Շերբրուկի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերբրուկի համալսարան
Տեսակuniversity in Quebec?
Հիմնադրված է1954
ԱնդամակցությունUniversities Canada?[1], Canadian Association of Research Libraries?[2], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3], Digital Research Alliance of Canada?[4], Canadian Federation for the Humanities and Social Sciences?[5] և Canadian Research Knowledge Network?[6]
Երկիր Կանադա
Կայքusherbrooke.ca(ֆր.)
Շերբրուկի համալսարան (Կանադա)##
Շերբրուկի համալսարան (Կանադա)
Շերբրուկի համալսարան, Կանադա
 Université de Sherbrooke Վիքիպահեստում

Շերբրուկի համալսարան (ֆր.՝ Université de Sherbrooke), մեծ համալսարան Կանադայի Քվեբեկ նահանգում, որի կամպուսները գտնվում են Շերբրուկում և Լոնգեյլում, Մոնրեալի արվարձան, որը Շերբրուկից գտնվում է մոտավորապես 130 կմ արևմուտք։ Այն Քվեբեկի Էստրի շրջանի երկու համալսարաններից մեկն է, ինչպես նաև շրջանի միակ ֆրանսալեզու համալսարանը։

2007 թվականին Շերբրուկի համալսարանն ունեցել է 40000 ուսանող և 3200 դասախոս, ընդհանուր առմամբ՝ 6400 աշխատակից։ Համալսարանն ունի ավելի քան 100000 շրջանավարտներ և առաջարկում է 46 բակալավրիատի, 48 մագիստրոսական և 27 դոկտորական ծրագրեր, ունի 61 հետազոտական ամբիոններ, այդ թվում՝ դեղագիտության, միկրոէլեկտրոնիկայի, վիճակագրական ուսումը և շրջակա միջավայրի հետազոտման ամբիոնները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերբրուկի համալսարանը հիմնադրվել է որպես ֆրանսախոս կաթոլիկ համալսարան այնպիսի շրջանում, որտեղ հիմնականում անգլերեն լեզվով են խոսել։ Սկզբում մանկավարժական գործունեության մեջ կար կրոնական բաղադրիչ, սակայն 1960-ականների վերջերին համալսարանում աշխատող քահանաների թիվը զգալիորեն նվազել է։ 1975 թվականին ոչ հոգևորական ռեկտորի նշանակմամբ վերջ դրվեց հաստատությունում կրոնական գործունեությանը։ Աստվածաբանության բաժինը, այս առումով, միայն Քվեբեկում դեռևս պաշտոնապես անդամակցում է հռոմեական կաթոլիկ եկեղեցուն։

2004 թվականի հունվարի 15-ին Կանադայի Հերալդիկ իշխանությունը գրանցեց Շերբրուկի համալսարանի զինանշանը, վահանակիրը, դրոշը և խորհրդանիշը[7]։ Հաստատության կարգախոսն է «Veritatem է Charitate» («Ճշմարտություն բարեգործության միջոցով»)։

2006 թվականին համալսարանը բացեց իր բժշկական հաստատության մասնաճյուղը Շիկուտիմիի Քվեբեկի համալսարանի տարածքում, որտեղ ուսանողներն ընդունվում էին ոչ բժշկական դասընթացների համար։ Շերբրուկի համալսարան հաճախող ուսանողների թիվը շարունակում է աճել, և դրան արձագանքելու համար համալսարանն աշխատում է Շերբրուկի քաղաքապետարանի հետ։ Համալսարանում գործողությունը հիմնականում կենտրոնացած է դասավանդման և հետազոտության վրա։

Կամպուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շերբրուկի համալսարանն ունի 5 կամպուս՝
  • Հիմնական Շերբրուկի կամպուս
  • Շերբրուկի առողջության կամպուս
  • Լոնգեյլի կամպուս
  • Համատեղ կամպուս Սագենեյում (Շիկուտիմիի Քվեբեկի համալսարանի տարածքում)
  • Մոնտոնում գտնվող Համալսարանական ճամբարը (Մոնթոնի համալսարանի տարածքում, Մոնկտոն, Նյու Բրանսուիկ)

Հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեբրուկի համալսարանի ընդլայնված տեխնոլոգիական կենտրոն BRP
Ջորջ-Կաբանա տաղավար
Էներգետիկ կենտրոն
Բազմաֆունկցիոնալ տաղավար

Շերբրուկի համալսարանի ֆակուլտետներն են՝

  1. Վարչական ֆակուլտետ
  2. Կրթության ֆակուլտետ
  3. Ճարտարագիտության ֆակուլտետ
  4. Իրավագիտության ֆակուլտետ
  5. Գրականության և հումանիտար ֆակուլտետ
  6. Բժշկական և առողջապահական գիտությունների ֆակուլտետ
  7. Սպորտի և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ
  8. Գիտության ֆակուլտետ
  9. Աստվածաբանության, էթիկայի և փիլիսոփայության ֆակուլտետ

