Ալան Թյուրինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ալան Թյուրինգ
Alan Turing
Alan Turing Aged 16.jpg
Ալան Թյուրինգը 16 տարեկան հասակում
Ծնվել է հունիսի 23, 1912({{padleft:1912|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2][3][4][5]
Մեյդա Վեյլ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]
Մահացել է հունիսի 7, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2][3][4][5] (41 տարեկանում)
Ուիլմսլոու, Cheshire East, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ինքնասպանություն[1]
Բնակության վայր(եր) Մեյդա Վեյլ և Գիլֆորդ
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Դավանանք աթեիզմ[7]
Մասնագիտություն համակարգչային գիտնական, մաթեմատիկոս, համալսարանի պրոֆեսոր, գաղտնագիր, տրամաբան, փիլիսոփա և artificial intelligence researcher
Հաստատություն(ներ) Մանչեսթերի համալսարան[1], Կառավարական կապի կենտրոն[1], Քեմբրիջի համալսարան և National Physical Laboratory
Գործունեության ոլորտ ծածկագրության վերլուծություն, ինֆորմատիկա, մաթեմատիկա, Տրամաբանություն և գաղտնագրություն
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատեր Թագավորական քոլեջ, Քեմբրիջ[1], Փրինսթոնի համալսարան, Շերբորն դպրոց[1] և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներին անգլերեն[8]
Գիտական ղեկավար Ալոնզո Չյորչ
Եղել է գիտական ղեկավար Ռոբին Գենդի
Հայտնի աշակերտներ Ռոբին Գենդի
Ինչով է հայտնի Ավարտի խնդիր
Թյուրինգի մեքենա
Էնիգմայի գաղգտնագրի վերծանում
ԷյՍիԻ ԷՀՄ (ACE Automatic Computing Engine)
Թյուրինգի մրցանակ
Թյուրինգի փորձ
Թյուրինգի օրինակ (Turing patterns)
Պարգևներ
Հայր Հուլիոս Մետիսոն Թյուրինգ[1]
Մայր Էթել Սառա Սթոնի[1]
Ստորագրություն
Alan Turing signature.svg
Alan Turing Վիքիպահեստում

Ալան Թյուրինգ (անգլ.՝ Alan Mathison Turing, հունիսի 23, 1912({{padleft:1912|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2][3][4][5], Մեյդա Վեյլ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6] - հունիսի 7, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2][3][4][5], Ուիլմսլոու, Cheshire East, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ, Բրիտանական կայսրության շքանշանակիր, Թագավորական միության անդամ։ Նշանակալից դեր է խաղացել ինֆորմատիկայի զարգացման մեջ, ձևակերպել է «ալգորիթմ» և «հաշվարկ» հասկացությունները՝ հիմնվելով «Թյուրինգի մեքենայի» գաղափարի վրա, ինչը կարելի է համարել ժամանակակից համակարգիչների մոդել։ Թյուրինգին հաճախ համարում են ինֆորմատիկայի և արհեստական բանականության հայր[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թյուրինգը աշխատում էր Բրիտանիայի գաղտնազերծման կենտրոնում՝ Բլեթչլի Պարկում գտնվող Կոդի և ծածկագրի պետական դպրոցում (անգլ.՝ Government Code and Cypher School (GCCS))։ Որոշ ժամանակ նա ղեկավարում էր գերմանական նավատորմի հաղորդագրության գաղտնազերծմամբ զբաղվող «Հաթ 8» բաժինը. այդ ընթացքում հայտնաբերել է գերմանական գաղտնագրերը, այդ թվում՝ Էնիգմայի գաղտնագրերը վերծանելու մի շարք եղանակներ։

Պատերազմից հետո աշխատել է Միացյալ Թագավորության Ֆիզիկայի ազգային լաբորատորիայում, որտեղ ստեղծել է պահպանվող ծրագրով համակարգչի (ԷյՍիԻ անգլ.՝ Automatic Computing Engine, ACE) առաջին նախագծերից մեկը։ 1948 թ. Թյուրինգը միացել է Մաքս Նյումանի Մանչեսթերի համալսարանի համակարգչային լաբորատորիային, որտեղ մասնակցել է Մանչեսթերյան համակարգիչների ստեծմանը[10] և հետաքրքրվել մաթեմատիկական կենսաբանությամբ։ Նա հոդված է գրել մորֆոգենեզի քիմիական հիմունքների վերաբերյալ[11] և կանխատեսել տատանողական քիմիական ռեակցիաներ, ինչպիսին էր Բելոուսով–Ժաբոտինսկու ռեակցիան, որն առաջին անգամ դիտվեց 1960–ականներին։

