Սուկրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Սուկրե
Sucre
Դրոշ Զինանշան
Bandera de sucre vector.svg Escudo de sucre.JPG

Sucre capital de Bolivia.jpg
ԵրկիրԲոլիվիա Բոլիվիա
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1538 թ.
Այլ անվանումներՆուեվո Տոլեդո, Չարկաս, Լա Պլատա, Չուկիսակա
Մակերես1768 կմ²
ԲԾՄ2904 մ
Բնակչություն295 455 մարդ (2009)
Ժամային գոտիUTC-4
Հեռախոսային կոդ04
Պաշտոնական կայքhamsucre.gov.bo
##Սուկրե (Բոլիվիա)
Red pog.png
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 566
ռուս..անգլ..ֆր.

Սուկրե (իսպ.՝ Sucre), Բոլիվիայի մայրաքաղաք, Գերագույն դատարանի գտնվելու վայր։ Բոլիվիայի կառավարական հաստատությունների մեծամասնությունը գտնվում է Լա Պաս քաղաքում։

Քաղաքի բնակչությունը կազմում է 247 300 մարդ (2006 թվականի դրությամբ)։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրել է իսպանացի կոնկիստադոր Պեդրո դե Անսուրեսը 1538 թվականին, և այն պատճառով, որ այս շրջանում գտնվել էին արծաթի հանքաշերտեր, քաղաքն անվանել է Լա Պլատա (իսպ.՝ La Plata ― «արծաթ»)։ Հետագայում կոչվել է Չուքիսակա (Chuquisaca ― տեղացի հնդկացիների լեզվով Choque-chaca ― «արծաթասար»)։

1839 թվականին վերանվանվել է Սուկրե՝ ի պատիվ քաղաքն իսպանական գաղութարարներից ազատագրած մարշալ Անտոնիո Խոսե Սուկրեի[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1553 թվականին Սյեսա դե Լեոնի «Պերուի քրոնիկները» գրքում հիշատակվում է քաղաքի հիմնադիր կապիտան Պերանսուրեսի մասին.

Aquote1.png Այս Պլատա քաղաքը հիմնել և բնակեցրել է կապիտան Պերանսուրեսը, հանուն Նրա կայսերական և թագավորական Մեծության, մեր սենյորի, երբ 1538 թվականին Պերուի նահանգապետ և կապիտան-գեներալ է եղել ադելանտադո դոն Ֆրանչեսկո Պիսառո[2]: Aquote2.png


1601 թվականին ֆրանկիսկանցիների կողմից հիմնադրվեց Ռեկոլետա վանքը, իսկ 1609 թվականին քաղաքում ստեղծվել է արքեպիսկոպոսական եկեղեցի: 1624 թվականին հիմնադրվել է Չուկիսակայի Սուրբ Ֆրանցիսկոս Խավիերի համալսարանը:

Գաղութական դարաշրջանում Սուկրեն շատ նման էր իսպանական քաղաքի: Քաղաքի կենտրոնի նեղ փողոցները նախագծված էին ցանցի տեսքով՝ արտացոլելով անդալուզական մշակույթը, որը մարմնավորված է քաղաքի մեծ տների և բազմաթիվ վանքերի և եկեղեցիների ճարտարապետության մեջ: Սուկրեն շարունակում է հանդիսանալ Բոլիվիայի հռոմակաթոլիկ եկեղեցու նստավայրը: Քաղաքում ապրում են կրոնական միաբանությունների անդամները, որոնք կրում են ավանդական տարազներ:

Իսպանական գաղութատիրական գերակայության ժամանակ քաղաքը կոչվում էր Չարկաս, այնուհետև Լա Պլատա, իսկ անկախության հռչակումից հետո և մինչև 1839 թվականը՝ Չուկիսակա (Chuquisaca)։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքային կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուկրեն բաժանված է 8 թաղամասերի՝ առաջին 5-ը քաղաքային թաղամասեր են, մինչդեռ 6-րդը, 7-րդը և 8-րդը՝ արվարձանային թաղամասեր։ Յուրաքանչյուրը կառավարվում է փոխքաղաքապետի կողմից, որին նշանակում է Սուկրեի քաղաքապետը։ Արվարձանային թաղամասերը ներառում են քաղաքային տարածքից դուրս գտնվող արվարձանային համայնքները։

