Դոմինոյի սկզբունք


Դոմինոյի սկզբունք, որոշակի երևույթի շղթայական (շղթայական ռեակցիա) տարածումն ինչ-որ գործոնի ազդեցությամբ, որն ազդում է շղթայի առաջին տարրի վրա։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինոյի սկզբունքի էությունն այն է, որ առաջին տարրի ոչ մեծ փոփոխությունն առաջացնում է հարևան տարրերի նմանատիպ փոփոխություններ, որոնք առաջացնում են հաջորդ տարրերի նմանատիպ փոփոխություններ, և այդպես շարունակվում է գծային հաջորդականությամբ։ Այս տերմինը սովորաբար օգտագործվում է մեխանիկական ազդեցությունը նկարագրելու համար, բայց երբեմն օգտագործվում է դոմինոյի քարերի ընկնելու անալոգիայի վերաբերյալ։ Որպես կանոն՝ խոսվում է դեպքերի հերթականության մասին, երբ նրանց միջև ընկած ժամանակահատվածը համեմատաբար մեծ չէ։ Տերմինը կարող է կիրառվել նաև ուղղակի իմաստով (փաստացի բախումների շարք) կամ որպես փոխաբերություն ավելի բարդ համակարգերի (ֆինանսական, քաղաքական) համար, երբ իրադարձությունների կապը բավական պայմանական է։
Ցուցադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոմինոյի էֆեկտի դասական ցուցադրումը ենթադրում է կողի վրա կանգնեցված դոմինոյի քարերից շղթայի կառուցում։ Եթե դոմինոյի քարերը դրված են մեկը մյուսի հետևից, ապա առաջինին թեթևակի հրելու դեպքում մյուսներն սկսում են ընկնել մեկը մյուսի հետևից։ Դա բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր քարի ընկելու համար անհրաժեշտ էներգիան ավելի քիչ է, քան այն էներգիան, որ հաղորդվում է բախման ժամանակ։ Այդ պատճառով էլ տեղի է ունենում շղթայական ռեակցիա։
Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցկացվում են դոմինոյի քարերի ընկնելու հատուկ ցուցադրություններ։ Կազմակերպվում են հնարավորինս երկար ցուցադրական շղթայի կառուցման միջոցառումներ։ Վերջին համաշխարհային ռեկորդը սահմանվել է 2009 թվականին, երբ ընկել է 4491863 քար։ Դրանից մեկ տարի առաջ՝ 2008 թվականի Դոմինոյի օրը, ընկել է 4345027 քար։ Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել 2005 թվականին, երբ սրահ է մտել ճնճղուկ՝ Դոմինոմյուսը, թևով շրջել դոմինոյի քարը, ինչի հետևանքով շրջվել է ռեկորդի սահմանման համար նախատեսված 23 հազար քար։ Չկարողանալով բռնել թռչունին՝ նրան սպանել են, իսկ նոր ռեկորդ սահմանելիս նրա հիշատակը հարգել են համապատասխան կոմպոզիցիայով[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- van Leeuwen J. M. J. The Domino Effect — ալիքի տարածման մեխանիկական վերլուծություն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Domino Day 2008 — The New World Record
- Extreme Diet Coke & Mentos Experiments II — The Domino Effect
- Демонстрация принципа домино
- Honda — принцип домино
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինոյի սկզբունք» հոդվածին։ |