Թյուրինգի նույնասեռականությունը քրեական հետապնդման պատճառ հանդիսացավ 1952 թ., երբ նույնասեռականությունը դեռ անօրինական էր Մեծ Բրիտանիայում։ Ազատազրկումից խուսափելու համար նա համաձայնեց կանացի հորմոնների միջոցով քիմիական կրտման։ Նա մահացավ 1954 թ.՝ իր 42–ամյակից երկու շաբաթ առաջ, ցիանիդի թունավորումից։ Նրա մայրը և որոշ այլ մտերիմներ կարծում էին, որ դա դժբախտ պատահար է։ Քննության եզրակացության համաձայն նա ինքնասպան էր եղել։ 2009 թ. սեպտեմբերի 10-ին համացանցային արշավից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը բրիտանական կառավարության անունից պաշտոնապես ներողություն խնդրեց պատերազմից հետո Ալան Թյուրինգի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար[12]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուրինգը ծնվել էր Մեյդա Վեյլում, Լոնդոն, երբ նրա հայրը՝ Յուլիուս Մաթիսոնը (1873–1947), արձակուրդում էր գտնվում Բրիտանական Հնդկաստանի, Օրիսա նահանգի, Չաթրափուր բնակավայրում Հնդկական քաղաքացիական ծառայությունից։[13][14] Թյուրինգի հայրը Նիդեռլանդներում հաստատված Շոտլանդական առևտրականների ընտանիքի բարոնետի կարգավիճակով Ջոն Ռոբերտ Թյուրինգ հոգևորականի որդին էր։ Թյուրինգի մայրը, Ջուլիուսի կինը Էթել Սառան (Սթոնի; 1881–1976), Մադրասի երկաթուղու գլխավոր ինժեների դուստրն էր։ Սթոնիները բողոքականներ էին Տիպերերի և Լոնգֆորդ կոմսություններից։[15]

Յուլիուսի աշխատանքը Հնդկական քաղաքացիական ծառայությունում, նրա ընտանիքին բերեց Բրիտանական Հնդկաստան, որտեղ նրա պապիկը Բենգալյան բանակի գեներալ էր։ Սակայն Յուլիուսն ու Էթելը ուզում էին , որ իրենց երեխաները Բրիտանիայում կրթվեին, ուստի նրանք տեղափոխվեցին Մեյդա Վեյլ,[16] Լոնդոն, որտեղ 1912 թվականի հունիսի 23-ին ծնվեց Ալան Թյուրինգը, ինչպես տեղեկացնում է տան պատին փակցրած կապույտ հուշատախտակը, [17][18] հետագայում Կոլոնեյդ հյուրանոց։[13][19] Թյուրիգը ավագ եղբայր ուներ՝ Ջոնը Սըր Turing had an elder brother, John (Սր Ջոն Դերմոտ Թյուրինգի հայրը՝ Թյուրինգ բարոնետներից տասներկուերորդը).[20]

Թյուրինգի հոր քաղաքացիական ծառայության հանձնաժողովը շարունակում էր գործել և Թյուրինգի մանկության տարիների ընթացքում նրա ծնողները ճամփորդում էին Հասթինգսի, Անգլիա[21] և Հնդկաստանի միջև, իրենց երկու որդիներին թողնելով Բրիտանական բանակի զորացրված թոշակառու զույգի մոտ։ Հասթինգսում, Թյուրինգի ապրած տան պատին կապույտ հուշատախտակ է ամրացրած։[22] Հուշատախտակն ամրացվել էր 2012 թվականի հունիսի 23-ին Թյուրինգի ծննդյան հարյուրամյակին։[23]

