Jump to content

Տրուխիլիո (Պերու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տրուխիլիո
Դրոշ Զինանշան

ԵրկիրՊերու Պերու
ՀամայնքԼա Լիբերտադ
Հիմնադրված էմարտի 5, 1535 թ.
ԲԾՄ34±1 մետր
Բնակչություն1 148 668 մարդ (2022)[1]
Հեռախոսային կոդ044
Փոստային դասիչ13001
Տրուխիլիո (Պերու) (Պերու)##
Տրուխիլիո (Պերու) (Պերու)

Տրուխիլիո (իսպ.՝ Trujillo, /trˈhj/ troo-HEE-yoh, Իսպաներեն: [tɾuˈxiʝo]; կեչուա՝ Truhillu), ծովափնյա քաղաք Պերուի հյուսիսարևմտյան մասում. Լա Լիբերտադ դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Բնակչության թվաքանակով Պերուի երրորդ քաղաքն է[2][3]։ Ընկած է Մոչե գետի զույգ ափերին, Խաղաղ օվկիանոս նրա թափվելու շրջանում, Մոչեի հովտում, որը նախապատմական մոչե և չիմու մշակույթների օրրան է[4]։

1820 թվականի դեկտեմբերի 29-ին Տրուխիլիոյի պատմական կենտրոնում է հռչակվել անկախությունն Իսպանիայից, և երկու տարի անց Պերուի Հանրապետության Կոնգրեսը Տրուխիլիոյին շնորհել է «Հայրենիքին հավատարիմ, վաստակաշատ քաղաք» տիտղոսը[5]՝ հաշվի առնելով նրա դերը Պերուի անկախության համար մղված պայքարում։ Տրուխիլիոն համարվում է Պերուում ազատության, արդարադատության, դատական համակարգի հիմնադրման օրրանը։ Երկու անգամ դարձել է երկրի մայրաքաղաքը։ 1932 թվականին քաղաքը դարձել է հեղափոխական պայքարի կենտրոն։

Տրուխիլիոն հայտնի է նաև մի շարք այլ մականուն-պատվանուններով՝ «Հավերժական գարնան քաղաք»[6], «Պերուական ազգային պար «Մարիներա»-ի ոստան» «Պերուական «պասո» ցեղատեսակի ձիու օրրան»[7]։ Այստեղ անց են կացվում ազգային ու միջազգային մասշտաբների բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ փառատոներ, որոնցից հիշարժան են հակապես «Մարիներա» ազգային պարի, «Տրուխիլիոյի գարուն» և գրքի միջազգային փառատոները[8] which is one of the most important cultural events in the country.[9]: Քաղաքի հետ առնչություն են ունեցել նշանավոր մի շարք գրողներ[10], նրանց թվում՝ Սեսար Վալյեխոն, Վիկտոր Ռաուլ Այա դե լա Տոռեն... Այս ամենը նկատի առնելով՝ Տրուխիլիոն հռչակվել է «Պերուի մշակույթի մայրաքաղաք»[11][12]։

Քաղաքի մերձակայքում են գտնվում նախակոլումբոսյան ժամանակների հուշարձաններ պարունակող երկու կարևորագույն, խոշոր հնավայր՝ հին աշխարհի ամենամեծ կավաշեն քաղաք Չան Չանը, որը 1986 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում, և Արևի ու Լուսնի տաճարը՝ Պերուի ամենամեծ կավաշեն բուրգը[13]։ Բացի այդ, քաղաքի կենտրոնում պահպանվել են գաղութային շրջանի քաղաքացիական և պաշտամունքային բազմաթիվ կառույցներ։

