Մեխելեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք, մունիցիպալիտետ
Մեխելեն
Mechelen
Դրոշ Զինանշան
Flag of Mechlin.svg Wapen Mechelen.svg

Mechelen Sint-Rombouts.JPG
Կոորդինատներ: 51°1′0″ հս․ լ. 4°28′0″ ավ. ե. / 51.01667° հս․. լ. 4.46667° ավ. ե. / 51.01667; 4.46667
Երկիր Բելգիա Բելգիա
Մակերես 33,71 կմ²
Խոսվող լեզուներ Հոլանդերեն
Բնակչություն 79 503 մարդ (2008)
Հեռախոսային կոդ 015 - 03
Փոստային ինդեքսներ 2800[1], 2811[1], 2801[1] և 2812[1]
Պաշտոնական կայք mechelen.be
##Մեխելեն (Բելգիա)
Red pog.png

Մեխելեն (հոլ.՝ Mechelen, ֆր.՝ Malines), քաղաք և մունիցիպալիտետ Բելգիայի Անտվերպեն նահանգում։ Բացի բուն քաղաքի կազմից, նրա կազմի մեջ են մտնում նաև համայնքի ավաններ՝ Հեֆֆեն (Heffen), Հոմբեկ (Hombeek), Լեստ (Leest), Մեյզեն (Muizen) և Վալեմ (Walem)։ Համայնքի ընդհանուր բնակչությունը կազմում է 80 176 բնակիչ, մակերեսը - 65,19 կմ (2008 թվականի դրությամբ): Մեխելենը գտնվում է Դեյլե գետի վրա։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն Մեխելենը եղել է ճահճուտ տեղանքում։ Դրա մասին վկայող շատ փողոցներ ու թաղամասեր կան որոնք կրում են հենց այդ ճահճուտ տեղանքի հիշողությունները[2]։

Տասնվեցերորդ դարում Մեխելենում կար տասներեք կղզիներ և երեք կամուրջներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բնակավայրը Մեխելենում եղել է դեռ հին ժամանակներից։ III-IV դարերում Մեխելենի տեղում եղել է գերմանական հեթանոսական ցեղերը, որոնք հետագայում դարձի են եկել դեպի քրիստոնեություն։ Քաղաքի մասին առաջին հիշատակումը եղել է 1008 թվականին։

XVI դարի առաջին կեսին բարձր էր Մեխելենի քաղաքական դերը։ Այս ընթացքում Մեխելենը նույնիսկ եղել է Իսպանական Նիդեռլանդների մայրաքաղաք։

Սակայն, սկսած XV դարում քաղաք դերը սկսել է նահանջել։ Այնուամենայնիվ, մեծ է եղել քաղաքի դերը կրոնական ոլորտում: Այսպես, 1559 թվականին Մեխելենը թեմի կենտրոնն էր, բայց 1961 թվականից նա կիսում է իր տիտղոսը Բրյուսելի հետ (այսպիսով, թեմը ունի երկու կենտրոն)։

XIX դարում սկսեց զարգանալ քաղաքի արդյունաբերությունը։ 1835 թվականին բացվեց Մեխելեն-Բրյուսել երկաթուղին։ Սա եղել է Բելգիայի առաջին երկաթուղին։ Մի քանի տարի ուշ կառուցվել է նաև Բելգիայի երկրորդ երկաթուղին Մեխելեն-Դենդերմոնդ-Գենտ։

Geveldecoratie1.JPG

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխելենում կան բազմաթիվ թանգարններ։ Այստեղ ներկայացված են ամենահայտնիները

  • Բրյուսելի դարպասի թանգարան (Stedelijk Museum Brusselpoort)
  • Խաղալիքների թանգարան (Speelgoedmuseum)[3])
  • Երկաթուղային թանգարան (Spoorwegmuseum De Mijlpaal vzw)
  • Հնագիտական թանգարան (Archeologisch Museum)
  • Գարեջրատուն-թանգարան «Het Anker»[4]

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Crossroads Bank for Enterprises
  2. Foncke et al. Mechelen de heerlijke, 1947
  3. Speelgoedmuseum
  4. Joods Museum van deportatie en verzet Archived 2011-02-26 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]