Դեռևս կյանքի շատ վաղ տարիներին, Թյուրինգը հանճարի նշաններ էր դրսևորում, որոնք հետագայում ավելի վառ կդրսևորվեն։[24] 1927 թվականին նրա ծնողները Գիլֆորդում տուն գնեցին, որտեղ Թյուրինգն ապրում էր դպրոցական արձակուրդների ժամանակ, որին նույնպես կապույտ հուշատախտակ է փակցրած։[25]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուրինգի ծնողները վեց տարեկանում նրան ընդունեցին Սուրբ Մայքլի դպրոց։ Տնօրենը, ինչպես նաև հետագա ուսուցիչներից շատերը անմիջապես տեսան նրա տաղանդը։

1922-ից 1926 թվականներին, Թյուրինգը կրթվեց Արևելյան Սասիքսի Ֆրանտ գյուղի գիշեչօթիկ նախապատրաստական դպրոցում։[26] 1926 թվականին, at the age of 13 տարեկանում նա հաճախում է Շերբորնի գիշերօթիկ դպրոց։ Դպրոց հաճախելու առաջին օրը համընկել էր 1926 Միացյալ Թագավորության գեներալների գործադուլին, բայց նա այնքան էր տրամադրված դպրոց հաճախելուն, որ հեծանվով միայնակ կտրեց Սաութհեմփթոն Շերբորն 60 կմ հեռավորությունը, մեկ գիշեր հյուրանոցում։[27]

Մաթեմատիկայի և գիտության նկատմամբ Թյուրինգի բնական հակումները Շերբորնի որոշ ուսուցիչների կողմից, որոնց պատկերացումները կրթության վերաբերյալ ավելի դասական էին, նրան հարգանքի չարժանացրին։ Դպրոցի տնօրենը գրել էր նրա ծնողներին․ "Հուսով եմ նա երկու աթոռից չի ընկնի։ Եթե նա ուզում է մնալ հանրակրթական դպրոցում, նա կրթված դառնալու նպատակ պետք է ունենա։ Եթե նա միայն Գիտության մասնագետ պետք է լինի, ապա նա հանրային դպրոցում իզուր ժամանակ է վատնում։".[28] Շնայած դրան, Թյուրինգը շարունակում էր հիանալի ունակություններ ցուցաբերել իր սիրելի հետազոտություններում՝ լուծելով խնդիրներ նույնիսկ առանց տարրական հաշիվ սովորելու։ 1928 թվականին, 16 տարեկանում, բացահայտեց Ալբերտ Այնշտայնի աշխատանքը, որը նա ոչ միայն հասկացել էր, նաև հնարավոր է ինքնուրույն հանգել էր Նյուտոնի շարժման օրենքների Այնշտայնի հարցադրմանը։[29]

Քրիստոֆեր Մորքոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերբորնում Թյուրինգը կարևոր ընկերություն ձևավորեց մեկ այլ աշակերտ Քրիստոֆեր Մորքոմի հետ, որը նկարագրվում էր որպես Թյուրինգի "առաջին սեր"։ Նրանց հարաբերությունները Թյուրինգին ոգևորում են հետագա անելիքներում, սակայն շուտով ընդհատվում են Մորքոմի թոքաբորբից մահվան պատճառով, որը մի քանի տարի առաջ վարակված կաթ խմելու հետևանք էր։[30][31][32]

Այդ դեպքը մեծ տխրություն պատճառեց Թյուրինգին։ Նա իր ցավը հաղթահարեց աշխատելով գիտության և մաթեմատիկայի ավելի դժվար թեմաների վրա, որոնցով նա կիսվում էր Մորքոմի հետ։ Մորքոմի մորն ուղղված նամակում Թյուրինգը գրել էր․

Ես համոզված եմ, որ չէի կարող գտնել որևէ այլ ուղեկից այնքան փայլուն և այնքան հմայիչ։ Իմ աշխատանքին, ինչպիսին աստղագիտությունն է(որի հետ նա ծանոթացրեց), ես վերաբերվում եմ և ես գիտեմ, որ նա մի փաքր նման էր ինձ;․․․ Ես գիտեմ, որ պետք է այնքան ջանք դնեմ այդ գործում, որ կարծես նա կենդանի է, քանի որ նա ուզում էր, որ դա ես շարունակեմ։[33]

Ոմանք ենթադրեցին, որ Մորքոմի մահը Թյուրինգի աթեիզմի և մատերիալիզմի պատճառով էր։[34] Գուցե և կյանքի այդ հատվածում նա դեռևս հավատում էր այնպիսի հասկացությունների ինչպիսին հոգին է և մահից հետո նրա անկախ գոյատևումը։ Մորքոմի մորը գրած մեկ այլ նամակում Թյուրինգն ասում էր․

