Մեքենայական ուսուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեքենայական ուսուցում (անգլ.՝ Machine learning), համակարգչային գիտությունների և արհեստական ինտելեկտի ենթաբաժին, որն ուսումնասիրում է ինքնուրույն ուսուցանվող համակարգերի մոդելները ու դրանց կառուցման և ուսուցման համար նախատեսված ալգորիթմները։ Այն հնարավորություն է տալիս մեքենային փորձնական տվյալների հիման վրա սովորել այն, ինչը բացահայտ ծրագրավորած չէ։ Մեքենայական ուսուցումը նաև սերտ կապված է վիճակագրության և օպտիմիզացիայի հետ։ Մեքենայական ուսուցումը կիրառելի է այն բնագավառներում, որտեղ բացահայտ ծրագրավորված ալգորիթմները անօգուտ են։ Օրինակ՝ Spam նամակների զտում, որոնողական համակարգեր, տվյալների ինտելեկտուալ հետազոտում, պատկերների ճանաչում, ռոբոտների ինքնակառավարում և այլն։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին Արթուր Սամուելը սահմանեց մեքենայական ուսուցումը այսպես՝ «Հետազոտության ոլորտ է, որը հնարավորություն է տալիս մեքենային սովորել այն, ինչ բացահայտ ծրագրավորած չէ»։

Իսկ 1998-ին Թոմ Միտչելը սահմանեց ուսուցման խնդիրը հետևյալ կերպ՝ «Համակարգչային ծրագիրը ուսուցանվում է՝ ելնելով E փորձից, հաշվի առնելով T խնդիրը և ինչ որ մի P էֆեկտիվության գործակից, այնպես որ նրա(համակարգչային ծրագրի) էֆեկտիվությունը T խնդրի համար, որը չափվում է P էֆեկտիվության գործակցով, բարելավվի E փորձի ընթացքում։»

Ուուցման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական։

  • Վերահսկվող ուսուցում (Supervised learning)
  • Առանց վերահսկման ուսուցում (Unsupervised learning)
  • Ամրապնդմամբ ուսուցում (Reinforcement learning )

Այլ։

  • Կիսավերահսկվող ուսուցում (Semi-supervised learning)
  • Տրանսդուկցիոն ուսուցում (Transduction learning)
  • Օնլայն ուսուցում (Online learning)

Կիրառության ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որոնողական համակարգեր (Web search engine)
  • Խոսքի ճանաչում (Speech recognition)
  • Կենսաինֆորմատիկա (Bioinformatics)
  • Ձեռագիր տեքստի ճանաչում (Handwriting recognition)
  • Բնական լեզվի մշակում (Natural language processing)
  • Համակարգչային տեսլական (Computer vision)
  • Կերպարների ճանաչում (Pattern recognition)
  • Տեքստի էմոցիաների վերլուծություն (Sentiment analysis)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]