Սան Սալվադոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սան Սալվադոր
San Salvador
Դրոշ Զինանշան
Bandera de San Salvador (2015).svg Escudo de San Salvador (2015).svg

Collage de San Salvador.jpg
Կոորդինատներ: 13°41′24″ հս․ լ. 89°11′24″ ամ. ե. / 13.69000° հս․. լ. 89.19000° ավ. ե. / 13.69000; 89.19000
Երկիր Սալվադոր Սալվադոր
Ենթարկում Մայրաքաղաք
Քաղաքապետ Նորման Կիխանո
Հիմնադրված է մարտի 22, 1525 թ.
Առաջին հիշատակում 1525
Մակերես 610 կմ²
ԲԾՄ 658±1 մետր
Բնակչություն 540 898 մարդ (2009)
Ագլոմերացիա 2 290 790
Ժամային գոտի UTC-6
Հեռախոսային կոդ 503
Պաշտոնական կայք amss.gob.sv
##Սան Սալվադոր (Սալվադոր)
Red pog.png

Սան Սալվադոր, Սալվադոր պետության մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է երկրի հարավ-արևմտյան մասում, Պանամերիկյան մայրուղու վրա, Ամակաս գետի հովտում, Սան Սալվադոր հրաբխի ստորոտին, մոտ 600 մետր բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է իսպանացի զավթիչների կողմից 1525 թվականի ապրիլին Պեդրո դե Ալվարադոյի հրամանով կոնկիստադորների կողմից նվաճված հնդկացիների մայրաքաղաք Կուսկատլանի վայրում, ժամանակակից Սիուդադ Վիեխոյում, հետագայում քաղաքի կենտրոնը երկու անգամ տեղափոխվում էր այլ վայրեր։ Քաղաքի անունը թարգմանաբար նշանակում է «Սուրբ Փրկիչ»: Սալվադորի անկախության հռչակումից հետո (1821) այն դարձել է նրա մայրաքաղաք։ Քաղաքում բնակչության աճ է գրանցվել XX դարում, 1900 թվականին այնտեղ բնակվել է 138 հազար մարդ, 1950 թվականին՝ 296 հազար, իսկ 1990-ին՝ ավելի քան 1,5 միլիոն մարդ։

Սան Սալվադորը իր ամբողջ պատմության ընթացքում մի քանի անգամ երկրաշարժերի պատճառով ենթարկվել է լուրջ ավերածությունների՝ 1798, 1854, 1873, 1965 թվականներին, իսկ վերջին երկրաշարժը տեղի է ունեցել 1987 թվականին։ Վիճակագրության տվյալների համաձայն, ներկա դրությամբ Սան Սալվադորում ծայրաստիճան բարձր են հանցագործության և աղտոտվածության մակարդակները։

Վարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964-1976 և 1979-1988 թվականներին Սան Սալվադորը ղեկավարում էին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում նաև երկրի ապագա նախագահ Խոսե Նապոլեոն Դուարտեն, ով ընտրվում էր մունիցիպալիտետի ղեկավար երեք անգամ անընդմեջ (1964-1970), և համարվում է, որ հենց նա է հիմք դրել քաղաքի ենթակառուցվածքի զարգացմանը։ 1988-1997 թվականները մայրաքաղաքը ղեկավարել են Ֆարամունդո Մարտիի անվան Ազգային ազատագրական ճակատի (ՖՄԱԱՃ) և նրա դաշնակիցների ներկայացուցիչները։ 2009 թվականի հունվարին քաղաքագլուխ է ընտրվել ԱՐԵՆԱ կուսակցության ներկայացուցիչ Նորման Կիխանոն, ով պաշտոնը ստանձնել է 2009 թվականի մայիսի 1-ին՝ փոխարինելով ՖՄԱԱՃ ներկայացուցիչ Վիոլետա Մենխիվարին[1][2]: Նորման Կիխանոն հաղթել է քաղաքապետի ընտրություններում նաև 2012 թվականին։

2015 թվականի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՖՄԱԱՃ թեկնածու Նայիբ Բուքելեն։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման մերձհասարակածային է։ Ամբողջ տարվա ընթացքում միջին ջերմաստիճանը գրեթե չի փոփոխվում և կազմում է 23,1 °C, տեղումների տարեկան քանակը՝ 1 734 մմ[3]:

Վառ արտահայտված է երկու տարվա եղանակ՝ չոր (նոյեմբերից ապրիլ) և անձրևային (մայիսից սեպտեմբեր)։ Անձրևային սեզոնին թափվում են անհամաչափ քանակությամբ տեղումներ, իսկ չոր սեզոնին տեղումներ գրեթե չեն լինում։

Սան Սալվադորում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը կազմում է 40,6 °C, ամենացածրը՝ 7,2 °C: Ամենահով ամիսներն են դեկտեմբերից մինչև փետրվարը[4]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե քաղաքը սպասարկում էր Իլոպանգո օդանավակայանը, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից դեպի արևելք, այնուհետև միջազգային փոխադրումները փոխանցվել են Կոմալապա օդանավակայանին, որը հայտնի է նաև Կուսկալտան անունով, Սան Սալվադորից դեպի հարավ 40 կմ հեռավորության վրա։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր տաճար, Ազգային թատրոն, Ազգային պալատ, Փրկչի հուշարձան, Հեղափոխության հուշարձան։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի քաղաքացիներ և բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FMLN acepta triunfo de ARENA en San Salvador(իսպ.)
  2. Administración de Violeta Menjívar se despidió sin mostrar sus cuentas de publicidad El Faro, 4 мая 2009 (իսպ.)
  3. «World Weather Information Service - San Salvador»։ World Meteorological Organization։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-15-ին։ Վերցված է դեկտեմբերի 18, 2012 
  4. «El Salvador - San Salvador» (Spanish)։ Centro de Investigaciones Fitosociológicas։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-15-ին։ Վերցված է դեկտեմբերի 18, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]