Նորֆոլք կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
անգլ.՝ Norfolk Island Teratri of Norf'k Ailen[1]
Նորֆոլք
դրոշ
Դրոշ
զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
"Inasmuch"[2]
Ազգային օրհներգ՝
"God Save the Queen" (official)
"Pitcairn Anthem"
դիրքը
ՄայրաքաղաքԿինգսթոն
Ամենամեծ քաղաք Բուրնտ Պային
Պետական լեզուներ Անգլերեն Նորֆուկ լեզու
Կառավարում
 -  Միապետ Եղիսաբեթ II
 -  Վարչական ղեկավար Գարի Հարդգրավ
 -  Ջրային (%) -
Բնակչություն
 -  Հունվար 2011 նախահաշիվը 2,302 
Ազգային դոմեն .nf
Հեռախոսային կոդ +672

Նորֆոլք (անգլ.՝ Norfolk Island), ոչ մեծ բնակեցված կղզի Խաղաղ օվկիանոսում, որը գտնվում է Ավստրալիայի, Նոր Կալեդոնիայի և Նոր Զելանդիայի միջև։ Կղզին հայտնաբերվել է նավապետ Ջեյմս Կուկի կողմից 1774 թվականին։ Մոտակայքում գտնվող երկու կղզյակների հետ միասին գոյացնում է Ավստրալիայի արտաքին տարածքները: Մայրաքաղաքը Կինգստոն քաղաքն է։

Երկար տարիներ Նորֆոլք կղզին գաղութ էր հանդիսանում հանցագործների համար, որոնց բերում էին Անգլիայից և Ավստրալիայից։ Այն համարվում էր անգլիական պատմության մեջ ամենադաժան քրեակատարողական հիմնարկներից մեկը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու տարածքի քարտեզը

Նորֆոլք կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում, Ավստրալիայից արևելք։ Նորֆոլքը Ավստրալիայի արտաքին տարածքը կազմող կղզիների խմբից գլխավորն է։ Կղզու աշխարհագրական կոորդինատներն են՝ 29°02′ հվ. լ. 167°57′ ավ. ե. / 29.033° հս․. լ. 167.950° ավ. ե. / 29.033; 167.950: Մակերեսը՝ 34,6 կմ², առափնյա գծի երկայնությունը կազմում է մոտ 32 կմ։ Կղզու ամենաբարձր կետը Բայտես լեռն է (319 մ) , որը գտնվում է կղզու հյուսիս-արևմուտքում։ Կղզու մեծ մասը ծածկված է մշակովի-ոռոգելի հողերով և արոտավայրերով:

Ֆիլիպ կղզին, որն արտաքին տարածքի երկրորդ խոշոր կղզին է, գտնվում է Նորֆոլք կղզուց մի քանի կիլոմետր դեպի հարավ։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ 29°07′ հվ. լ. 167°57′ ավ. ե. / 29.117° հս․. լ. 167.950° ավ. ե. / 29.117; 167.950:

Նորֆոլք կղզու ափերը բարձր են և զառիթափ։ Զառիկող և ցածր ափերը հիմնականում գտնվում են Սիդնեյի և Էմիլի ծովածոցերում: Կղզու վրա չկան ծովածոցեր, որոնք պաշտպանված են փոթորիկներից և արևադարձային ցիկլոններից: Միակ և համեմատաբար ամենաանվտանգ ծովածոցը Էմիլին է, որը մասամբ պաշտպանված է օվկիանոսից կորալային խութերով:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորֆոլք կղզու կլիման մերձարևադարձային է, աննշան սեզոնային տատանումներով։

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Норфолка
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 28,3 28,4 28,4 26,6 25,1 23,4 22,0 21,8 23,8 24,4 26,5 28,2 28,4
միջին առավելագույնը (°C) 24,5 24,9 24,3 22,7 20,9 19,3 18,4 18,3 19,0 20,2 21,7 23,4 21,5
միջին ջերմաստիճանը (°C) 22,0 22,2 21,6 20,5 18,7 17,1 16,2 16,1 17,0 17,9 19,3 21,0 19,1
միջին նվազագույնը (°C) 19,1 19,6 19,2 17,8 16,1 14,7 13,5 13,2 13,7 14,8 16,1 17,8 16,3
բացարձակ նվազագույնը (°C) 12,1 12,8 12,1 9,7 6,6 7,1 6,2 6,7 7,7 8,2 8,7 11,4 6,2
տեղումների քանակը (մմ) 86,0 94,6 102,4 124,5 132,6 146,3 141,8 127,3 94,5 85,3 72,6 86,0 1292,8
Աղբյուր՝ Австралийское бюро метеорологии