Շերբրուկի գլխավոր կամպուսը ներառում է՝

  • Վարչական կազմ
  • Աջակցման ծառայություններ
  • Ֆակուլտետների մեծ մասը
  • Ջորջ Կաբանա տաղավար (կենտրոնական տաղավար)
  • Բազմաֆունկցիոնալ տաղավար
  • Univestrie Pavilion (սպորտ կենտրոն)
  • Մշակույթի կենտրոն 7 Մորիս Օ'բրեդի թատրոն
  • Հումանիտար գրադարան
  • Իրավական և կառավարական հրատարակությունների գրադարան
  • Երաժշտական գրադարան
  • Գիտական և ճարտարագիտական գրադարան
  • Փաստաթղթային կենտրոն
  • Էնն-Հեբեր կենտրոն
  • Մանկավարժական կենտրոն
  • Ժան-Մարի Ռոյի քարտեզների գրադարան
  • Ուսանողական կացարաններ

Շերբրուկի առողջապահական կամպուսը ներառում ՝

  • Բժշկագիտության և առողջապահության ֆակուլտետ
  • Շերբրուկի դեղագիտության ինստիտուտ
  • Շերբրուկի համալսարանական հիվանդանոց
  • Կլինիկական հետազոտությունների կենտրոն
  • Էստրիի կենսատեխնոլոգիաների հետազոտական կենտրոն
  • Gérald-La Salle տաղավար
  • Առողջապահական գրադարան
  • Քաղցկեղի հետազոտական տաղավար (PRAC)
  • Սպորտ կենտրոն
  • Ուսանողական կացարաններ

Լոնգեյլ կամպուսը հիմնադրվել է 1989 թվականին։ Այսօր այն առաջարկում է ավելի քան 90 կրթական ծրագիր, հիմնականում մագիստրոսի աստիճանով՝ համալսարանի ինը ֆակուլտետներից ութը (Ադմինիստրացիա, Կրթություն, Ճարտարագիտություն, Իրավագիտություն, Հումանիտար գիտություններ, Բժշկություն և առողջապահություն, Գիտություն, Աստվածաբանություն, Էթիկա և Փիլիսոփայություն)։

1996 թվականին Սագենեյի կամպուսն իր դռները բացեց բժշկականի ուսանողների համար։ Նույն թվականին Նոկտոնի հետ համատեղ բացված Նյու Բրանսուիկ կամպուսն առաջարկում է բժշկական դասընթացներ ֆրանսախոս ուսանողների համար։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

eb8wuki hamalsa8anwum

Համալսարանն առաջարկում է բակալավրի, մագիստրատուրայի, դոկտորական և հետբուհական ծրագրեր, ինչպես նաև տարբեր սերտիֆիկատներ և միկրոծրագրեր։

Աստվածաբանության, էթիկայի և փիլիսոփայության ֆակուլտետն առաջարկում է բակալավրիատի աստիճանի վկայագիր, դիպլոմ, բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորական աստիճան աստվածաբանությունից/Աստվածաբանական ուսումնասիրություններ, Դոկտորական աստվածաբանություն և կրոնական կոչումներ, բակալավրիատի մակարդակի վկայական/Դիպլոմ/Բարձրագույն մակարդակի վկայական/Դիպլոմ Հովվերգության ուսումնասիրությունների դիպլոմ/Խորհրդատվություն։

Ճարտարագիտական ֆակուլտետն առաջարկում է դասընթացներ հետևյալ մասնագիտությունների գծով` Քիմիական ճարտարագիտություն, Շինարարություն, Էլեկտրատեխնիկա, Համակարգչային տեխնիկա, Կենսաբանական ճարտարագիտություն և «Մեխանիկական ճարտարագիտություն[8]։

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 թվականից՝ Պիեր Կոսետ
  • 2009-2017՝ Լուչի Սամոզետ[9]
  • 2001-2009՝ Բրունո Մարի Բեշար
  • 1993-2001՝ Պիեր Ռիդ
  • 1985-1993՝ Ալդե Կաբանա
  • 1981-1985՝ Կլոդ Համել
  • 1975-1981՝ Իվ Մարտեն
  • 1965-1975՝ Մոնսենյոր Ռոջեր Մոլտե
  • 1955-1965՝ Մոնսենյոր Իռեն Պինար
  • 1954-1955՝ Մոնսենյոր Մորիս Վանսան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
  2. https://web.archive.org/web/20210818132208/https://www.carl-abrc.ca/about-carl/members/
  3. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  4. https://web.archive.org/web/20221214213749/https://alliancecan.ca/en/membership/our-members
  5. https://web.archive.org/web/20231009110100/https://www.federationhss.ca/en/membership/our-members
  6. https://web.archive.org/web/20230904115855/https://www.crkn-rcdr.ca/en/members
  7. http://archive.gg.ca/heraldry/pub-reg/project.asp?lang=e&ProjectID=4064 Arms, Supporters, Flag and Badge
  8. «Canadian Engineering Memorial Foundation - University List». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  9. Sherbrooke University replaces youngest rector with first female, CBC News, March 20, 2009; accessed July 3, 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերբրուկի համալսարան» հոդվածին։