Jump to content

Ուոլիս և Ֆուտունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլիս և Ֆուտունա
flag of Wallis and Futuna? Զինանշան


Կարգավիճակoverseas collectivity of France?
Մտնում էՖրանսիա
Ներառում էAlo?, Sigave? և Uvea?
Պետական լեզուֆրանսերեն, Futunan? և Wallisian?
ՄայրաքաղաքՄատա-Ուտու
Պետական կարգհանրապետություն
Օրենսդիր մարմինTerritorial Assembly of Wallis and Futuna?
Ազգաբնակչություն11 558 մարդ (2018)[1]
ՀիմնՄարսելյոզ
Հիմնադրված է1961 թ.
ԱրժույթCFP Franc?
Ժամային գոտիUTC+12[2]
Հեռախոսային կոդ+681
Ինտերնետ-դոմեն.wf
14°18′07″S 178°06′34″W / 14.30181°S 178.10932°W / -14.30181; -178.10932
wallis-et-futuna.gouv.fr(ֆր.)

Ուոլիս և Ֆուտունա (ֆրանսերեն՝ Wallis-et-Futuna) կամ Ուոլիս և Ֆուտունա կղզիների տարածք (ֆրանսերեն՝ Territoire des îles Wallis et Futuna)[3], Ֆրանսիական անդրծովյան կղզիներ Օվկիանիայում` Հարավային Խաղաղ օվկիանոսում։ Մայրաքաղաքը Մատա-Ուտու քաղաքն է, որը նաև կղզիների ամենամեծ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, սակայն Ֆուտունա կղզում օգտագործվում է ֆուտուներենը, իսկ ուոլիսերենը օգտագործվում է Ուոլիս կղզում։ Կղզիներում բնակվում են պոլինեզացիները[4], որոնց քանակը ամբողջ աշխարհում հասնում է 2 միլիոնի[5]։ Բնակչությունը կազմում է 15,500[4]` 2014 թվականի մարտի տվյալներով, իսկ 2013 թվականի տվյալներով այն կազմել էր 12,197[6]։ Տարածքը կազմում է 142.42 քառ. կմ։ Բացի Ուոլիս և Ֆուտունա կղզիներից Ուոլիս և Ֆուտունա կղզիների տարածքի մեջ են մտնում շրջակա տարածքները։ Ֆուտունա կղզին Ալոֆի կղզու հետ կազմում է Հորն կղզիները, որոնց տարածքը կազմում է 64,1 քառ. կմ։ Միայն Ալոֆի կղզու տարածքը կազմում է 17.8 քառ. կմ։ Փոքր կղզիներից ավելի հայտի է Նուկուհիֆալա կղզին, որի տարածքը կազմում է 0.067 քառ. կմ, իսկ բնակչությունը՝ 4։

19691976198319901996200320082013
8,5469,19212,40813,70514,16614,94413,48412,197
Ուոլիս և Ֆուտունայի բնակչության աճը />

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.insee.fr/fr/statistiques/4219031
  2. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1979. — ISSN 0242-6773
  3. Կաղապար:Cite French law.
  4. 1 2 «World factbook: Wallis and Futuna». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  5. Polynesian men a global sports commodity - Stuff.co.nz
  6. Wallis and Futuna at Geohive

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլիս և Ֆուտունա» հոդվածին։