Իշակաթնուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իշակաթնուկ
Իշակաթնուկ կարմիր
Իշակաթնուկ կարմիր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Իշակաթնուկազգիներ
Ցեղ Իշակաթնուկ
Լատիներեն անվանում
Euphorbia

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Իշակաթնուկ (լատ.՝ Euphorbia), իշակաթնուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Բազմամյա խոտաբույսեր են, թփեր, հազվադեպ՝ ծառանման և միամյա, մի տվյալներով ընդգրկում է 800, մեկ ուրիշ տվյալներով 1600[1], երրորդում մոտավորապես 2000 տեսակ։ Ռուսաստանի տարածքում հայտնի է 160 տեսակ։ Սրանք միամյա և բազմամյա խոտեր են, թփեր կամ ծառեր։

Տերևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները հերթադիր են, ամբողջական։

Euphorbia jacquemontii 3.jpg
Ծաղիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկները միասեռ են, պարզ ծաղկաբույլերը խմբվելով՝ կազմում են բարդ հովանոցանման ծաղկաբույլ։

Պտուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղը տուփիկ է՝ բաժանված 3 միասերմ մասերի։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Euphorbia virgata.jpeg
Zypressenwolfsmilch01.jpg
Euphorbia resinifera.jpg
պտուղ

Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված ամենուրեք, առավելապես արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։ ԽՍՀՄ նախկին տարածքում աճում է իշակաթնուկի մոտ 170 տեսակ, որից 29-ը՝ ՀՀ ցածրադիր կիսաանապատային գոտուց մինչև բարձր ալպյան գոտին։ Պարունակում է կաթնահյութ (որտեղից անվանումը), որը շատ տեսակների մոտ թունավոր է, առաջացնում է այրվածքներ, երկար ժամանակ չապաքինվող խոցեր, ազդում է նյարդային համակարգի և սրտի վրա։ Հատկապես արևադարձային տեսակների կաթնահյութը պարունակում է արժեքավոր նյութեր (կաուչուկ, գուտապերչ, խեժ և այլն)։ Իշակաթնուկի որոշ տեսակներ դեղաբույսեր են, որոշներն ունեն դեկորատիվ նշանակություն։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rhizanthium
  • Chamaesyce
  • Euphorbia

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ветвичка В., Тоушева Д. Растения лесов и полей. — Прага: Артия, 1987.
  • Никифоров Ю.В. Алтайские травы-целители. — Горно-Алтайск: Юч-Сумер – Белуха, 1992.
  • Головкин Б.Н. и др. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — 320 с.
  • Школьник Ю.К. Растения. Полная энциклопедия растений. — М.: ЭКСМО, 2009. — ISBN 978-5-699-10969-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 374 CC-BY-SA-icon-80x15.png