Լոնգյոյ (ֆրանսերեն՝Longueuil, ստուգաբանությունը՝ բանավեճ), Կանադայի Քվեբեկ նահանգի Մեծ Մոնրեալ մեգապոլիսի կազմի մեջ մտնող քաղաք։ Քաղաքը գտնվում է Սուրբ Լավրենտիոս գետի աջ ափին։ Մոնրեալի սուբուրբանիզացման պրոցեսի արդյունքում բոլոր կողմերից քաղաքը շրջապատում է այսպես կոչված Հարավային պսակի բնությունը։ 2000թ. հունիսին քաղաքը մտել է Մոնրեալ քաղաքային միության կազմի մեջ։ Վարչատարածքային պլանում բաժանվում է 4 շրջանի։
Լոնգյոյ շրջանի տեղանքը հայտնագործվել է 16-րդ դարում ֆրանսիացիների կողմից։ Քաղաքի առաջին իշխանը (сеньор) դարձել է ֆրանսիացի զինվորական-հետազոտող Շարլ լե Մոյնը, ով Նոր Ֆրանսիայից եկել էր 1641թ.-ին և 1657թ.-ին Լոնգյոյի իշխանական թագ ստացել։ Լոնգյոյ գյուղը քարտեզի վրա պաշտոնապես հայտնվել է միայն 1848թ.: Լոնգյոյ է կոչվել կից Դիեպ գյուղի (Ֆրանսիա) պատվին։ Այդ անվանման ծագումը վիճելի է (հնարավոր է լատիներեն «longus»՝ երկար բառից կամ կելտերեն «лонг»`նավ բառից, հավանաբար նաև գալա-հռոմեական ծագման խաչասերված տարբերակը)։
2010թ.-ի տվյալներով ունի 232 516 բնակիչ։ Տարածքի մեծությամբ Քվեբեկի 5-րդ քաղաքն է, զբաղեցնում է 116 կմ² տարածք։ Բնակչության խտությունը համեմատաբար մեծ չէ՝ 1.988,6 մարդ/կմ² (Սանկտ Պետերբուրգում 6000 մարդ/կմ²)։ Վերջին ժամանակներում նրա զարգացման համար խթան են հանդիսացել Բլյո-Ռիվաժ համատիրության բարձրացումը և նոր կամպուսի շինարարությունը Շերբրուկի համալսարանում։
1977թ.-ից քաղաքի միակ պետական լեզուն ֆրանսերենն է։ Բնակիչների 85%-ը ֆրանկոֆոններ են (մայրենի լեզուն՝ ֆրանսերեն), 8%-ը ալոֆոններ (նեո-քվեբեկցիներ), և 6%-ը անգլոֆոններ և անգլո-քվեբեկցիներ (մայրենի լեզուն՝ անգլերեն)։ Անգլոֆոնների մեծ մասը բնակվում է Գրիֆիլդ Պարկ շրջանում, որտեղ նրանք զբաղեցնում են բնակչության 35%-ը։ Բնակչության 80%-ից ավելին դավանում է կաթոլիկություն (հաճախ միայն անվանապես)։