Գալա-հռոմեացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գալա-հռոմեացիներ (ֆր.՝ Les Gallo-Romains, գերմ.՝ Welske), հռոմեական Գալիա գավառի հիմնական բնակչության պայմանական անվանումը: Կազմավորվել են հատկապես գավառի հարավային մասում` Ակվիտանիայում և Պրովանսում, հին հռոմեական բնակչության` կելտերի, մասամբ նաև հունական և մավրիտանական տարրերով հռոմեացիների աճող ասիմիլյացիայի և անտիկ ռոմանիզացիայի հետևանքով[1]: Քաղաքական ու տնտեսական կենտրոնը Լուտեցիա բնակավայրն էր:

Բազմատարր ռոմանալեզու բնակչությունը Գալիայում տիրապետող դարձավ 3-րդ դարում, իսկ 5-րդ դարի սկզբին կելտական բնակչությունը ամբողջությամբ ձուլվեց (բացառությամբ Բրետան թերակղզու բրետանացիների, ովքեր գերմանական ցեղերի կողմից արտաքսվել էին Բրիտանիայից 5-7-րդ դարերում)[2]:

Ուշ անտիկ ժամանակաշրջանի գալա-հռոմեացիները էթնոգենետիկ հիմք են հանդիսանում ժամանակակից ֆրանսիական ազգի, ինչպես նաև բելգիական վալոնների, ֆրանսա-շվեյցարացիների համար Սպեցիա-Ռիմինի գծից դեպի հյուսիս՝ Պրովանսում և Կատալոնիայում[3]:

Նախաալպյան և Անդրալպյան Գալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

III դարի գալա-հռոմեական պատեր Լե Ման քաղաքում

Հին հռոմեական պետությունում «Գալիա» անվան տակ հասկանում էին կելտերով բնակեցված երկու տարածք՝ Նախաալպյան Գալիա և Անդրալպյան Գալիա:

Նախաալպյան Գալիան գտնվում էր Իտալիայի հյուսիսում։ Գալիական որոշ ցեղեր վտարվել էին այդտեղից, և տարածքը բնակեցրել էին հռոմեացիներով և իտալիկներով: Նախաալպյան գալիական մյուս ցեղերը, մնալով Իտալիայի հյուսիսում, դարձել էին հռոմեացիների «դաշնակիցները», և շուտով ձուլվել հռոմեացիներին:

Անդրալպյան Գալիան մոտավորապես համընկնում էր ներկայիս Ֆրանսիայի հետ: Նույնիսկ հռոմեացիների կողմից նվաճումից 100 տարի անց գալիացիներն այնտեղ կազմում էին բնակչության ճնշող մեծամասնությունը. միայն խոշոր քաղաքներում և հարավային ափին էին ապրում շատ հնատոհմ հռոմեացիներ: Ժամանակի ընթացքում գալերի ժառանգները ոչ միայն սկսեցին իրենց հռոմեացի անվանել, այլև կորցրին իրենց լեզուն՝ ամբողջովին անցնելով «lingua romana»-ին: Հենց Անդրալպյան Գալիայի բնակչությունն էլ կոչվում է գալա-հռոմեացիներ։

Գալա-հռոմեացիների ենթախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալա-հռոմեացիները «միատարր» չէին: Պատմաբաններն առանձնացնում են Գալիայի հռոմեական բնակչության երկու ենթախումբ. մեկն ապրում էր Օքսիտանիայում, իսկ մյուսը` Նեյստրիայում:

Օքսիտանցիները՝ հռոմեական Աքվիտանիա և Պրովանս տարածաշրջանների նախկին բնակիչները, ամենաշատ ռոմանականացվածն էին և ամենաքիչն էին ենթարկվել գերմանական ազդեցությանը: Նրանք ունեին իրենց պրովանսական լեզուն և մշակութային յուրահատկությունները:

Նեյստրիայի բնակչությունը` հռոմեական Բելգիկա և Լուգդունսկյան Գալիա տարածաշրջանների նախկին բնակիչները, ենթարկվելով ֆրանկների ազդեցությանը, ունեին ֆրանկ բնակիչների ստվար բազմություն, բայց միևնույն է, պահպանել էին իրենց ռոմանական մշակույթը:

Այսպիսի բաժանման կարելի է հանդիպել նաև այսօր, չնայած որ այդ տարբերությունը հետզհետե փոքրանում է:

Գերմանական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 4-րդ դարի վերջից սկսած՝ Գալիայի տարածքում՝ հատկապես հյուսիս-արևելքում, բնակություն են հաստատում նաև գերմանական ցեղեր (ֆրանկներ, ալեմաններ, վեստգոթեր): Ռասիզմի (այդ թվում՝ ինստիտուցիոնալ) ակնհայտ դրսևորման, ինչպես նաև մշակութային-լեզվական տարբերությունների պատճառով տիրապետող գալա-հռոմեական բնակչությունը (մոտավորապես 5-8 միլիոն մարդ) վաղ միջնադարի շրջանում ապրում է իխող դասակարգի հիմնական մասը կազմող գերմանացիների անբաժան իշխանության պայմաններում։ Այսպես, հասարակ գերմանացու կյանքը երկու անգամ թանկ էր գալա-հռոմեացու կյանքից։ Վերջիններս ստացել էին «ուելսկի» (Welske, այսինքն` վալախներ) ծաղրական անունը։ Դա գերմանական ծագմամբ էկզոէթնոնիմ էր բոլոր այն ազգերի համար, ովքեր խոսում էին ազգային լատիներենով: Սակայն աստիճանաբար գալա-հռոմացիների գերակշռող թվի պատճառով (գերմանացիների թիվը հասնում էր կես միլիոնի, չնայած որոշ տարածաշրջաններում նրանց առկայությունը նշանակալի էր, և նույնիսկ գերակշռող, օրինակ` Դյունկերկ քաղաքում), գերմանացիները ձուլվում են գալա-հռոմեական միջավայրում: Գալա-հռոմեացիները, ձուլվելով գերմանական և այլ ցեղերի հետ, հիմք են հանդիսանում ժամանակակից ֆրանսիացիների և Ֆրանսիայի համար:

Գալա-հռոմեական պետականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալա-հռոմեացիների առաջին պետական կազմավորումը ընդունված է համարել Գալլական կայսրությունը, որը գոյություն է ունեցել 260-274 թվականներին հռոմեական Գալիա, Հռոմեական Իսպանիա և Հռոմեական Բրիտանիա տարածաշրջաններում:

5-րդ դարում գալա-հռոմեական ազգի դիմադրությունը գերմանական նվաճումներին իր արտացոլումը ստացավ վերջին ռոմանական պետականության կազմավորման գործընթացում` հռոմեական փոխարքա Սիագրիի կառավարության ժամանակ։ Վերջինս կազմավորել է Սուասոնի թագավորությունը և պաշտպանել հռոմեական բնակչության իրավունքները 464-486 թվականներին՝ մինչև ֆրանկյան առաջնորդ Քլոդվիգ I-ի զորքերի հարձակման հետևանքով նրա անկումը:

Համանմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ռոմանիզացիայի համանման գործընթացի ընթացքում կայսրության այլ տարածաշրջաններում ևս ուշ անտիկ ժամանակաշրջանում կազմավորվել են ենթաէթնիկական ռոմանալեզու խմբեր՝ իբերո-հռոմեացիները Իբերիայում, դակո-հռոմեացիները Հռոմեական Դակիայում և Բալկաններում, իտալա-հռոմեացիների տարբեր խմբեր Իտալիայի նահանգներում և Սիցիլիայում: Նրանք բոլորը ավելի ուշ սկիզբ դրեցին ռոմանական Եվրոպայի ժամանակակից ազգերի և ազգությունների համար՝ իսպանացիներ, պորտուգալացիներ, ռումինացիներ, մոլդովացիներ և այլն[4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. F.D. Gilliard. "The Senators of Sixth-Century Gaul" Speculum 1979.
  2. Mathisen, Roman Aristocrats in Barbarian Gaul: Strategies for Survival in an Age of Transition (University of Texas Press) 1993.
  3. David Dalby, 1999/2000, The Linguasphere register of the world’s languages and speech communities. Observatoire Linguistique, Linguasphere Press. Volume 2. Oxford.[1]
  4. A. N. Newell, "Gallo-Roman Religious Sculpture" Greece & Rome 3.8 (February 1934:74-84) noted the esthetic mediocrity of early Gallo-Roman sculpture in representations of Gaulish deities.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wallace-Hadrill, J.M. 1983. The Frankish Church (Oxford University Press) 0-19-826906-4, 1983
  • Drinkwater, John,and Hugh Elton, eds. Fifth-Century Gaul: a crisis of identity? (Cambridge University Press) 2002.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]