Քինգսթոն (անգլ.՝ Kingston), Ճամայկայի մայրաքաղաքը։ Գտնվում է Ճամայկա կղզու հարավային ափին։ 1976 թվականին ուներ 614000 բնակչություն (արվարձաններով)։ Սենթ Անդրուի հետ առաջացնում է առանձին վարչական միավոր։ Հանդիսանում է երկրի գլխավոր առևտրա-արդյունաբերական և մշակութային կենտրոնը, նավահանգիստը, երկաթուղային և ավտոճանապարհների հանգույցը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 430)։