Անձամբ ես հավատում եմ, որ ոգին իսկապես կապված է մարմնի հետ, բայց ոչ նույն մարմնի;․․․ ինչ վերաբերվում է ոգու և մարմնի փաստացի կապին, ես կարծում եմ, որ մարմինը ոգուն պահում է քանի դեռ այն կենդանի է և արթուն։ Երբ մարմինը մահանում է, մարմնի ոգուն պահող մեխանիզմը լքում է այն և ոգին վաղ թե ուշ, հնարավոր է անմիջապես, գտնում է նոր մարմին։[35]

Համալսարան և Հաշվարկելիության աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերբորնից հետո, 1931-ից 1934 թվականներին Թյուրինգը որպես բակալավր սովորեց at Քեմբրիջի Թագավորական քոլեջում, որտեղ նա ստացավ առաջին կարգի գերազանցության դիպլոմ մաթեմատիկայի գծով։ 1935 թվականին, 22 տարեկանում, նրա ատենախոսությունը, որում նա ապացուցում էր կենտրոնական սահմանային թեորեմը, ընտրվեց քինգի թեկնածու։[36] Հանձնաժողովը տեղյակ չէր, որ 1922 թվականին Յարլ Վալդեմար Լինդեբերգը թեորեմն արդեն ապացուցել էր։[37]

1936 թվականին Թյուրինգը հրապարակեց "Հաշվարկելի թվեր" իր աշխատությունը։[38] Աշխատությունում Թյուրինգը Գյոդելի 1931 արդյունքները՝ունիվերսալ թվաբանական լեզուն վերաձևակերպեց ֆորմալ և պարզ հիպոթեթիկ սարքերի ֆորմալ լեզվի, որոնք հայտնի դարձան Թյուրինգի մեքենաներ անվանմամբ։ Խնդիրն առաջադրվել էր դեռևս գերմանացի մաթեմատիկոս Դավիթ Հիլբերտի կողմից 1928 թվականին։ Թյուրինգն ապացուցեց, որ իր ունիվերսալ հաշվիչ մեքենան կարող է կատարել ցանկացած մաթեմատիկական հաշվարկներ, եթե դրանք հնարավոր լինի ներկայացնել որպես ալգորիթմ։

Նրա հիշատակին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաշվողական տեխնիկայի ասոցիացիայի ամենամյա մրցանակներից մեկը կոչվում է Թյուրինգի մրցանակ։
  • Ալան Թյուրինգը հիշատակվում է Նիլ Սթիվենսոնի «Կրիպտոնոմիկոն» վեպում և գործում է Ռոբերտ Հարիսի «Էնիգմա» վեպում։
  • Թյուրինգի մեքենան հանդիպում է Նիլ Սթիվենսոնի «Ալմաստե դար կամ բարեկիրթ օրիորդների այբբենարան» վեպում։
  • Հանրահայտ գրող Հարի Հարիսոնը ամերիկացի գիտնական Մարվին Միսնկու հետ գրել է «Թյուրինգի ընտրություն» («The Turing Option», 1992) վեպը։
  • Ուիլյան Գիբսոնի «Նեյրոմանտ» վեպում գործում է «Թյուրինգի ոստիկանություն» հասկացությունը, որն զբաղվում է արհեստական ինտելեկտներով, հետևում է նրանց և հսկում։
  • Ալան Թյուրինգը հիշատակվում է Assassin’s Creed։ Brotherhood համակարգչային խաղում։
  • Ալան Թյուրինգի պատվին է անվանված Թյուրինգ 73 աստերոիդը (10204)։
  • 2011 թ. Մանչեսթերում կանգնեցվեց Ալան Թյուրինգի արձանը։
  • 2002 թ. Ալան Թյուրինգը ճանաչվեց «պատմության 100 մեծագույն բրիտանացիներից մեկը»։

Ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի «Իմիտացիայի խաղ» պատմական դրամայում Ալան Թյուրինգի դերը կատարել է Բենեդիկտ Քամբերբեչը[39]։


