Jump to content

Սենթ Լյուսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սենտ Լյուսիաից)
-->
Սենտ Լյուսիա
Սենտ Լյուսիայի դրոշ
Դրոշ
Սենտ Լյուսիայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
«Երկիրը, մարդիկ, լույսը»
Ազգային օրհներգ՝ Սենտ Լյուսիայի որդիներ և դուստրեր
Սենտ Լյուսիայի դիրքը
Սենտ Լյուսիայի դիրքը
Սենտ Լյուսիայի դիրքը
Սենտ Լյուսիայի դիրքը
ՄայրաքաղաքԿաստրի
14°1′N, 60°59′W
Ամենամեծ քաղաք capital
Անգլերեն
Սենտ Լյուսիայի կրեոլա-ֆրանսերեն
Էթնիկ խմբեր (2010) Կաղապար:Vunblist
Կառավարում Սահմանադրական միապետություն, խորհրդարանային ժողովրդավարություն՝
 -  Միապետ Չարլզ III
 -  Կառավարիչ-գեներալ Պիրլետ Լուիզի
 -  Վարչապետ Քենի Էնթոնի
Անկախություն
Ասոցացված պետություն Մարտի 1, 1967 
Մեծ Բրիտանիայից Փետրվարի 22, 1979 
 -  Ջրային (%) 1,6
Բնակչություն
 -  2009 մարդահամարը 173 765 
ՀՆԱ (ԳՀ) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $ 2,101 միլիարդ[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $12 927[1] 
ՀՆԱ (անվանական) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $1,239 միլիարդ[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $7769[1] 
ՄՆԶԻ (2013) 0.714 (97-րդ)
Արժույթ Արևելակարիբյան դոլար (XCD)
Ժամային գոտի (ՀԿԺ−4)
Ազգային դոմեն .lc
Հեռախոսային կոդ ++1 758

Սենտ Լյուսիա (անգլերեն՝ Saint Lucia), կղզային պետություն է համանուն կղզիների վրա՝ Հողմաշունչ կղզեխմբերի վրա, Վեստ Ինդիայում, Սենթ Վինսենթ և Մարտինիկա կղզիների արանքում։ Հյուսիսից կղզու ափը ողողում է Սենտ Լյուսիա նեղուցը, հյուսիսից Սենտ Վինսենթ նեղուցը։Մայրաքաղաքը և գլխավոր նավահանգիստը՝ Կաստրիս (70 հզ․ բն․, 2013)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտ Լյուսիա կղզին ունի հրաբխային ծագում։ Մակերևույթը լեռնային է։ Առավել բարձր կետը 950 մ է (Ժիմի լեռ)։ Կան բազմաթիվ կարճ գետեր։

Կղզին եվրոպացիներին հայտնի է XVI դ․ սկզբից։ 1814-ին դարձել է Մեծ Բրիտանիայի տիրույթ։ 1967-ին ստացել է «Մեծ Բրիտանիայի հետ միացված պետության» ստատուս։ 1979-ի փետրվարին Սենթ Լյուսիան հռչակվել է անկախ պետություն։

Կլիման արևադարձային է, պասսատային։ Ամսական միջին ջերմաստիճանը մոտ 26°C է։ Տարեկան տեղումները 1500 – 3500 մմ են։ Լեռնալանջերին պահպանվել են խոնավ արևադարձային անտառներ։ Կենդանական աշխարհը ներկայացված է թռչուններով։ Առափնյա ջրերը հարուստ են ձկներով։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ. մարդահամարի համաձայն, Սենթ Լյուսիայի բնակչությունը կազմել է 165 595 մարդ՝ 58 920 տնային տնտեսություններում։[2] Սա 5,1%-ով ավելի էր, քան 2001 թ. նախորդ մարդահամարի ժամանակ գրանցված 157 490-ը[3] 0-14 տարեկանները կազմում էին բնակչության 24,1%-ը, մինչդեռ 65 տարեկան և բարձր անձինք՝ 8,6%-ը։ Կղզու բնակչության գրեթե 40%-ը ապրում է Կաստրիս շրջանում, որտեղ գտնվում է երկրի համանուն մայրաքաղաքը։

