Մշակովի-ոռոգելի հողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոմիդորի մշակումն Արարատյան դաշտում

Մշակովի-ոռոգելի հողեր, մշակովի-ջրարբի հողեր, տարածված են ջրովի երկրագործության հնագույն կենտրոններում։ Անվանվում են նաև գորշ մարգագետնային ջրովի հողեր։ Մեծ մասամբ զբաղեցնում են նախկին գետահովիտները, նրանց հնագույն դարավանդները կամ լճային ծագում ունեցող տարածքները։ Ընդարձակ զանգվածներով տարածված են Միջին և Հարավ-Արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և այլուր։ Անդրկովկասում հանդիպում են Կուր և Արաքս գետերի միջին և ստորին հոսանքների շրջանում, Հայաստանում՝ Արարատյան դաշտում։ Բնութագրվում են հումուսի ցածր քանակով (1-2, 5%), պրոֆիլում հումուսանյութերի գրեթե հավասար տեղաբաշխմամբ, գենետիկական հորիզոնների թույլ զատորոշմամբ, կրազերծվածությամբ կամ կարբոնատների ոչ մեծ չափերի պարունակությամբ, երբեմն նաև ստորին շերտերի մնացորդային աղակալվածությամբ։ Մշակովի-ոռոգելի հողերը ունեն ծանր մեխանիկական կազմ։ Բերրի են, ճիշտ մշակության դեպքում ապահովում են մշակույթների բարձր բերք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 9