Քինգսթաուն Կարիբյան ծովում գտնվող Սենթ Վինսենթ և Գրենադինների գլխավոր նավահանգիստն ու մայրաքաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 16,500, որով բնակավայրը ամենամեծն է երկրում։ Քաղաքը երկրի գյուղատնտեսական և զբոսաշրջային կենտրոնն է։ Քաղաքը գտնվում է Սենթ Վինսենթ կղզու Սենթ Ջորջ շրջանում։
Ժամանակակից մայրաքաղաք Քինգսթաունը հիմնադրվել է Ֆրանսիացի բնակիչների կողմից մոտ 1722 թվականին, չնայած նրան որ Սենթ Վինսենթ կղզին 196 տարի եղել է Բրիտանական կայսրության կազմում մինչև անկախացումը։ Բուսաբանական այգին, ստեղծված 1765 թվականին, Արևմտյան կիսագնդում ամենահներից մեկն է։ Ուիլյամ Բլայը՝ հայտնի Բաունտիի վրա խռովությունից, Հացի ծառի սերմեր է բերել տնկելու համար 1793 թվականին[2]։