2021 թ. մեկ կնոջ հաշվով ծնելիության մակարդակը կազմել է 1,4 երեխա, ինչը ամենացածրն է Ամերիկայում։ Սա շատ ավելի ցածր է, քան 1990 թ.-ին, երբ ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով կազմում էր 3,4 երեխա, ինչպես նաև 1959 թ.-ի համեմատ, երբ ծնելիության մակարդակը հասավ իր գագաթնակետին՝ մեկ կնոջ հաշվով կազմելով 6,98 երեխա։[4] Սենթ Լյուսիայից արտագաղթի մեծ մասը հիմնականում ուղղված է անգլախոս երկրներ, որոնցից Միացյալ Թագավորությունն ունի գրեթե 10 000 Սենթ Լյուսիայում ծնված քաղաքացիներ և ավելի քան 30 000-ը՝ Սենթ Լյուսիական ծագումով։ Միացյալ Նահանգները բազմաթիվ Սենթ Լյուսիացիների հայրենիքն է, հատկապես այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Մայամին և Նյու Յորքը։ Կանադան նույնպես բազմաթիվ լյվորապես՝ Մո հայրենիքն է, մնրեալ քաղաքը, որը գտնվում է ֆրանսախոս Քվեբեկ նահանգում։ Բնակչության միջին տարիքը կազմել է 33,1 տարի (2021 թվական)։

Սենթ Լուսիան սկզբում բնակեցված էր ամերիկյան հնդկացիներով։ Սակայն եվրոպական գաղութացումը հանգեցրեց բնիկ բնակչության զգալի անկմանը։ Կղզու բնակիչների մեծ մասը սպիտակամորթ պլանտատորներ էին, սակայն եվրոպացիների կողմից բերված աֆրիկացի ստրուկներն ու պայմանագրային ծառաները, ի վերջո, թվաքանակով գերազանցեցին նրանց։ Դրա պատճառով Սենթ Լյուսիայի բնակչությունը հիմնականում աֆրիկյան և խառը ծագում ունի։ 2010 թ. դրությամբ բնակչության 85,3%-ը սևամորթ է, իսկ 10,9%-ը՝ բազմազգ ծագում ունեցող։ Այլ խմբերի թվում են հնդկա-կարիբյան ծագում ունեցող անձինք (2,2%), սպիտակամորթները (0,6%) և բնիկները (0,6%): Կալինագոյի փոքրաթիվ բնակիչներ ապրում են Շուազյոլ շրջանում և արևմտյան ափի այլ քաղաքներում։ Կան նաև լիբանանցիների և սիրիացիների փոքրաթիվ բնակչություն։[5]

Սենթ Լյուսիայի պաշտոնական լեզուն անգլերենն է, չնայած լայնորեն խոսվում է Սենթ Լյուսիայի ֆրանսիական կրեոլերենը (կվեյոլ): Խոսակցական լեզվով այն կոչվում է Պատուա («Պատվա»), խոսվում է բնակչության մեծամասնության կողմից։ Այն անթիլյան կրեոլերենի բարբառ է կապված է հայիթյան կրեոլերենի հետ, այնուամենայնիվ, ունի մի շարք առանձնահատկություններ վերջինիս համեմատ։[6] Կրեոլերենը զարգացել է ֆրանսիական գաղութացման վաղ շրջանում և հիմնականում ծագում է ֆրանսիական և արևմտաաֆրիկյան լեզուներից ։ Լեզուն պաշտոնական դարձնելու որոշ փորձեր եղել են, բայց դրանք դեռևս հաջողությամբ չեն պսակվել։

