Լա Պաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լա Պաս (այլ կիրառումներ)
Քաղաք
Լա Պաս
La Paz / Chuqiyapu
Դրոշ Զինանշան
Flag of La paz.svg Escudodearmaslapaz.gif

Flickr - archer10 (Dennis) - Bolivia-15.jpg
Կոորդինատներ: 16°29′39″ հվ. լ. 68°8′51″ ամ. ե. / 16.49417° հս․. լ. 68.14750° ավ. ե. / 16.49417; 68.14750
ԵրկիրԲոլիվիա Բոլիվիա
ՔաղաքապետԽուան Ֆերնանդո դել Գրանադո Կոսիո
Հիմնադրված է1548 թ.
Տվյալ կարգավիճակում1898 թվականից
Մակերես255 կմ²
ԲԾՄ3593 մ
Բնակչություն887 512 մարդ (2009)
Խտություն6275,16 մարդ/կմ²
Ագլոմերացիա2,1 մլն.
Ժամային գոտիUTC-4
Հեռախոսային կոդ+591 2
Փոստային ինդեքսներ0201–0220
Պաշտոնական կայքci-lapaz.gov.bo
##Լա Պաս (Բոլիվիա)
Red pog.png

Լա Պասը (իսպաներեն՝ La Paz), քաղաք Բոլիվիայում, դե ֆակտո (դե ֆակտո) երկրի մայրաքաղաքը։ Գտնվում է Կենտրոնական Անդերում, Լա Պաս գետի ձորում, մոտ 3700 մ բարձրության վրա։ Միջազգային օդանավակայան է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրել է իսպանացի կոնքիստադոր Ալոնսո Մենդոսան 1548 թվականին։ Այն սկզբնապես կոչվել է Pueblo Nievo de Nuestra Señora de La Paz, բառացի՝ «խաղաղության մեր տիրուհու նոր քաղաք» (կաթոլիկական կրոնում խաղաղության տիրուհին Աստվածածինն է)։

Անվանումը տրվել է ի հավերժացումն այն հաշտեցման, որ կայացավ երկար ժամանակ իրար թշնամի իսպանացի նվաճողների միջև։ Այդ երկար ու պերճ անվանումից ժամանակի ընթացքում մնաց միայն վերջավորությունը՝ La Paz՝ «խաղաղություն»[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»