Jump to content

Սան Միգել դե Տուկուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տուկուման (այլ կիրառումներ)
Քաղաք
Սան Միգել դե Տուկուման
San Miguel de Tucumán
Զինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՀամայնքՏուկուման
Ներքին բաժանում29 շրջան
Հիմնադրված է1565 թվական, մայիսի 31 թ.
Մակերես91 կմ²
ԲԾՄ431 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Բնակչություն527607 մարդ (2001)
Խտություն5799 մարդ/կմ²
Ագլոմերացիա736 018
Ժամային գոտիUTCUTC-3
Հեռախոսային կոդ+54-381
Փոստային դասիչT4000 - T4003
Ավտոմոբիլային կոդT
Պաշտոնական կայքsanmigueldetucuman.gov.ar
Սան Միգել դե Տուկուման (Արգենտինա)##
Սան Միգել դե Տուկուման (Արգենտինա)

Սան Միգել դե Տուկուման, (հաճախ կրճատվում է մինչև Տուկուման), (իսպ.՝ San Miguel de Tucumán), Տուկուման մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Արգենտինայի հյուսիսում։ Ունի 526000 բնակիչ (2001 թվական), իսկ քաղաքային ագլոմերացիան 806000 բնակիչով նրան դարձնում է Երկրում 5-րդը։

Տուկուման քաղաքի հին պատկերը

1565 թվականին քաղաքի ներկայիս տարածքում կառուցվել է Իվատին (իսպ.՝ Ibatín) անվանումով քաղաքը, 1687 թվականին Տուկումանի ղեկավարն էր Դեվա Լա Մերսեդը։

1812 թվականի սեպտեմբերի 24ին Տուկուման քաղաքի մոտ տեղի է ունեցավ ճակատամարտ, որտեղ Մանուէլ Բելյգրանոյի զորքի հաղթանակը որոշիչ դեր ունեցավ Արգենտինայի անկախության մեջ։ Հենց նույն օրը, տեղական եկեղեցում Դեվա Մարիա Լա Մերսեդը նշանակվեց արգենտինական զորքերի ղեկավար։

1816 թվականի օգոստոսի 9ին Տուկումանում եղավ համագումար, որը հռչակեց Արգենտինայի Իսպանիայից և այլ երկրներից անկախ լինելու դեկլարացիան։ Այս թվականից էլ հաշվարկվում է ժամանակակից Արգենտինայի գոյությունը։

1870 թվականին Տուկումանում անցկացվեց երկաթուղի։

19-րդ դարիի վերջում, քաղաքում հաճախակի սկսեցին ներգաղթել Իսպանիայից, Իտալիայից, արաբական երկրներից, կային շա եվրեյներ, ինչի շնորհիվ գաղութային շինարարական ոճին փոխարինելու եկան Նեոդասականությանի և Էկլեկտիզմի կառույցները։

1990ական թվականներին քաղաքում առանձնացվել է 400 հա տարածք ունեցող այգի, 1912 թվականի մայիսի 18 ին քաղաքում բացվել է թատրոն։ Մինչև 1930 թվականը քաղաքի բնակչությունը աճել է մոտ 2, 5 անգամ։ Վերջին 40 տարում բնակչությունը կրկնապատկվել է։

2000 թվականին Արգենտինայի կառավարությունը Տուկուման քաղաքին պետության պատմության մեջ կարևոր դեր ունենալու համար շնորհեց պատմական քաղաքի կոչում։

Քաղաքի կլիման մերձարևադարձային է։ Ձմեռը տաք է։ Ձյան եղումները հազվադեպ են․ երկրի ողջ պատմության ընթացքում ձյուն տեղացել է ընդամենը 3 անգամ՝ 1920 թվականին, 2007 թվականի հուլիսի 9ին և 2010 թվականի հուլիսին։ Ամառը շոգ է, սակայն քաղաքի բարձր դիրքի, Րիո Դուլսե գետի և Պատագոնիայից եկող հաճախակի քամիների շնորհիվ եղանակը համեմատաբր մեղմ է։ Գարունը և աշունը տաք են(միջին ջերմաստիճանը 25 Cº) և ուղեկցվում են հարավից եկող քամիներով։ Անձրևների մեծ մասը տեղի է ունենում ամռանը։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 800—1000 մմ։ Բարձրագույն ջերմաստիճանը գրանցվել է 1961-1990 թվականներին՝ 42, 1 °C, ցածրագույնը ՝ — 3 °C։

Տուկումանում կան բոլոր աստիճանի ուսումնական հաստատություններ։ Առավել հայտնի բուհերն են՝