2022 թ. մարդահամարի համաձայն, Սենթ Լյուսիայի բնակիչների մեծամասնությունը քրիստոնյա է։ Սա կարելի է հետագծել մինչև երկրի գաղութացումը ֆրանսիացի և բրիտանացի գաղութարարների կողմից։ Ֆրանսիական ուժեղ ազդեցության պատճառով կղզու քրիստոնյաների մեծ մասը կաթոլիկներ են, ընդ որում՝ կղզու բնակիչների 50.6%-ը իրենց համարում է կաթոլիկ։ Մնացած բնակչությունը հիմնականում նույնականանում է բողոքական հարանվանությունների հետ։ Հետևորդների տվող կաթոլիկներից հետո երկրորդ տեղում Յոթերորդ օրվա ադվենտիստներն են, այնուհետև՝ հոգեգալստականները։ Բնակչության մոտ 1,9%-ը իրեն նույնականացրել է որպես Ռաստամաններ անդամ։ Բնակիչների թիվը, որոնք հայտարարել են, որ չեն դավանում որևէ կրոն, 2022 թ. կազմել է 14,1%, 2011 թ. մարդահամարի 5,9%-ի համեմատ։[7]

Սենթ Լյուսիայում պետական կրոն չկա։ Երկրի սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը և արգելում է մարդկանց հարկադրել դավանել որևէ կրոն, որին նրանք չեն հետևում։ Կրոնական խմբերին նաև երաշխավորված է կրթական հաստատություններ հիմնելու ազատությունը։[8]

Սենթ Լյուսիայի տարրական և միջնակարգ դպրոցների մեծ մասը կառավարվում է պետության կողմից։ Կրթությունը անվճար է և պարտադիր 5-15 տարեկան երեխաների համար։ Սա ներառում է տարրական դպրոցի 7 տարի և միջնակարգ դպրոցի 3-5 տարի։[9] Միջնակարգ դպրոցի վերջին երկու տարիների ընթացքում աշակերտներին թույլատրվում է ընտրել այն առարկաները, որոնք նրանք կցանկանային սովորել՝ տարածաշրջանային CSEC քննություններին նախապատրաստվելու համար: 2020 թ. կրթության վրա պետական ծախսերը կազմել են 3,6%։[10]

Կղզում բարձրագույն կրթական հաստատությունները սովորաբար մասնավոր են։ Դրանց թվում են Մոնրոյի համալսարանը և Միջազգային ամերիկյան համալսարանը։ Այնուամենայնիվ, դեռևս կան մի քանի պետական հաստատություններ, այդ թվում՝ Սըր Արթուր Լյուիսի անվան համայնքային քոլեջը և Հնդկաստանի համալսարանը։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենթ Լյուսիայում առողջապահական ծառայությունները բաժանված են կառավարության և մասնավոր հաստատությունների միջև։ Կղզին սպասարկում են երկու պետական հիվանդանոցներ և մի քանի առողջապահական կենտրոններ, չնայած ատամնաբուժական և ակնաբուժական ծառայությունների մեծ մասը մասնավոր է։ Առողջապահության ոլորտի պետական ծախսերը 2019 թ. կազմել են 2.1%։

2021 թ. կյանքի տևողությունը կազմել է 71,1 տարի (տղամարդկանց համար՝ 67,8, կանանց համար՝ 74,7): Սա համեմատվել է 2019 թ. 73.4 տարվա հետ։[11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Սենտ Լյուսիա». «Արժույթի միջազգային հիմնադրամ». Վերցված է 2012 թ․ Ապրիլի 21-ին.
  2. «2010 population and housing census» (PDF). Central Statistics Office. 2011 թ․ ապրիլ. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
  3. «2001 population and housing census» (PDF). Central Statistics Office. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
  4. «Fertility rate: children per woman». Our World in Data. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2022-12-19-ին.
  5. «St Lucia - World Directory of Minorities & Indigenous Peoples». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. «Kweyolphone Countries Take Stock of the Language's Growth». Government of Saint Lucia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  7. «St. Lucia Provisional Census Report 2022 – Release 1Rev1» (PDF). Central Statistical Office of Saint Lucia. 2024 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2025 թ․ ապրիլի 18-ին.
  8. «Constitution of Santa Lucia» (PDF). govt.lc. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
  9. «St Lucia Teachers' Union - stluciateachersunion.com - St Lucia, Caribbean - simages, Saint+Lucia+Education+Act+1999.pdf» (PDF). stluciateachersunion.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  10. «Total government expenditure on education». Our World in Data. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2022-12-19-ին.
  11. «Saint Lucia data | World Health Organization». data.who.int (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենթ Լյուսիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 295