Deus ex machina

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեուս Էքս մախինա (լատ.՝ deus ex machina, բառացի՝ աստված մեքենայից), հին հունական թատրոնում դրամատուրգիական ն բեմական հնարք, գործողության հանգուցալուծումը աստվածության միջամտությամբ, որ հատուկ վերամբարձ մեքենայով (Էորեմա) անակնկալ բեմ էր իջնում։ Նրա շնորհիվ էր վճռվում ողբերգության հիմքում ընկած կոնֆլիկտը, որոշվում հևրոսների ճակատագիրը։ Փոխաբերական իմաստով օգտագործվում է որնէ կոնֆլիկտի անսպասելի ելքը նշելու համար։

Սյուժետային գործիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեուս էքս մախինա արտահայտությունը գործածվում է նաև որպես սյուժետային գործիք (Plot device), որտեղ հեղինակը նոր հերոսի միջամտության կամ անսպասելի իրադարձության օգնությամբ լուծում է տալիս սյուժեին։ Առաջինը այս արտահայտությունը գործածել է Արիստոտելը։ Մեր օրերում շատերը համարում են սյուժետային այս գործիքը ոչ պրոֆեսսիոնալ և թույլ, քանի որ շատ դեպքերում հեղինակները լուծում են տալիս սյուժեին չափազանց ոչ ռեալիստիկ և երբեմն նույնիսկ ընդհանուր գաղափարին հակասող կերպով։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկինը (անգլ.՝ John Ronald Reuel Tolkien) գործածել է դեուս էքս մախինան իր ՛՛Մատանիների տիրակալը՛՛ (անգլ.՝ The Lord of the Rings) և ՛՛Հոբիթ. Անսպասելի ճանապարհորդություն՛՛ (անգլ.՝ The Hobbit: An Unexpected Journey) գործերում (հերոսները մի քանի անգամ փրկվում են Արծիվների (Eagle (Middle-earth)) կողմից)։ Տոլկինը իր այդ գործիքը կոչում էր Eucatastrophe, սակայն այն համարյա ոչնչով չի տարբերվում դեուս էքս մախինայից (այնուամենայնիվ, շատերը չեն համարում Արծիվներին դեուս էքս մախինա այն պատճառով, որ նրանք Տոլկինի ստեղծած աշխարհի Middle Earth մաս են)։

Դեուս էքս մախինայի մեկ այլ օրինակ է Ուիլլիամ Գոլդինգի (William Golding) ՛՛Ճանճերի տիրակալը՛՛ (Lord of the Flies) նորավեպում, որտեղ տղաները անսպասելիորեն փրկվում են նավատորմի սպայի կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 366 CC-BY-SA-icon-80x15.png