2011 թվականից սկսած՝ քաղաքում առաջ է տարվում Trujillo: Sustainable City պիլոտային ծրագիրը, որը Inter-American Development Bank-ի ու IDB-ի նախաձեռնած Emerging and Sustainable Cities հարթակի բաղկացուցիչ մասն է հանդիսանում[14]։ 2012 թվականից IBM-ի ընտրությամբ Տրուխիլիոն մասնակցում է Smarter Cities Challenge նախագծին՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական ճանապարհով բարելավել հանրային փոխադրումներն ու անվտանգությունը[15][16]։

Քաղաքն ունի միջազգային օդանավակայան։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բնակչության թվաքանակի փոփոխությունները
Ըստ INEI-ի 2014 թվականի տվյալների՝ Տրուխիլիոյի մետրոպոլիսային տարածքը Պերուում բնակչության թվաքանակով զբաղեցնում է երկրորդ տեղը. այստեղ ապրում է 935.147 մարդ (այդ ցուցանիշով զիջում է միայն երկրի մայրաքաղաք Լիմային
Տրուխիլիո քաղաքի և մետրոպոլիսային տարածքի բնակչության համեմատական աղյուսակ
     Տրուխիլիո քաղաքի բնակչությունը

     Մետրոպոլիսային տարածքի բնակչությունը Աղբյուրներ՝
Population 1804, Census (Gil de Toboada),
Population 1812, Viceroyalty of Peru
Population 1876, Census of inhabitants of Peru 1876
Population 1940- 1993, PLANDEMETRU,
Population estimate 2014

Տրուխիլիո (FAP Կարլոս Մարտինես դե Պինիլիոսի անվան միջազգային օդանավակայան) 1961–1990, extremes 1943–presentի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32.0
(89.6)
35.0
(95)
36.0
(96.8)
35.0
(95)
32.7
(90.9)
30.0
(86)
29.3
(84.7)
27.0
(80.6)
27.4
(81.3)
30.5
(86.9)
28.0
(82.4)
29.5
(85.1)
36.0
(96.8)
Միջին բարձր °C (°F) 25.0
(77)
26.0
(78.8)
26.0
(78.8)
24.5
(76.1)
23.2
(73.8)
22.0
(71.6)
21.1
(70)
20.4
(68.7)
20.4
(68.7)
20.9
(69.6)
22.1
(71.8)
23.5
(74.3)
22.9
(73.2)
Միջին օրական °C (°F) 21.0
(69.8)
22.1
(71.8)
22.0
(71.6)
20.7
(69.3)
19.1
(66.4)
18.4
(65.1)
17.8
(64)
17.1
(62.8)
16.8
(62.2)
17.1
(62.8)
18.0
(64.4)
19.5
(67.1)
19.1
(66.4)
Միջին ցածր °C (°F) 16.9
(62.4)
17.8
(64)
18.0
(64.4)
16.8
(62.2)
15.7
(60.3)
15.0
(59)
14.4
(57.9)
14.1
(57.4)
14.0
(57.2)
14.1
(57.4)
14.6
(58.3)
14.7
(58.5)
15.5
(59.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 11.6
(52.9)
9.8
(49.6)
8.0
(46.4)
11.1
(52)
10.0
(50)
7.0
(44.6)
8.0
(46.4)
8.0
(46.4)
9.0
(48.2)
8.0
(46.4)
8.8
(47.8)
11.0
(51.8)
7.0
(44.6)
Տեղումներ մմ (դյույմ) 1.2
(0.047)
0.8
(0.031)
1.8
(0.071)
0.1
(0.004)
0.1
(0.004)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.2
(0.008)
0.0
(0)
0.1
(0.004)
4.3
(0.169)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 1.3 0.6 0.9 0.6 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 0.4 3.9
% խոնավություն 84 81 81 82 86 84 86 85 86 86 84 82 84
Աղբյուր #1: NOAA[17], Meteo Climat (record highs and lows)[18]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (mean temperatures 1949–1985, precipitation days 1970–1990 and humidity 1975–1985)[19]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրուխիլիոյի պատմական ժառանգությունից
Պարիսպ Չան-Չանում
Պարիսպ Չան-Չանում  
Արևի տաճարը
Muelle de Huanchaco
Muelle de Huanchaco  
Տեսարան Չան-Չանից
Տեսարան Չան-Չանից
 
