Մանագուա
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Մանագուա | |||||
| Managua | |||||
| |||||
| 12°9′0″N 86°16′0″W / 12.15000°N 86.26667°W | |||||
| Երկիր | |||||
| Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
| Համայնք | Managua Department? | ||||
| Քաղաքապետ | Դեյսի Տոռես | ||||
| Հիմնադրված է | մարտի 24, 1819 թ. | ||||
| Տվյալ կարգավիճակում | 1846 թվականից | ||||
| Մակերես | 267,2 կմ² | ||||
| ԲԾՄ | 83 մ | ||||
| Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||||
| Բնակչություն | ▲973 087 մարդ (2025)[1] | ||||
| Ժամային գոտի | UTC-6 | ||||
| Փոստային ինդեքս | +505 2 | ||||
| Փոստային դասիչ | 10000–14345 | ||||
| Պաշտոնական կայք | managua.gob.ni | ||||
|
| |||||
Մանագուա (իսպ.՝ Managua), Նիկարագուայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը, նաև համարվում է երկրի համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է պետության արևմուտքում, Մանագուա լճի հարավային ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանագուան հիմնադրվել է իսպանացիների կողմից XVI դարից հայտնի հնդկացիական բնակավայրի տեղում։ 1855 թվականին քաղաքը դարձել է պետության մայրաքաղաք։ Իր պատմության ընթացքում քաղաքը բազմիցս տուժել է տարերային աղետների արդյունքում՝ 1876 թվականին ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել, 1885, 1931 և 1972 թվականներին ավերիչ երկրաշարժեր, 1936 թվականին՝ ուժեղ հրդեհ։
1979 թվականին Ազգային ազատագրական Սանդինիստյան ճակատի (ԱԱՍՃ) և բռնակալ Անաստասիոս Սոմոսայի զորքերի միջև քաղաքային պատերազմ (գերիլիա) էր ընթանում։ 1979 թվականի հունիսի 4-ին սկսվեց համազգային գործադուլը, իսկ հունիսի 9-ին՝ զինված ապստամբությունը։ Ապստամբության 19-րդ օրը ԱԱՍՃ-ի ստորաբաժանումները և ապստամբները (ընդամենը 6 հազար մարդ) սկսեցին նահանջել մայրաքաղաքից։ Նրանց հետ միասին մայրաքաղաքը լքեցին նաև փախստականները։
Հուլիսի 14-ին ԱԱՍՃ-ի շարասյունը կրկին հարձակվեց Մանագուայի վրա։ Քաղաքում սկսվեց բարիկադների կառուցումը։ Նախագահ Ա. Սոմոսան սկսեց պատրաստվել երկրից փախչելուն և հուլիսի 17-ին Նիկարագուայի կոնգրեսի դիմաց հրաժարական տվեց և մեկնել ԱՄՆ։ 1979 թվականի հուլիսի 19-ին ԱԱՍՃ ջոկատները հանդիսավոր կերպով մուտք են գործել երկրի մայրաքաղաք։
2009 թվականի հուլիսի 1-ին Մանագուայի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Ալեքսիս Արգուելյոին իր նստավայրում մահացած են հայտնաբերել[2]։ 2009 թվականի հուլիսի 8-ին քաղաքապետի պաշտոն է ստանձնել Դեյսի Տոռեսը[3]։
2014 թվականի սեպտեմբերի 6-ին տեղական ժամանակով ժամը 23:04-ին Մանագուա օդանավակայանի մոտակայքում երկնաքար է ընկել՝ առաջացնելով 12 մետր տրամագծով և 5,5 մետր խորությամբ խառնարան։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը համարվում է երկրի արդյունաբերական և ֆինանսական կենտրոնը։ Մանագուայում են տեղակայված տեքստիլ, կաշվե կոշիկի, ցեմենտի, նավթամշակման արդյունաբերությունները[4]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառլոս Ֆոնսեկի դամբարանը Մանագուայում։
- Մանագուայի նոր տաճարը
- Ազգային պալատը Մանագուայում
- Նիկարագուայի Ֆինանսների համալսարանը
- Արհեստական ծաղիկներ փողոցներում
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուենոս Այրես, Արգենտինա
Թայբեյ, Թայվան (1992)
Լոս Անջելես, ԱՄՆ
Խալապա-Էնրիկես, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Կարակաս, Վենեսուելա
Կիտո, Էկվադոր (օգոստոսի 21, 1997)[5]
Մադրիդ, Իսպանիա
Մոնրեալ, Կանադա
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[6]
Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն
Տրուխիլիո, Պերու
Օսպիտալետ դե Լյոբրեգատ, Իսպանիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Nicaragua Population 2025
- ↑ Hallan muerto a Alexis Argüello Արխիվացված 2010-11-19 Wayback Machine(իսպ.)
- ↑ Daysi Torres asume Alcaldía de Managua Արխիվացված 2009-07-10 Wayback Machine(իսպ.)
- ↑ Манагуа / Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
- ↑ https://www.quito.gob.ec/documents/RI/hermanamientos_quito2014.pdf
- ↑ http://mail.camara.rj.gov.br/APL/Legislativos/contlei.nsf/50ad008247b8f030032579ea0073d588/3f4147a57ed8aa3483257e8800663664?OpenDocument
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆոտոռեպորտաժ Արխիվացված 2015-05-11 Wayback Machine
- Մանագուա քաղաքի քարտեզը Արխիվացված 2012-08-13 Wayback Machine
- Managua photos, attractions, municipalities, hotels, etc. Արխիվացված 2007-08-22 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանագուա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