Կղզու վրա է գտնվում Նորֆոլք կղզու ազգային պարկը, որը զբաղեցնում է կղզու տարածքի մոտ 10 %-ը և ամբողջությամբ Նեպին և Ֆիլիպ կղզիները։ Պարկում պահպանվել են յուրօրինակ արևադարձային անտառները, այդ թվում նաև տարածքի խորհրդանիշը հանդիսացող նորֆոլքյան սոչին (լատ.՝ Araucaria heterophylla

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտարկյալների բնակավայրն այսօր

Կղզին հայտնաբերվել է 1774 թվականին նավապետ Ջեյմս Կուկի կողմից։ 1788 թվականին կղզին սկսեցին օգտագործել որպես գաղութ Անգլիայի հանցագործների համար։ 1814 թվականին գաղութը լքել են թանկարժեք լինելու պատճառով, սակայն 1825 թվականին բանտը կրկին վերականգնվել է, և այնտեղ սկսեցին ուղարկել տարբեր հանցագործների՝ վտանգավոր քրեական, քաղաքական և նրանց, ում դատապարտում էին ամենափոքր հանցանքների համար և տեղափոխում իրենց հայրենի երկրից։ Կղզին, որը կարող էր լինել խաղաղօվկիանոսյան խաղաղ դրախտ, 30 տարով վերածվել է խիստ ռեժիմի գաղութի, մինչև 1854 թվականը, երբ բանտը վերջնականապես փակվել է։

1856 թվականին Նորֆոլք կղզին բնակեցվել է Փիթքերն կղզիների բնակչության մի մասով և կղզու վրա ստեղծվել է տեղական կառավարում, որը գտնվում էր բրինական նոր գաղութի՝ Նոր Հարավային Ուելսի նահանգապետի վերահսկողության տակ։

1901 թվականին կղզին դարձել է Ավստրալիական Միության մասը։

1913 թվականին Նորֆոլքը ստացել է ավստրալիական «արտաքին տարածքներ»-ի կարգավիճակը և սկսեց ղեկավարվել Ավստրալիայի կառավարության կողմից նշանակվող ղեկավարի կողմից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորֆոլքի բնակչության թիվը 2011 թվականի դրությամբ կազմում էր 2302 մարդ, որոնցից 1082 տղամարդ և 1220 կին։

Բնակչության 16 %-ը մինչև 15 տարեկան է, 54 %-ը՝ 15-64 տարեկան, 24 %-ը՝ 65 տարեկանից բարձր։

Կղզու բնակչության 40 %-ը Փիթքերն կղզիներից եկած վերաբնակիչների սերունդներն են, անգլո-պոլինեզյան մեթիսներ։ Մնացյալները սպիտակամորթ ավստրալացիներն են, նորզելանդացիներ, անգլիացիներ, 5 %-ը կազմում են Ֆիջիի, Ֆիլիպինների և Վանուատուի քաղաքացիներ։

Կղզու բնակիչները հիմնականում խոսում են անգլերեն լեզվով, ինչպես նաև կրեոլերենով, որը հայտնի է 1700-ական թվականներին առաջացած նորֆոլքերեն լեզու անվանումով, որպես անգլերեն և թաիթերեն լեզուների խառնուրդ։ 2005 թվականին նորֆոլքերենը ստացել է Նորֆոլք կղզու պաշտոնական լեզվի կարգավիճակ։

Կրոններ (2011 թվականի դրությամբ)

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու վրա բացակայում են երկաթուղային ճանապարհներ, ավտոմոբիլային ճանապարհներ և նավահանգիստներ: «Նորֆոլքյան կղզային օդանավակայանը»՝ միակ օդանավակայանն է կղզու վրա։ Մինչև Օքլենդ (Նոր Զելանդիա) հեռավորությունը կազմում է 1000 կմ, մինչև Բրիսբեն (Ավստրալիա)՝ 1500 կմ։ Ասֆալտապատ ավտոճանապարհների երկարությունը կազմում է մոտ 80 կմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]