Լուսնի տաճարը
Լուսնի տաճարը
 
Տիպական պատշգամբներ
Տրուխիլիոյի պատմական կենտրոնում
Տիպական պատշգամբներ
Տրուխիլիոյի պատմական կենտրոնում  
Այա դե լա Տոռեի տուն-թանգարանը
Այա դե լա Տոռեի տուն-թանգարանը
 

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.inei.gob.pe/media/MenuRecursivo/publicaciones_digitales/Est/Lib1852/libro.pdf
  2. Perú: Estimaciones y Proyecciones de Población Total por Sexo de las Principales Ciudades, 2000-2015 (PDF). INEI. 2012. էջ 50.
  3. Peru – Trujillo Agglomeration Կաղապար:En sprog
  4. «Chan Chan: Capital of the Kingdom Chimu – UNESCO». 2012 թ․ մարտի 29.
  5. «Sucesos, información histórica». RPP Noticias. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Trujillo, la ciudad de la eterna primavera(Trujillo, City of the everlasting Spring) – La Republica». La República-Perú (իսպաներեն). 2012 թ․ ապրիլի 19.
  7. «Tourist Climate Guide – Peru». էջ 115.
  8. «Sobre la IV Feria Internacional del Libro de Trujillo». El Portavoz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
  9. «Información general». Feria del Libro de Trujillo. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
  10. «Programa de city marketing y creación de marca para Trujillo» (PDF). Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  11. Fiscalía de la Nación, Ministerio Público – Fiscalía de la Nación: Información del distrito judicial La Libertad Արխիվացված 2012-05-14 Wayback Machine. Consultado el 15 de abril de 2012.
  12. http://www.esan.edu.pe/publicaciones/2011/02/25/city-marketing-trujillo.pdf%7Ctítulo=(spanish)(չաշխատող հղում) Programa de city marketing y creación de marca para Trujillo)|editor = |acessodata=5 de julho de 2012}}
  13. «DESCUBRE PERU Un país...muchos destinos -Información turística de Trujillo» (PDF). Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  14. «Trujillo: Sustainable city-BID».
  15. «(spanish)Trujillo elegida 'ciudad inteligente' por IBM». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  16. «(spanish)Trujillo será beneficiada por el programa "Smarter Cities Challenge" de IBM». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
  17. «Trujillo Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  18. «Station Capitan Carlos» (ֆրանսերեն). Météo Climat. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  19. «Klimatafel von Trujillo, Prov. La Libertad / Peru» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  20. «Ciudades hermanadas» (իսպաներեն). Ayuntamiento de Trujillo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.
  21. http://www.trujillo.es/paginas/ciudades.htm%7Ctítulo=Ciudades(չաշխատող հղում) hermanadas|língua=Spanish|acessodata=26 de julho de 2009|publicado=Ayuntamiento de Trujillo|arquivourl=https://web.archive.org/web/20091212103416/http://trujillo.es/paginas/ciudades.htm%7Carquivodata%3D2009-12-12%7Curlmorta%3Dyes%7D%7D
  22. Salt Lake sister cities, Ciudades hermanas de Salt Lake City Արխիվացված Մարտ 12, 2012 Wayback Machine. Consultado el 13 de agosto de 2009.
  23. «La hermandad Trujillo-Metepec». Noticiastrujillo. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
  24. http://www.noticiastrujillo.com/index.php?option=com_content&task=view&id=11487%7Ctítulo=La hermandad Trujillo-Metepec|acessodata=13 de agosto de 2009|publicado=Noticiastrujillo}}
  25. «Sister Cities International (SCI)». Sister-cities.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Trujillo, Peruին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրուխիլիո (Պերու)» հոդվածին։