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Alan Turing (Unwin paperbacks 1985) Unwin Paperbacks, 1985. — ISBN 978-0-04-510060-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC
  6. 6,0 6,1 6,2 http://www.telegraph.co.uk/technology/news/9314910/Britain-still-owes-Alan-Turing-a-debt.html
  7. Hodges A. Alan Turing: The Enigma of Intelligence — 1983.
  8. http://data.bnf.fr/ark:/12148/cb12205670t
  9. Homer, Steven and Alan L. (2001). Computability and Complexity Theory. Springer via Google Books limited view. էջ 35. ISBN 0-387-95055-9. https://books.google.am/?id=r5kOgS1IB-8C&pg=PA35։ Վերցված է 2011 մայիսի 13. 
  10. Leavitt 2007, էջեր. 231–233
  11. Թյուրինգ Ա. Մ. (1952)։ «The Chemical Basis of Morphogenesis (Մորֆոգենեզի քիմիական հիմունքներ)»։ Philosophical Transactions of the Royal Society of London, series B 237 (641): 37–72։ doi:10.1098/rstb.1952.0012 
  12. «PM apology after Turing petition»։ ԲիԲիՍիի նորություններ (BBC News)։ 2009 թ. սեպտեմբերի 11 
  13. 13,0 13,1 Hodges 1983, էջ. 5
  14. «The Alan Turing Internet Scrapbook»։ Alan Turing: The Enigma։ Վերցված է 2 January 2012 
  15. Phil Maguire, "An Irishman's Diary", page 5. The Irish Times, 23 June 2012.
  16. «London Blue Plaques»։ English Heritage։ Արխիվացված օրիգինալից 13 September 2009-ին։ Վերցված է 10 February 2007 
  17. The Scientific Tourist In London: #17 Alan Turing's Birth Place, Nature. London Blog
  18. Կաղապար:Openplaque
  19. «The Alan Turing Internet Scrapbook»։ Վերցված է 26 September 2006 
  20. Sir John Dermot Turing on the Bletchley Park website.
  21. Hodges 1983, էջ. 6
  22. «Plaque unveiled at Turing's home in St Leonards»։ Hastings & St. Leonards Observer։ 29 June 2012։ Վերցված է 3 July 2017 
  23. «St Leonards plaque marks Alan Turing's early years»։ BBC News։ 25 June 2012։ Վերցված է 3 July 2017 
  24. Jones G. James (11 December 2001)։ «Alan Turing – Towards a Digital Mind: Part 1»։ System Toolbox։ Արխիվացված օրիգինալից-ից 3 August 2007-ին։ Վերցված է 27 July 2007 
  25. «Guildford Dragon NEWS»։ The Guildford Dragon։ 29 November 2012։ Վերցված է 31 October 2013 
  26. Alan Mathison (April 2016)։ «ALAN TURING ARCHIVE – SHERBORNE SCHOOL (ARCHON CODE: GB1949)»։ Sherborne School, Dorset։ Վերցված է 5 February 2017 
  27. Hofstadter, Douglas R. (1985). Metamagical Themas: Questing for the Essence of Mind and Pattern. Basic Books. էջ 484. ISBN 0-465-04566-9. OCLC 230812136. 
  28. Hodges 1983, էջ. 26
  29. Hodges 1983, էջ. 34
  30. Caryl, Christian (19 December 2014)։ «Poor Imitation of Alan Turing»։ New York Review of Books 
  31. Rachel Hassall, 'The Sherborne Formula: The Making of Alan Turing' 'Vivat!' 2012/13
  32. Teuscher, Christof (ed.) (2004). Alan Turing: Life and Legacy of a Great Thinker. Springer-Verlag. ISBN 3-540-20020-7. OCLC 53434737. 
  33. Hodges 1983, էջ. 61
  34. Paul Gray, Alan Turing Time Magazine's Most Important People of the Century, p.2
  35. Hodges 1983, էջեր. 82–83
  36. See Section 3 of John Aldrich, "England and Continental Probability in the Inter-War Years", Journal Electronique d'Histoire des Probabilités et de la Statistique, vol. 5/2 Decembre 2009 Journal Electronique d'Histoire des Probabilités et de la Statistique
  37. Hodges 1983, էջեր. 88, 94
  38. Turing 1937
  39. http://www.bbc.com/news/entertainment-arts-29200886

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]