Սև կարապի տեսություն
Սև կարապի տեսություն (անգլ.՝ Black swan theory), փոխաբերություն, որը դիտարկում է դժվար կանխատեսելի և հազվագյուտ իրադարձություններ, որոնք նշանակալի հետևանքներ են ունենում։ Տեսության հեղինակը Նասիմ Նիկոլաս Թալեբն է, որն իր «Սև կարապ։ Անկանխատեսելիության նշանի տակ» (2007) գրքում օգտագործել է «սև կարապի նման իրադարձություններ» (անգլ.՝ TBS, The Black Swan) տերմինը։
«Սև կարապի» իրադարձության չափանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տեսության հեղինակի առաջարկած չափանիշների[1]`
- Իրադարձություններն անկանխատեսելի են (փորձագետի համար)
- Իրադարձությունները նշանակալի հետևանքներ ունեն
- Իրադարձությունը լինելուց հետո, հետադարձ հայացքով, ունի ռացիոնալիստական բացատրություն, կարծես այն սպասելի էր։
Ըստ հեղինակի` գործնականում բոլոր նշանակալի գիտական հայտնագործությունները, պատմական և քաղաքական իրադարձությունները, արվեստի և մշակույթի նվաճումները սև կարապի նման իրադարձություններ են։ Նման իրադարձությունների օրինակներ են՝ համացանցի զարգացումն ու արմատավորումը, Առաջին համաշխարհային պատերազմը, ԽՍՀՄ-ի փլուզումը, Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը և Համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Թալեբը նաև նշում է, որ մարդկությունն ի վիճակի չէ հաջող կերպով կանխատեսել իր ապագան, իսկ իրենց գիտելիքների նկատմամբ վստահությունը գերազանցում է գիտելիքը և առաջացնում է «գերվստահություն»[2]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սև կարապ» տերմինը հայտնի է որպես լատիներեն արտահայտություն՝ «հազվագյուտ թռչուն երկրի վրա, ինչպես սև կարապը» (լատին․՝ rara avis in terris, nigroque simillima cygn)[3][4], որը հռոմեացի բանաստեղծ Դեցիմուս Յունիուս Յուվենալիսի հայտնի մեջբերումն է։ Մինչև 1697 թվականը համարվում էր, որ կարապները միայն սպիտակ են լինում, սակայն հոլանդական արշավախումբը, որը գլխավորում էր Վիլեմ դե Վլամինկը, Արևմտյան Ավստրալիայում սև կարապների պոպուլյացիա է հայտնաբերել[5]։
Չնայած այս փոխաբերությունը փիլիսոփայության մեջ բավականին վաղուց է հայտնի, հենց Թալեբն է այն սկսել օգտագործել՝ նշանակալի հետևանքներով հազվագյուտ և անսպասելի իրադարձությունները նկարագրելու համար[6][7]։ Բացի այդ` սև կարապը կարող է լինել ոչ միայն նեգատիվ իրադարձությունների, այլ նաև անկանխատեսելի «հաջողության» բացատրություն[8]։
Թալեբը նկարագրում է սխալների մի քանի տեսակներ, որոնք հանգեցնում են ապագան վերլուծելու սեփական ունակության նկատմամբ չափազանց մեծ ինքնավստահության՝
- Պատմողական. միտում ունեն ավելի շատ հավատալու միջավայրից և/կամ տեղեկատվական դաշտից ստացած տեղեկատվությանը, քան չոր վիճակագրությանը,
- Խաղարկային. խաղի տեսության կիրառումն իրական կյանքում,
- Հետադարձ. ապագա իրադարձությունների հաջող կանխատեսման հավատը՝ հիմնված տեղի ունեցածի վերլուծության վրա[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Black Swan: The Impact of the Highly Improbable», The New York Times, by Nassim Nicholas Taleb, April 22, 2007(անգլ.)
- ↑ Иноземцев В.А., Борушко Н.В. «Информационные технологии как фактор трансформации дистанционного обучения и изменения образовательной среды» (PDF). mami.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Rara Avis — Идиомы на пяти языках с переводом и толкованием
- ↑ Jaan Puhvel. The Origin of Etruscan tusna ("Swan") на сайте jstor.org
- ↑ «Чёрные лебеди и биржа» (PDF). economics.hse.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «ПРОБЛЕМЫ ДОЛГОСРОЧНОГО ПРОГНОЗИРОВАНИЯ И МЕХАНИЗМЫ РЕГУЛИРОВАНИЯ ЭКОНОМИЧЕСКИХ ПРОЦЕССОВ» (PDF). rus.neicon.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Каслс Ф. Дж. «ЧЕРНЫЕ ЛЕБЕДИ» И «СЛОНЫ НА МАРШЕ»: ВОЗДЕЙСТВИЕ ЧРЕЗВЫЧАЙНЫХ СИТУАЦИЙ НА ГОСУДАРСТВО БЛАГОСОСТОЯНИЯ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «ФЕНОМЕН РИСКА КАК ПРОБЛЕМА СОВРЕМЕННОЙ СОЦИАЛЬНОЙ ФИЛОСОФИИ» (PDF). cegr.ru — с. 106. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «На краю привычного мира: события и их фреймы» (PDF). sociologica.hse.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- McGee, Suzanne (5 December 2012), Black Swan Stocks Could Make Your Portfolio a Turkey, Fiscal Times, CNBC, Վերցված է 20 հունվարի 2016-ին
|