Պորտ-օ-Պրենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պորտ-օ-Պրենս
Port-au-Prince
Delmas 48 Haiti.jpg
Կոորդինատներ: 18°32′33″ հս․ լ. 72°20′19″ ամ. ե. / 18.54250° հս․. լ. 72.33861° ավ. ե. / 18.54250; 72.33861
Երկիր Հայիթի Հայիթի
Ենթարկում Մայրաքաղաք
Հիմնադրված է 1749 թ.
Մակերես 36,04 կմ²
ԲԾՄ 98 մետր
Խոսվող լեզուներ ֆրանսերեն
Բնակչություն 1․234․742 մարդ (2015)
Խտություն 53,000 մարդ/կմ²
Ագլոմերացիա 2,896,386
Ժամային գոտի UTC-5
##Պորտ-օ-Պրենս (Հայիթիի Հանրապետություն)
Red pog.png

Պորտ-օ-Պրենսը (ֆր.՝ Port-au-Prince), Հայիթիի մայրաքաղաքը և արտաքին առևտրային նավահանգիստ։ 2015 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում է 1,897,859 մարդ[1], ագլոմերացիայի հետ միասին՝ 3,296,386 մարդ[1]: Հայիթիի Վիճակագրության և ինֆորմատիկայի ինստիտուտի (IHSI) որոշման համաձայն, Պորտ-օ-Պրենսի քաղաքամերձ գոտու մեջ են մտնում հետևյալ շրջանները՝ Դելմաս, Սիթե Սոլեյ, Տաբարե, Քարֆուր և Պետիոնվիլ։

Պորտ-օ-Պրենսը տուժել է 2010 թվականի հունվարի 12երկրաշարժից[2] : Բազմաթիվ շինություններ վնասվել կամ ավիրվել են։ Հայիթիի կառավարության գնահատմամբ, զոհերի թիվը կազմել էր 230 000 մարդ[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերի 15

1706 թվականին Գոնաիվ ծովածոց է ժամանել ֆրանսիական «Պրենս» (Արքայազն) նավը։ Նավապետը ծովածոցն անվանեց Պորտ-օ-Պրենս, ինչը նշանակում էր ««Արքայազն» նավի նավահանգիստը»: Հիմնադրվել է 1748 թվականին, որպես նավահանգիստ: Տեղաբնակ հնդկացիները դաժանորեն ոչնչացվել են գաղութարարների կողմից, իսկ այնուհետև այստեղ բերվել են աֆրիկացի ստրուկներ ոսկե հանքերում և պլանտացիաներում աշխատելու համար։ 1770 թվականից քաղաքն եղել է ֆրանսիական Սան Դոմինգո գաղութի կենտրոնը։

Քաղաքի ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտ-օ-Պրենսը կառուցված է ամֆիթատրոնի տեսքով նավարկության համար ամենահարմար և ամենագեղատեսիլ ծովածոցի ափին։ Մայրաքաղաքի կենտրոնը կառուցապատված է գեղեցիկ սպիտակ շինություններով։ Մասնավորապես շատ գեղեցիկ են երկու հրապարակները՝ Շամ-դե-Մարսը (Մարսի դաշտ), որը իրենից ներկայացնում է զբոսայգու և շքերթների համար նախատեսված հրապարակի ինքնատիպ համադրություն, և Անկախության հրապարակը, որը հայտնի է իր գեղեցիկ գազոններով և բույսերով։ Հրապարակում է գտնվում նախագահի պալատը, պերճաշուք հյուրանոցներ։ Քաղաքի կենտրոնում է գտնվում շատ գեղեցիկ զբոսայգի։ Տեսարժան վայրերի շարքին է դասվում նար Նոտր Դամ տաճարը։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1983 թվականը տուրիզմը Պորտ-օ-Պրենսում համարվում էր քաղաքային բյուջեի կարևոր մասը։ Օտարերկրացիներին գրավում էին վուդու արարողությունները, ինչպես նաև յուրօրինակ հուշանվերների ձեռքբերումը։

Բնական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրաքաղաքը գտնվում է Պորտ-օ-Պրենս հարմարավետ ծովածոցում, Հայիթի կղզու արևմուտքում։ Այստեղ կլիման արևադարձային պասատային է։ Տարվա ընթացքում ջերմաստիճանը աննշան տատանվում է +25-ից մինչև +28 °C-ի սահմաններում։ Առկա է երկու անձրևային սեզոն՝ ապրիլից հունիս և սեպտեմբերից նոյեմբեր: Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 1500 մմ։ Քաղաքի արվարձաններում բուսականությունն արևադարձային է, սակայն հաճախ կարելի է հանդիպել կակտուսների և իշակաթնուկների, որոնք երաշտակայուն են։ Կենդանական աշխարհը շատ աղքատ է բազմաթիվ կենդանատեսակների լրիվ ոչնչացման պատճառով։

Պորտ-օ-Պրենսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 31
(88)
31
(88)
32
(90)
32
(90)
33
(91)
35
(95)
35
(95)
35
(95)
34
(93)
33
(91)
32
(90)
31
(88)
32.8
(91.2)
Միջին օրական °C (°F) 27
(81)
26.5
(79.7)
27
(81)
28
(82)
28
(82)
30
(86)
30
(86)
29.5
(85.1)
28
(82)
28
(82)
27
(81)
26.5
(79.7)
27.96
(82.29)
Միջին ցածր °C (°F) 23
(73)
22
(72)
22
(72)
23
(73)
23
(73)
24
(75)
25
(77)
24
(75)
24
(75)
24
(75)
23
(73)
22
(72)
23.3
(73.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 33
(1.3)
58
(2.28)
86
(3.39)
160
(6.3)
231
(9.09)
102
(4.02)
74
(2.91)
145
(5.71)
175
(6.89)
170
(6.69)
86
(3.39)
33
(1.3)
1353
(53,27)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 3 5 7 11 13 8 7 11 12 12 7 3 99
Միջին ամսական արևային ժամ 279.0 254.2 279.0 273.0 251.1 237.0 279.0 282.1 246.0 251.1 240.0 244.9 3 116,4
աղբյուր: Climate & Temperature [4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Mars 2015 POPULATION TOTALE, POPULATION DE 18 ANS ET PLUS MENAGES ET DENSITES ESTIMES EN 2015»։ http://www.ihsi.ht/։ Institut Haïtien de Statistique et d’Informatique (IHSI)։ Վերցված է փետրվարի 19, 2015 
  2. [1] Արխիվացված է Հունվար 15, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  3. «Haiti Raises Earthquake's Death Toll to 230,000»։ Associated Press։ 2010-02-09։ Վերցված է 2010-02-10 
  4. «Port-Au-Prince, Haiti»։ Climate & Temperature։ Վերցված է սեպտեմբերի 2, 2012