություն[15][16] |
BRITE | Փետրվարի 25, 2013 | Գործում է | տիեզերական հեռադիտակ[15][17] |
CASSIOPE | Սեպտեմբերի 29, 2013 | Գործում է | Իոնոսֆերային հետազոտություն, փորձնական հեռահաղորդակցություն[18][19] |
M3MSat | Հունիսի 22, 2016 | Գործում է | Կապի արբանյակ[20] |
RADARSAT Constellation | 2018 | Պլանավորված է | Կոմերցիոն երկրային դիտարկման արբանյակ |
Բացի այդ, կան կոմերցիոն արբանյակներ` թողարկված Telesat հեռահաղորդակցման ընկերության կողմից, նախկին թագավորական կորպորացիա, որը 1998 թվականին սեփականաշնորհվել է։ Դրանք են Anik արբանյակները, Nimiq արբանյակները (բոլորը ներկայում օգտագործվում են Bell TV) և MSAT-1: Հետագայում տեխնոլոգիական և հետազոտական արբանյակները մշակվել են Տորոնտոյի համալսարանի Տիեզերական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից[21]` ներառելով CanX ծրագիրը, ExactView-9 և GHGSat-D:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.asc-csa.gc.ca/eng/publications/rpp-2015.asp
- ↑ «PM announces changes in the senior ranks of the Public Service». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ Andrew Godefroy. Defence & Discovery: Canada's Military Space Program, 1945–1974. Vancouver: University of British Columbia Press, 2011. 978-0-7748-1959-6 http://www.ubcpress.ubc.ca/search/title_book.asp?BookID=299173226 Արխիվացված 2012-03-13 Wayback Machine
- ↑ Andrew Godefroy. Defence & Discovery: Canada's Military Space Program, 1945–1974. Vancouver: University of British Columbia Press, 2011. 978-0-7748-1959-6, chapters 2–6.
- ↑ «Canadian Space Agency Act». Department of Justice. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «(John) Larkin Kerwin». Science.ca. GCS Research Society. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Canadian Space Milestones - Canadian Space Agency. Asc-csa.gc.ca. Retrieved on 2013-08-21.
- ↑ «William MacDonald Evans Receives Canadian Space Award». Marketwire. Արխիվացված է օրիգինալից 2017-10-22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ [1] History of the Canadian Astronaut Corps. Retrieved on 2014-05-04
- ↑ Black, Chuck. «The Commercial Space Blog». Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Steve MacLean annonce son départ de l'Agence spatiale canadienne - Agence spatiale canadienne Արխիվացված 2013-02-04 Wayback Machine. Asc-csa.gc.ca (2013-01-15). Retrieved on 2013-08-21.
- ↑ «Luc Brûlé, Interim President, Canadian Space Agency». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «PM announces a change in the senior ranks of the Public Service». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «RADARSAT-1: Seventeen Years of Technological Success» (Press release). Canadian Space Agency. 2013 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 Indian rocket launches asteroid hunter, 6 other satellites - NBC News.com. Science.nbcnews.com (2013-02-25). Retrieved on 2013-08-21.
- ↑ SSTL's 40th satellite platform launch: Sapphire reaches orbit. Spacedaily.com. Retrieved on 2013-08-21.
- ↑ Canada Stays at the Forefront of տիեզերական հեռադիտակ Technology with the Launch of New Surveillance Satellite - Canadian Space Agency Արխիվացված 2013-03-01 Wayback Machine. Asc-csa.gc.ca (2013-02-25). Retrieved on 2013-08-21.
- ↑ Foust, Jeff (2013 թ․ մարտի 27). «After Dragon, SpaceX's focus returns to Falcon». NewSpace Journal. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Graham, Will. «SpaceX successfully launches debut Falcon 9 v1.1». NASASpaceFlight. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «M3MSat CSA Satellite Page».
- ↑ «University of Toronto Institute for Aerospace Studies - Space Flight Laboratory». Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- տիեզերական գործակալություն Տեսանյութը ՅուԹյուբում
- Text of the Canadian Space Agency Act
- SpaceRef Canada(չաշխատող հղում)
- Canadian Astronaut Life
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադական տիեզերական գործակալություն» հոդվածին։ |
|