Սուկրեին սպասարկում է Խուանա Ասուրդույ դե Պադիլյա միջազգային օդանավակայանը, որը գտնվում է քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուկրե, Բոլիվիաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 34
(93)
34
(93)
34
(93)
32
(90)
33
(91)
33
(91)
28
(82)
33
(91)
33
(91)
32
(90)
32
(90)
34
(93)
34
(93)
Միջին բարձր °C (°F) 22.4
(72.3)
21.7
(71.1)
22.2
(72)
22.4
(72.3)
22.2
(72)
21.8
(71.2)
21.8
(71.2)
22.9
(73.2)
24
(75)
24.2
(75.6)
24.3
(75.7)
23.1
(73.6)
22.75
(72.93)
Միջին օրական °C (°F) 16.6
(61.9)
16.1
(61)
16.1
(61)
15.7
(60.3)
14.6
(58.3)
13.3
(55.9)
13.2
(55.8)
14.4
(57.9)
16
(61)
17
(63)
17.4
(63.3)
16.9
(62.4)
15.61
(60.15)
Միջին ցածր °C (°F) 10.9
(51.6)
10.6
(51.1)
10.1
(50.2)
9
(48)
7.1
(44.8)
4.9
(40.8)
4.6
(40.3)
5.9
(42.6)
8.1
(46.6)
9.9
(49.8)
10.6
(51.1)
10.8
(51.4)
8.54
(47.36)
Ռեկորդային ցածր °C (°F) −6
(21)
−9
(16)
0
(32)
1
(34)
−4
(25)
−5
(23)
−5
(23)
−3
(27)
−1
(30)
−2
(28)
−2
(28)
−1
(30)
−9
(16)
Տեղումներ մմ (դյույմ) 154
(6.06)
117
(4.61)
103
(4.06)
30
(1.18)
6
(0.24)
2
(0.08)
2
(0.08)
12
(0.47)
24
(0.94)
48
(1.89)
63
(2.48)
118
(4.65)
679
(26.74)
Միջ. անձրևոտ օրեր 16 13 11 6 2 1 1 2 4 8 10 14 88
% խոնավություն 71.1 73.9 73.7 68.6 55.4 46.9 49.1 49.1 51.2 57.3 59.2 66.7 60.2
Միջին օրական արևային ժամ 5 6 7 7 8 8 8 9 8 7 7 6 7.2
Աղբյուր #1: Climate-Data.org (altitude: 2796m),[3] Climatebase.ru for humidity[4]
Աղբյուր #2: Weather2Travel for rainy days and sunshine,[5] Voodoo Skies for record temperatures[6]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  2. Педро Сьеса де Леон.։ «Хроника Перу. Ч. 1. Гл. CVII. — Киев, 2008. (пер. А. Скромницкий)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին 
  3. «Climate: Sucre - Climate graph, Temperature graph, Climate table»։ Climate-Data.org։ Վերցված է 2014-01-05 
  4. «Sucre, Bolivia (altitude: 2902m)»։ Climatebase.ru։ Վերցված է 2014-01-06 
  5. «Sucre Climate and Weather Averages, Bolivia»։ Weather2Travel։ Վերցված է 2014-01-05 
  6. «Sucre, Bolivia»։ Voodoo Skies։ Վերցված է 2014-01-05 
  7. Hermanamiento de Ciudades(իսպ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Поспелов Е. М. Географические названия мира. Топонимический словарь / отв. ред. Р. А. Агеева. — 2-е изд., стереотип. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2002. — 512 с. — 3000 экз. — ISBN 5-17-001389-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]