  • Տուկումանի ազգային համալսարան (իսպ.՝ Universidad Nacional de Tucumán) — Արգենտինայի 4-րդ ամենահին (հիմնադրվել է 1914 թվականին) և հեղինակավոր համալսարաններից մեկն է։ Համալսարանում սովորում է մոտ 60 514 ուսանող, կա 13 ֆակուլտետ և 9 քոլեջ։ Այս համալսարանում են սովորել ճարտարապետ Սեզար Պելլին և Գվատեմալայի նախագահ Խուան Խոսե Արեվալոն։
  • Պետական Ազգային տեխնիկական համալսարանի մարզային բաժանմունքը
  • Սուրբ Պավլի համալսարանը (իսպ.՝ Universidad de San Pablo).
  • Տոմա Ակվինի անվան հյուսիսային համալսարանը (իսպ.՝ Universidad del Norte Santo Tomás de Aquino) —
Քաղաքի երկաթուղային կայարանը

Քաղաքում գործում են հետևյալ փոխադրամիջոցները՝

  • Բենխամին Մատյենսո միջազգային օդանավակայան
  • Բարտոլոմեո Միտրե Երկաթուղային կայարան։
  • Ավտոճանապարհներ
  • ավտոբուսներ և տաքսիներ
Անկախության հրապարակը

Քաղաքն ունի երկար պատմություն և հետաքրքիր ճարտարապետություն, որը գրավում է շատ տուրիստների։ Առավել հայտնի տեսարժան վայրերից է կառավարության շենքը, որը կառուցվել է 19-րդ դարի վերջում, մոդեռնիզմի ոճով։

Քաղաքի կենտրոնում կան շատ եկեղեցական շինություններ, մասնավորապես ՝

  • Եկեղեցական համալիր19–րդ դար դարի կառույց, գաղութային ոճով
  • Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցի
  • Սան Ռոկե եկեղեցին
  • Սուրբ միության բազիլիկ (իսպ.՝ Basílica del Santisimo Sacramento)
  • Լա Մերսեդ մայր աստվածածինի բազիլիկ (իսպ.՝ Basílica de Nuestra Señora de La Merced)
  • Թագուհի Մարիա Լուրդեսի եկեղեցի (իսպ.՝ Iglesia Nuestra Señora de Lourdes) Նեոգոթիկական ոճում
Անկախության տունը

Պատմական կոթող է համարվում Անկախության տունը (իսպ.՝ Casa de la Independencia), որտեղ էլ 1816 թվականի հուլիսի 9ին հռչակվել է Արգենտինայի անկախությունը։ Պատմական կոթողներ են նաև այն տունը, որտեղ ծնվել է Ավելյանեդա Նիկոլասը, Տուկումանի ճակատամրտի վայրը և այլն։ Տուկումանում կան մի քանի թատրոններ և կինոթատրոններ․ ամենահայտնին 19-րդ դարի վերջին, նեոկլասիցիմի ոճով կառուցված Սան-Մարտին թատրոնն է Քաղաքում գտնվող այլ թանգարաններն են՝

  • Հնէաբանական թանգարան
  • Լոլա Մորայի քանդակագործության մշակույթի տուն
  • Տիմոտեո Նավարրոյի գրաֆիկական պատկերների մարզային թանգարան
  • Աշուղական երաժշտության թանգարան
  • Կրոնական մշակությոի թանգարան
  • Խուան Կարլոս Իրայման վարչական թանգարան (իսպ.՝ Museo Municipal Juan Carlos Iramain)

Քաղաքի այգիներից առավել առանձնացող է հուլիսի 9ի այգին, որը գտնվում է Տուկումանի արևելյան հատվածում և զբաղեցնում է 400 հա տարածք։

Հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փողոց Տուկումանում

Տուկումանում են ծնվել հետևյալ հայտնի անձինք՝

  • Ֆրանկո Ֆաջոլի- երգիչ, կոնտրատենոր․
  • Սեզար Պելլի- ճարտարապետ
  • Մերսեդես Սոսա-երգչուհի
  • Խուան Բաուտիստա Ալբերդի- Արգենտինայի սահմանադրության հեղինակ
  • Խուլիո Րոկա- Արգենտինայի նախագահ 1898—1904 թվականներին
  • Թոմաս Մարտինես- գրող և լրագրող
  • Լոլա Մորա-Հայտնի արգենտինացի քանդակագործ
  • Մարգա Լոպես-Դերասանուհի

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Միգել դե Տուկուման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։